բջջաթաղանթ

Բջջաթաղանթ (ցիտոլեմա, պլազմոլեմա, պլազմային թաղանթ), բջջի ներքին բաղադրությունը բաժանում է արտաքին միջավայրից՝ պահպանելով նրա ամբողջականությունը, կարգավորելով նյութափոխանակությունը բջջի և արտաքին միջավայրի միջև, ներքին թաղանթը բջիջը բաժանում է մասնագիտացված օրգանոիդների, որտեղ պահպանվում են միջավայրի համապատասխան պայմանները։Բջջապատը, որը լավ արտահայտված է բուսական բջիջներում, ծածկում է բջջաթաղանթը։ Բջջաթաղանթն իրենից ներկայացնում է լիպիդների երկու շերտ, որոնց մեծ մասը հանդիսանում են ֆոսֆոլիպիդներ։ Լիպիդների մոլեկուլն ունի հիդրոֆիլ (գլխիկ) և հիդրոֆոբ (պոչիկ) բաղադրամասեր։ Թաղանթի ձևավորման ժամանակ մոլեկուլի հիդրոֆոբ մասը ուղղվում է դեպի բջջի ներսը, իսկ հիդրոֆիլ մասը՝ դեպի դուրսը։ Մեմբրանը տարբեր օրգանիզմների բջիջների մոտ նման կազմություն ունի։ Բացառություն են կազմում արխեաները, որոնց մեմբրանը կազմված է գլիցերինից և տերպենոիդ սպիրտներից։ Մեմբրանի հաստությունը կազմում է 7-8 նմ։ Մեմբրանի կազմության մեջ մտնում են նաև տարբեր սպիտակուցներ՝ ինտեգրալ, կիսաինտեգրալ, և ոչ ինտեգրալ։ Դրանք համապատասխանաբար նշանակում են ներսից պատող, թե ներսից, թե դրսից պատող և դրսից պատող։ Մի քանի սպիտակուցներ հաղորդակցության միջոց են հանդիսանում արտաքին միջավայրի և բջջի ցիտոպլազմայի հետ։ Ինտեգրալ սպիտակուցներից մի քանիսը իրականացնում են իոնային պոմպի, նյութերի տեղափուխման և ընկալչական ֆունկցիա։

Անանուխ

Անանուխ
Անանուխ

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը։Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Ինքնաստուգում

Միավորների քանակը 20։

Նշովի տարբերակները 0,5 միավոր, իսկ գրավոր պատասխանները 2 միավոր։

1.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության, բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին։Նախկինում աշխարհագրությունը հայտնաբերող, նկարագրող գիտություն էր, իսկ հիմա այն զարգանալով վեր է ածվել կառուցողական-կոնստրուկտիվ գիտություն։ Եթե նախկինում աշխարհագրությունը պատասխանում էր ի՞նչը, որտե՞ղ հարցերին, ապա հիմա նաև ինչպե՞ս և ինչու՞ հարցերին։

2.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթը քարակերտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ։

3.Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը

3) գեոմորֆոլոգիան

2) կլիմայագիտությունը

4) լանդշաֆտագիտությունը

4.Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

5.Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա

2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա

3) Ճապոնիա, Չինաստան, Իրան

4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6.Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան

2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս

3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա

4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան

2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա

3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա

4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան

2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա

3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա

4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9.Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4

2) 1, 4, 2, 3

3) 1, 3, 4, 2

4) 1, 4, 3, 2

10.Բացարձակ միապետություններ են.

1) Սաուդյան Արաբիան և Օմանը

2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը

3) Ճապոնիան և Նորվեգիան

4) Լիբանանը և Հորդանանը

11.Միապետություններ են.

1) Ռուսաստանը և Նիդերլանդները

2) Ճապոնիան և Չինաստանը

3) Իսպանիան և Շվեդիան

4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12.«Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.

1) Նորվեգիա — միապետություն

2) Լիբանան — հանրապետություն

3) Իրաք — միապետություն

4) Եգիպտոս — հանրապետություն

13.Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:

2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:

3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:

4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցներիամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14.Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:

2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է

պառլամենտի (խորհրդարանի) կողմից:

3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:

4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

15.Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

1) հանրապետություն

2) նահանգապետություն

3) միապետություն

4) գաղութատիրություն

16Սահմանադրական միապետություններ են.

1) Իսպանիան և Շվեդիան 

3) Դանիան և Չեխիան

2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան 4) Իտալիան և Շվեյցարիան

17.Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.

1) Ավստրիան և Բելգիան

2) Դանիան և Նիդերլանդները

3) Իսպանիան և Պորտուգալիան

4) Շվեյցարիան և Նորվեգիան

18.Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային

երկրներ: Դրանցից չէ.

1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը

2) Չինաստանը 4) Մեքսիկան

19.Հետամնաց ագրարային երկրներ են.

1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան

2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան

20.Զարգացած երկրներ չեն.

1) Ավստրիան և Բելգիան

2) Սինգապուրը և Հարավային Կորեան

3) Հնդկաստանը և Նեպալը

4) Կանադան և Ավստրալական Միությունը

21.Անցումային տնտեսություն ունեն.

1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան

2) Հունաստանը և Իռլանդիան

4) Սինգապուրը և Վիետնամը

22.Անցումային տնտեսություն ունեն.

1) Իրանը և Թուրքիան

3) Հայաստանը և Ադրբեջանը

2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը

23.Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:

Երկրների միջազգային ճանաչումը կարող է հանգեցնել նրան, որ այդ երկրները կսկսեն զարգանալ, կկարողանան մտնել համաշխարհային շուկա՝ ներմուծել և արտահանել ապրանք։

24.Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Զարգացած երկրները առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեծ շնչի հաշվով, ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ։ Իսկ զարգացող երկրնեում տնտեսության ճյուղերի զարգացումը գտնվում է միջին մակարդակի վրա։ ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար ցածր է։

25.Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը:

Երկրի քաղաքա-աշխարհագրական դիրքը կարող է փոխվել քաղաքական  պատերազմների շնորհիվ կամ խաղաղ ճանապարհով։ Եթե տվյալ երկիրը հաղթանակ է տանում ապա բնականաբար նրա տարածքները մեծանում են և ընդլայնվում։ Կամ տեղի է ունենում նրա ճիշտ հակառակը։