Ձնառատ եվս մեկ օր

Այսօր քոլեջ գնալու ճանապարհին նկատեցի մոտակա դպրոց հաճախող աշակերտներին, ովքեր ակտիվ ձայներով ձնագնդիկ էին խաղում։ Հիշեցի մեր երեկվա հիանալի օրը։ հասա քոլեջ և տեսա մանկապարտեզի սաներին։ Նրանք նույնպես շատ ուրախ և պատրաստված եկել էին որպեսզի նրանք էլ խաղան։ Քոլեջում քիչ-քիչ հավաքվում էին տարբեր կուրսերի ուսանողներ որ բոլորս միասին խաղայինք, բայց քիչ անց պատուհանից տեսանք մանկապարտեզի սաներին ձնեմարդ պատրաստելուց և ձնագնդիկ խախալուց, ոգևորվեցինք և մենք ու ուսուցչուհիներից մի քանիսը նույնպես միացանք նրանց։ Շատ հետաքրքիր էր, իսկ հետո ընկեր Նելլին մեզ հետ եկավ սահնակ քշելու այնուհետև ընթացքում ստացվեց ձնագնդիկ խաղացողների մի մեծ խումբ այնքան իրարանցում սկսվեց ու մոռացանք, որ սահնակ քշելու համար էինք գնացել։ Ընկեր Նելլիին շատ տանջեցինք, բայց մեր ժամանակն անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Եվ վերջում գնացինք քոլեջ, տաքացանք, իսկ հետո մեզ էին միացել քոլեջի նոր ուսանողներ ու էլի սկսվե՜ց… Մի խոսքով շատ հետաքրքիր և արկածային են անցնում մեր օրերը քոլեջում, մանավանդ` ձմռանը։🤍☃️❄🤍

Ֆիլմը՝ Նելլի Գեղամյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *