Ձոն զինվորին։ Ղափամայի ծես

Մեր օրը ինչպես ամեն ուրբաթ սկսեցինք առավոտյան ժամերգությամբ այնուհետև ծիսական երգ ու պարով։ Մարմարիա սրահում շարունակվեց ծիսական օրը, կազմակերպվել էր հյուրսասիրություն կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերի կողմից։ Մեր օրը դարձավ ազգագրական փատատոն։ Ազգային երգ ու պար, որին մասնակցում էին բոլորը։ Հունվարի 28-ը կրթահամալիրում դարձավ անմոռանալի և շարունակական նշվող տոն` Ղափամայի և Հայոց բանակի տոնը։

Ղափամա

Կա ղափամա պատրաստելու մի քանի տարբերակ: Թերևս ամենատարածված տարբերակն՝ առանց շատ բաղադրիչների այս եղանակն է.

Ավանդական ղափամա

Դդումը լվանալուց հետո կտրել վերևի հատվածն այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրել դդմի ներսը, հեռացնել կորիզները, ողողել և թողնել քամվի:

Կաթսայի մեջ եռացնել 3 բաժակ ջուր, ավելացնել բրինձ և դանդաղ կրակի վրա  բրինձը կիսաեփ անել ՝ մոտ 15 ր:  Առանձին ամանի մեջ բրինձը խառնել կտրտած չրերի հետ, ավելացնել կարագ, աղ, դարչին, մեղր ու ընկույզ: Խառնուրդը լցնել դդմի մեջ, ավելացնել 1/4 բ. եռացրեծ ջուր, փակել կտրած կափարիչով: Դնել նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփել 1,5-2 ժամ` մինչև փափկի:

Ներկայացնեմ ղափամայի պատրաստումը պարտեզիկների կողմից` տեսանյութ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *