Հարցում։Հարցման տեսակները

Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ- ներում կամ մեկ այլ կերպ։Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն ՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է ՝ 25- 30 %։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *