Լեռնանիստ

Մեր ճամփորդությունները շարունակվում էին և հունվարի 27-ին մեր ուղևորությունը եղավ իմ և ընկերներիս կողմից շատ սպասված Լերնանիստը։ Հավաքվեց շատ հաճելի խումբ ընկեր Մարիամի և ընկեր Նելլի ուղեկցությամբ գնացինք խախալու, սահելու։ Վերջապես հասանք։ Դե իհարկե բոլորը սկսեցին նկարվել վայելել ձյունը ու բարձրանալ սահելու։ Մեկ ժամ, երկու ժամ ու բոլորը սկսում էին հոգնել գնացինք մի շատ գեղեցիկ սենյակ տաքացանք բոլորս սկսեցինք ակտիվ ոգևորվածությամբ խոսել պատմել տպավորությունները։ Արդեն վերադառնալու ժամանակն էր։ Տեղավորվեցին երթուղայինում, որ շարժվենք և ի՞նչ երթուղայինը մխրճվել էր ձյան մեջ և նշանակում է այդքանով չսահմանափակվեց մեր օրը նորից դուրս եկանք բոլորս և սկսեցին տղաներով փորձել դուրս բերել նրանց մոտ բավականին շուտ ստացվեց։ Մեր օրը անցավ հիասքանչ, լի արկածներով և անմոռանալի հուշերով, իսկ քոլեջ վերադառնալուն պես բոլորս սկսեցինք չորացնել հագուստը, տաք թեյ խմել նոր ծարժվել դեպի տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *