Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը

Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը: Ձեռքերի խնամքը

Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը։Օրինակ` ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ. սաստիկ սառնամանիքին ավելի լավ է ընդհանրապես չլվացվել, պարզապես դեմքը մաքրել դիմային կաթի մեջ թրջած բամբակով ու խնամքով չորացնել սրբիչով, մաշկը մերսել սնուցող դիմամածուկով (միայն ոչ խոնավացնող)` առավելապես հաստ շերտ քսելով աչքերի տակ։

ԵԹԵ ՄԱՇԿԸ ՍԿՍԵԼ Է ԹԵՓՈՏՎԵԼ…

Եթե դեմքի մաշկը ձգվել է, դարձել չոր ու թեփոտ, այդժամ, տուն գալով, ցանկալի է դեմքին տաք կոմպրես դնել. սրբիչը կամ անձեռոցիկը թրջել տաք սոդայաջրի կամ երիցուկի ու անանուխի եփուկի մեջ, քամել և 2-3 րոպե պահել դեմքին։ Այնուհետև դեմքին քսել ձվի դեղնուցից և մեկ թեյի գդալ բուսական յուղից պատրաստված դիմակ, պահել 15-20 րոպե, վերջում լվանալ սառը ջրով։Դեմքի թեփոտման դեմ կարելի է պայքարել նաև հետևյալ պարզ դիմակի օգնությամբ. 2-3 ճաշի գդալ տաքացրած բուսական յուղը խառնել աղացած “Հերկուլեսին”, քսել դեմքին և 2-3 րոպե մերսել օվալաձև շարժումներով։ Վերջում դեմքը լվանալ տաք ջրով։Քթի ցրտահարության դեպքում հարկավոր է կարտոֆիլը կճեպով եփել, տրորել, ստացված զանգվածը մառլյայի մեջ փաթաթել ու պահել քթի վրա այնքան, մինչև սառչի։ Ցրտահարված քիթը կարելի է շփել նաև կամֆորայի սպիրտով, թեթև մերսել, այնուհետև քսել սագի, հավի կամ բադի յուղ. կարելի է օգտագործել նաև մասուրի կամ նիվենու յուղ։Ցածր ջերմաստիճանը և քամին չեն խնայում նաև շուրթերը։ Շուրթերի եզրերը սկսում են թեփոտվել, գունաթափվել, իսկ մաշկը կարմրում է։ Հաճախ շուրթերին ճաքեր են հայտնվում։ Այս ամենից խուսափելու համար խորհուրդ է տրվում տանից դուրս գալիս հաստ շերտով շրթներկ քսել։Երբեմն կիզիչ արևից, լույսից և քամուց կոպերը կարմրում, ուռչում և բորբոքվում են։ Նման դեպքերում հարկավոր է աչքերը լվանալ բորաթթվի տաք լուծույթով (մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնել կես թեյի գդալ բորաթթու) կամ տաք թեյի թուրմով։Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մարմնի մաշկին կարող են առաջանալ “սարսռուկներ”։ Արդյունքում մաշկը ձգվում է, այտուցվում, դառնում սառն ու փայլուն։ “Սարսռուկների” առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր է մարմնի վնասված մասերը ընկղմել հաջորդաբար գոլ և սառը ջրում։ Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ամեն առավոտ մարմնի ցրտահարված մասերը շփել սառույցով, այնուհետև մերսել կամֆորայի յուղով։

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՄԻՆԸ

Ինչ խոսք, տարվա ցուրտ եղանակին քամուց և սառնամանիքից առավելապես վնասվում են մարմնի բաց մասերը, բայց դա չի նշանակում, որ փակ հատվածները խնամքի կարիք չունեն։ Ձմռանը մաշկը թաքնված է հագուստի մի քանի շերտով և վատ է շնչում։ Հետևաբար, գերադասելի է բնական նյութից պատրաստված ներքնահագուստ կրել։ Տարվա այս եղանակին մաշկին օգտակար են խոնավացնող քսուքները, լոսյոնները և սնուցող կաթերը։ Բուրումնայուղերով լոգանքները, սաունան և մերսումները մարմնի ձմեռային խնամքի բաղկացուցիչ մասերն են, սակայն խորհուրդ չի տրվում չարաշահել տաք լոգանքները` հատկապես չոր մաշկ ունեցող կանանց։

Պաշտպանող քսուքներ

Ձմռանը մաշկը կարիք ունի պաշտպանվելու ցածր ջերմաստիճանից և քամուց։ Ուստի մաշկի խորը վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել պաշտպանող քսուքներ։

Պաշտպանող քսուք չոր և նորմալ մաշկի համար.
1 թեյի գդալ կետի ճարպի (սպերմացետ) կամ բրդաճարպի (լանոլին) քսուք, 1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։

Պաշտպանող քսուքներ յուղոտ մաշկի համար.
1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։
1 թեյի գդալ որևէ յուղոտ քսուք խառնել 1 թեյի գդալ սագի կամ խոզի ճարպին կամ ձիթապտղի յուղին։

Ձեռքերի խնամք

Ձեռքերի խնամքը չի սահմանափակվում մատնահարդարմամբ. կարևոր է քսուքների հաճախակի օգտագործումը, իսկ տաք ջրի և հակաբակտերիալ օճառի կիրառումը հարկավոր է հնարավորինս կրճատել։

ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Ձմռանը պետք է մեծ ուշադրություն դարձնել դիմակներին, որոնք պարտադիր կերպով պետք է հագեցած լինեն յուղերով, ձվի դեղնուցով, կաթնաշոռով և վիտամիններով։ Ցանկացած դիմակ ավելի արդյունավետ կլինի, եթե դրան նախորդի թեյի, աղային լուծույթի կամ կաթի որևէ թրջոց։

Յուղոտ մաշկի համար.
Կեֆիրային (կաթնաթթվային). 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ կաթնաշոռ
Խնձորասպիտակուցային. 1 մանր քերած խնձոր, 1 ձվի սպիտակուց

Նորմալ մաշկի համար.
Յուղադեղնուցային. 1 հում ձվի դեղնուց, 1 թեյի գդալ գլիցերին, 1 մանր քերած խնձոր
Կեֆիրային. 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ վարսակալյուր։Բոլոր վերոհիշյալ դիմակները 15 րոպե պահել դեմքին և լվանալ։

Չոր մաշկի համար.
Յուղադեղնուցային. 2 թեյի գդալ մրգա-հյութ (խնձորի, կիտրոնի կամ թուրինջի), կես ձվի դեղնուց (հում), 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ, 1 թեյի գդալ բուսական յուղ: Պատրաստաված դիմակը պահել 20 րոպե, դեմքը լվանալ և մերսել սնուցող քսուքով։

Ստուգողական առաջադրանք

shutterstock_225479749-w943.jpg

 Նշել ճիշտ պատասխանը: Ինչի՞ վրա է (են) ազդում վահանագեղձի արտադրած հորմոնը:

  • Արյան մեջ գլյուկոզի քանակի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Օրգանիզմի հասակի
  • Օրգանիզմում նյութերի փոխանակության կարգավորման
shutterstock_260722292-w3539.jpg

 Ընտրել ճիշտ պատասխանը:Ի՞նչ են (է) արտադրում ուրցագեղձը:

Նշել ճիշտ պատասխանը:

Հասուն տարիքում վահանագեղձի  թերգործառույթը առաջացնում է՝

  • Բազեդովյան հիվանդություն
  • Լորձայտուց
  • Գիգանտիզմ

որոշել ճիշտ պատասխանը

Որտեղ է/են գտնվում/բացվում մակերիկամները:

Արյան մեջ

Պատասխան՝

Ընտրել ճիշտ պատասխանները:

1. Որն է նշվածներից օրգանիզմի կենսագործունեության կարգավորման տեսակ: Պատասխան՝ Նյարդային Մարսողական Շնչառական Արտազատական

2. Կենսագործունեության ո՞ր գործընթացների վրա են ազդում ռեֆլեքսները նյարդային կարգավորման ժամանակ:

  • Թքարտադրության
  • Մկանների կծկման ուժի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Անոթների լուսանցքների մեծացման և փոքրացման

Հարցում։Հարցման տեսակները

Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ- ներում կամ մեկ այլ կերպ։Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն ՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է ՝ 25- 30 %։

Желания

Желания

Сейчас вечер. У нас свободное время. Мы сидим в комнате и говорим о своих желаниях, кто чего хочет. Говорит Самир: Я хочу путешествовать. Я хочу – посмотреть интересные и известные места на планете. Говорит Сабина: – А я хочу стать известным писателем, хочу путешествовать, писать книги о своих впечатлениях. Я хочу встретить известных людей и тоже написать о них интересные истории. А вы будете покупать мои книги и рассказывать, что вы были знакомы с писателем. Мы все смеёмся. Это кажется нам очень необыкновенным, потому что это очень далёкое будущее. Тогда говорит Энтони: – А я хочу стать высококвалифицированным врачом. Я открою частную клинику и буду лечить людей.
Мы все знаем, что это правда. Энтони будет очень хорошим врачом, потому что он любит медицину и всегда учится лучше всех. Теперь говорит Ахмед: – А я хочу стать известным футболистом. Играть в самом лучшем футбольном клубе. Вы будете приходить на матч, а потом просить автограф. А я буду думать, кто это просит автограф? Кто- то знакомый? Да, это же Энтони или Самир, мои друзья. Мы вместе учились на подготовительном факультете в городе Сумы в Украине. Это было очень давно. Мы снова все смеёмся. Это будет ещё не скоро. А сейчас мы – обыкновенные студенты. Мы изучаем русский язык, потому что в следующем году мы будем учиться на медицинском или инженерном, экономическом или гуманитарном факультетах в университете. Мы мечтаем о будущем. Оно будет прекрасным. Расскажите о ваших желаниях, о ваших мечтах в жизни.

Ցանկություն

Հիմա երեկո է: Մենք ազատ ժամանակ ունենք: Մենք նստած ենք սենյակում ու պատմում ենք մեր ցանկությունների մասին, ով ինչ ուզում է: Սամիրն ասում է.

– Ես ուզում եմ ճամփորդել: Ուզում եմ տեսնել մոլորակի հետաքրքիր ու հայտնի վայրերը:

Սաբինան ասում է.

– Իսկ ես ուզում եմ հայտնի գրող դառնալ, ուզում եմ ճամփորդել, գրքեր գրել տպավորություններիս մասին: Ես ուզում եմ հայտնի մարդկանց հետ հանդիպել և գրել նրանց հետաքրքիր պատմությունների մասին: Իսկ դուք պետք է գնեք իմ գրքերը և պատմեք, որ ծանոթ եք ինձ հետ:

Մենք բոլորս ծիծաղում ենք: Դա մեզ շատ արտասովոր է թվում, քանի որ դա շատ հեռավոր ապագա է: Հետո Էնթոնին ասաց.

– Իսկ ես ուզում եմ բարձր որակավորում ունեցող բժիշկ դառնալ: Ես կբացեմ մասնավոր կլինիկա և կբուժեմ մարդկանց:

Մենք բոլորս գիտենք, որ դա ճիշտ է: Էնթոնին շատ լավ բժիշկ կդառնա, որովհետև նա սիրում է բժշկությունը և միշտ լավ կսովորի: Այժմ խոսում է Ախմեդը.

– Իսկ ես ուզում եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ, խաղալ ամենալավ ֆուտբոլային ակումբում: Դուք կարող եք գալ խաղին, իսկ հետո ինքնագիր խնդրել: Իսկ ես կմտածեմ, թե ու՞մ ինքնագիր տամ: Ո՞վ է ինձ ծանոթ: Այո, սա Էնթոնին է կամ Սամիրը, իմ ընկերները: Մենք միասին սովորել ենք Ուկրաինայի Սուման քաղաքի նախապատրաստական ֆակուլտետում: Դա շատ վաղուց էր: Մենք բոլորս նորից ծիծաղում ենք: Դա շուտով կլինի:

Իսկ հիմա մենք սովորական ուսանողներ ենք: Մենք սովորում ենք ռուսերեն, որովհետև հաջորդ տարի մենք պետք է սովորենք բժշկական, ինժեներական, տնտեսական կամ հումանիտար ֆակուլտետների համալսարաններում: Մենք երազում ենք ապագայի մասին: Դա հիանալի կլինի: Պատմե՛ք Ձեր ցանկությունների և կյանքի երազանքների մասին:

Кто кем хочет быть

Кто кем хочет быть

Ванесса любит биологию. Она хочет быть биологом, поэтому она будет учиться на биологическом факультете. Отмар любит медицину. Он хочет быть врачом, поэтому он будет учиться на медицинском факультете. Девид любит технику. Он хочет быть инженером, поэтому он будет учиться на инженерном факультете. Джон любит писать статьи. Он хочет быть журналистом, поэтому он будет учиться на гуманитарном факультете. Энтони любит компьютеры, поэтому он будет учиться на физико- техническом факультете. Лиза любит иностранные языки. Она хочет быть переводчиком, поэтому она будет учиться на гуманитарном факультете. Хасан любит природу, поэтому он будет учиться на агрономическом факультете. Хашем любит животных. Он хочет быть ветеринаром, поэтому он будет учиться на ветеринарном факультете. Лейла любит детей. Она хочет быть учителем, поэтому она будет учиться в педагогическом институте. Кристиан любит театр и кино. Он хочет быть актёром, поэтому он будет учиться в театральном институте. Альберт любит литературу. Он хочет быть писателем, поэтому он будет учиться в литературном институте. Расскажите, кем хотите быть вы и ваши друзья и где вы будете учиться.

Վանեսսան սիրում է կենսաբանությունը: Նա ուզում է կենսաբան դառնալ, այդ իսկ պատճառով կսովորի կենսաբանական ֆակուլտետում: Օտմարը սիրում է բժշկությունը: Նա ուզում է բժիշկ դառնալ, այդ իսկ պատճառով կսովորի բժշկական ֆակուլտետում: Դեյվիդը սիրում է ճարտարագիտությունը: Նա ուզում է ճարտարագետ դառնալ, այդ իսկ պատճառով կսովորի ճարտարագիտական ֆակուլտետում: Ջոնը սիրում է հոդվածներ գրել: Նա ուզում է լրագրող դառնալ, այդ իսկ պատճառով կսովորի հումանիտար համալսարանում: Էնթոնին սիրում է համակարգիչներ, այդ իսկ պատճառով նա կսովորի ֆիզիկա- տեխնիկական ֆակուլտետում: Լիզան սիրում է օտար լեզուներ: Նա ուզում է թարգմանիչ դառնալ, այդ իսկ պատճառով նա կսովորի հումանիտար ֆակուլտետում: Խասանը սիրում է բնությունը, այդ իսկ պատճառով նա կսովորի ագրոնոմիական ֆակուլտետում: Խաշեմը սիրում է կենդանիներին. Նա ուզում է անասնաբույժ դառնալ, այդ իսկ պատճառով նա կսովորի անասնաբուժական ֆակուլտետում: Լեյլան սիրում է երեխաներին: Նա ուզում է ուսուցչուհի դառնալ, այդ իսկ պատճառով նա կսովորի մանկավարժական համալսարանում: Քրիստիանը սիրում է թատրոն և կինո: Նա ուզում է դերասան դառնալ, այդ իսկ պատճառով նա կսովորի թատերական համալսարանում: Ալբերտը սիրում է գրականություն: Նա ուզում է գրող դառնալ, այդ իսկ պատճառով նա կսովորի գրական համալսարանում: Պատմե՛ք, ի՞նչ եք ցանկանում դառնալ և Ձեր ընկերները ի՞նչ են ցանկանում դառնալ, և որտե՞ղ եք սովորելու:

Համագործակցական նախագիծ

Նախագծային աշխատանք նախադպրոցականների հետ:

Ուսանողների հետ լվացվում են , սովորելով ճիշտ շարժումները:

Վայրը՝ քոլեջ, նախադպրոցականների խումբ Նարինե Մակարյան և ընկերներ

օր 01.12.2021 ժ 10:00-11:00