ԴԵՊԻ ԱՊԱՐԱՆ

ԴԵՊԻ ԱՊԱՐԱՆ

Մենք սեպտեմբերի 24-ին՝ ժամը 9։00-ին ուղևորվեցինք դեպի Ապարան։ Ճանապարհին տեսանք Արա լեռը։ Սկզբում գնացինք մի գյուղ՝ Եղիպատրուշ անունով, որտեղ էլ  այցելեցինք  Ս. Աստվածածին եկեղեցին։ Նաև իմացեք, որ միայն Տեղերի և Եղիպատրուշ գյուղի եկեղեցիների կտուրների վրա են զանգակատուն եկեղեցիներ կառուցված։ Այնուհետև մենք գնացինք Ապարանի ջրամբար և այցելեցնք բարձունքի վրա գտնվող Թուխ Մանուկ և Վարդանի մատուռները, իսկ հետո գնացինք ջրամբարի մոտ գտնվող Ս. Պողոս-Պետրոս եկեղեցի։ Այսօրվա մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Մեզ հետ կար նաև մւ մեծ գամփռ շուն, որը ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց։

Ավետիք Իսահակյան – Է՜յ, ջան-հայրենիք

 

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…