06.09.2021

 

Հովհաննես Թումանյան Մանկական բանաստեղծություններ

 

Աթաբեկ Խնկոյան Մանկական բանաստեղծություններ

Խաղեր գրական ստեղծագործություններով

Մեղուն

1. Կարդալ պատումները և ներկայացնել նույն բանաստեղծությունների սեփական խաղ֊նկարագրությունը։

Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,
Պստիկ մեղու տզտզա՜ն:
Դաշտ ու հովիտ կշրջեք,
Բարձր սարեր կթռչեք:
Սուսան, սմբուլ կծծեք,
Ու ոտներով թավամազ
Փոշի առած տուն կգաք։

Երեխաները բաժանվում են 2 խմբի’ մեղուներ և ծաղիկներ:
Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:
Երկու երեխա իրարից 3-4մ հեռու են կանգնում: Նրանցից մեկը, ոտնաթաթերը իրար դիմաց դնելով, իրար կպցնելով, 3 ոտնաթաթ առաջ է գալիս:
Նույնն անում է մյուսը: Այսպես երեք-երեք ոտնաթաթ առաջ են գալիս, մինչև
թաթերը «հանդիպում են»: Սովորաբար վերջինին տարածությունը պակասում է, և նա մեկ-երկու «թաթ» է քայլում: Հենց նա էլ առաջինն է իր ընկերներից մեկին ընտրում իր թիմի անդամ: Հետո մյուսն է ընտրում: Եվ այսպես հաջորդաբար, մինչև բոլորը կընտրվեն:
Մեղուները աչքերը փակում են, իբր դեռ քնած են: Ծաղիկները թաքնվում
են տարբեր տեղերում:
Դաստիարակն սկսում է մեղուներին կանչելով արթնացնել.

Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,
Պստի կ մեղու տզտզա՜ն:

Մեղուներն արթնանում են, ճմլկոտվում, ձգվում և արտասանում.

Դաշտ ու հովիտ կշրջենք,
Բարձր սարեր կթռչենք:
Սուսան, սմբուլ կծծենք,
Ու ոտներով թավամազ
Փոշի առած տուն կգանք:

Խաղավարն ասում է.

Ծաղիկները թաքնվել են, նրանց փոշին ինչպե՞ս կհավաքեք:
Մեղուների խումբ
Բը՜զզ, ծաղիկ-ծաղիկ, որտե՞ղ ես:
Ձայն չկա:
Խումբ

Ծափ-ծաղիկներ, ծալ-ծաղիկներ,
Կարմիր թերթով ալ ծաղիկներ,
Որտե՞ղ եք:
Սա ասելուց հետո մեղուները փնտրում են ծաղիկներին, ով ծաղիկ է
գտնում, բերում է խմբասենյակի կենտրոնում գծած մեծ օղակի մեջ: Երբ բոլոր ծաղիկները գտնված են լինում, դերերը փոխվում են
Երեխաները կարող են նաև նոր կանոններ ավելացնել:

Փիսոն ( 3-5 տարեկաններ)

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

Երեխաները կանգնում են շրջանաձև: Կենտրոն է գալիս փիսոն: 4-5 երեխա
կանգնում է շրջանից դուրս` որպես արձագանք: Բոլորը կքանստում են: Արտասանելիս ոտքի են կանգնում, կրկին կքանստում: Երբ խաղը յուրացնում
են, ստացվում է բանաստեղծությանն համապատասխան ռիթմիկ շարժում:
Սկզբում դաստիարակն է փիսո լինում, որ երեխաները բանաստեղծությունն
անգիր սովորեն:

Խումբ — Փիսոն, փիսոն, մլավան
(փիսոն մլավում է):
Արձագանք — Մլավա՜ն, վա՜ն, վա՜ն, վա՜ն,:
Խումբ — Թավրիզ թողեց, փախավ Վան:
(Փիսոն վազվզելով պտտվում է շրջանում):
Արձագանք — Վա՜ն, վա՜ն, վա՜ն:
Խումբ — Լեզուն թաթխան, երկար պոչ,
(ցույց են տալիս),
Արձագանք- Պո՜չ, պո՜չ, պո՜չ:

Փիսո — Ինչ ուզեցի, ասին` ո չ:
(Լաց է լինում):
Խումբ — Ինչ որ ուզեց, ասին ո չ:
Արձագանք — Ոչ, ո՛չ, ոչ:
Խումբ — Փիսոն գնաց գողեգող,
(փիսոն քայլում է գողեգող, երեխաներն էլ շշուկով են արտասանում):
Արձագանք — Գո՜ղ, գո՜ղ, գո՜ղ:
Խումբ — Փո՜րը դատարկ, սիրտը դող,
(փիսոն ցույց է տալիս փորն ու սրտի դողը):
Արձագանք — Դո՜ղ, դո՜ղ, դո՜ղ:
Խումբ — Դունչը մեկնեց կովկիթին,
(կատուն ուրախ-ուրախ դունչը բարձրացնում է վեր):
Արձագանք — Թի՜ն, թի՜ն, թի՜ն:
Խումբ — (մոտենում են փիսոյին և ձեռքով դիպչում փիսոյի ճակատին):
Փիսո լացակումած — Շերեփն իջավ ճակատիս:
Արձագանք — Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք — Տի՜ն, ւոի՜ն, տի՜ն:
Խումբ — Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք — Տի՜ն, տի՜ն, տի՜ն:
Խաղի ընթացքում կարելի է ուրիշ ոտանավոր օգտագործել:

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը վեր են բարձրացնում և
կտուրի ձև ստանում: Մի տղա փորի վրա պառկում է «կտուրի» տակ: Երեխաներից մեկն էլ աքլոր է դառնում: Մնացածը հավ մայրիկներ և աքլորիկներ են
դառնում և կանգնում կտրի երկու կողմերում: Բոլորն ունենում են համապատասխան գլխարկներ:
Աքաղաղը հիանում է ինքն իրենով, ձգվում-փքվում: Տղան «կտուրի» տակից նայում է աքաղաղին.
Տղա — Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկա՜ր ու ձիգ ( ցույց է տալիս աքլորին):
Աքաղաղ’ (խիստ հպարտ)

Ես աքաղաղ կարմրապեծիկ,
Իմ ոտքերը
Երկա՜ր ու ձիգ:
Աքլորներն ու հավերը ցույց են տալիս աքլորին և կրկնում.
Աքլորներն ու հավեր’

Դու աքաղաղ
Կարմրապեծիկ,
Քո ոտքերը
Երկա՜ր ու ձիգ:
Տղա — Կտրին տալով
վեր — վեր ձգվեց
Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց:
Հավիկ մայրիկներ (դիմում են աքլորներին)

Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղներ (դիմում են հավերին)

Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց.
Աքաղաղ — էս ո՞նց է, որ
Ես զոռ տալիս,
էս կտուրը
(կտուրը շարժվում է )
Փուլ չի գալիս:
Ու կտուրը փուլ է գալիս, բոլորը փռվում են հատակին:

Առավոտը գյուղում

Ղ.Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով,
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով,
Շիտը ծառին կչկչում է
Ծլվլալով,
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով,
Ծո ւյլ տղայի քունն է տարել
Խռմփալով,
Տրեխները շունն է տարել
Մռմռալով:

Նախաճաշին մի քանի րոպե կար: Որոշեցի խաղալով «Առավոտը գյուղում»
ոտանավորը սովորեցնել, մի անգամ խաղալ ու նոր նախաճաշել, որ երեխաները չձանձրանան, որ հետո նորից ցանկանան նույն խաղը խաղալ:
Բանաստեղծությունը արտասանեցի ու ներկայացրի:
Հետո կրկին արտասանեցի 1-ին քառատողը.
Արեգակը դուրս է եկել
Պսպղալով,
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով…
Բացատրեցի ինչ է երդիկը, միասին պարզեցինք, թե շողը ինչպես ներս
կմտնի երդիկից:
Այդպես մնացած 2 քառատողերն էլ լսեցինք ու հասկացանք, պատկերացրինք, ծիծաղեցինք ծույլ տղայի վրա, պարգեցինք, թե մեր խմբում ով է շատ
քնել սիրում:
Հետո բաժանվեցինք 4 խմբի ձայն տվողներ, հարցնողներ, հաստատողներ
և ուրախացողներ:
Ես ձայն տվողների խմբին միացա, որ երկտողերը հուշեմ:
Ձայն տվողների խումբը ձայն է տալիս.

Արեգակը դո՜ւրս է եկել
Պսպղալով:
Հարցնողների խումբը հարցնում է.

Արեգակը դո՞ւրս է եկել
Պսպղալով:
Հաստատողները պատասխանում են.

Արեգակը դո ւրս է եկել
Պսպղալով:
Ուրախացողների խումբը ուրախացած, ոգևորված, թռվռալով բացականչում է.

Արեգակը դո՜ւրս է եկել
Պսպղալով:
Հետո սկսում ենք 2-րդ քառատողով խաղալ:

Եվ այսպես մինչև ոտանավորի ավարտը: Աոաջին խաղի ժամանակ երեխաները ոտանավորից դուրս համապատասխան բառեր էին օգտագործում:
Այսպես
Ձայն տվողներն ասում էին.

Ա՜յ մարդիկ,
Շողքը երդից նե՜րս է ընկել
Շողշողալով:
Հարցնողները.

ճի՞շտ , շողքը երդից նե՞րս է ընկել
Շողշողալով:
Քնելուց առաջ ես, տիկին Մարինեն ծուղրուղո՜ւ կանչեցինք, որ երեխաները հավաքվեն, պատրաստվեն քնելու, իսկ նրանք հիշեցին առավոտյան խաղը և ուզեցին խաղալ: Խաղացին, հետո քնեցին:
Առաջին անգամ մի քիչ դժվարացան, հետո վարժվեցին, ռիթմն ավելի
արագացավ: Երրորդ,

չորրորդ խաղից հետո բոլորը ոտանավորը անգիր գիտեին:
Ծափերով և ոտքերի դոփերով արտասանեցինք ոտանավորը:
Վերջում արդեն իրենք երաժշտություն էին հորինել ոտանավորի համար և
երգում էին

Լրացուցիչ կրթություն

1. Բերանացի իմանալ հետևյալ բանաստեղծությունները.

Փիսոն

Աքաղաղն ու կտուրը

Մեղուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar