Արջն ու աղջիկը

Արջն ու աղջիկը

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Մի օր աղջկա մայրը նրան ուղարկում է անտառ սունկ հավաքելու։ Աղջիկը ճանապարհի կեսից սկսում է թիթեռնիկներով հիանալ ու փորձել բռնել նրանց։ Մի թիթեռի հետևելով հասնում է ինչ-որ քարանձավի մոտ։ Երբ տեսնում է, որ շատ է հեռացել տանից, մի պահ կանգնում է, ուզում է հասկանալ որ մասում է գտնվում։ Հանկարծ նա նկատում է ծառի հետևում նստած մի արջի։ Սկզբում վախենում է, բայց երկար նայելուց հասկանում է, որ արջի հետ մի բան այն չէ։ Մոտենում է արջին ու տեսնում է որ նա վիրավոր է։ Արջի ոտքը վնասվել էր ու չէր կարողանում տեղաշարժվել։ Աղջիկը մտածում է, որ անտառում որսորդներ կան։ Արագ օգնում է բարձրանալ արջին ու մի կերպ գտնում է անտառից դուրս գալու ճանապարհը։ Աղջիկը արջին տուն է բերում։ Իհարկե նրա մայրը դեմ է լինում արջին տանը պահելու փաստին, սակայն աղջիկն իր համառությամբ համոզում է մորը։
Վիրակապում է ոտքը, կեր է տալիս արջին։ Փորձում է խաղալ նրա հետ։ Արդեն երկրորդ օրը արջը իրեն շատ թույլ է զգում, չի կարողանում անգամ լավ շնչել։ Աղջիկը սկսում է լաց լինել, մոտենում է արջին ու համբուրում է։ Մեկ էլ հանկարծ, արջը վերածվում է արքայազնի։ Աղջիկը այդ պահին վախենում է, իսկ հետո զարմանում ու կանչում է մորը։ Երկուսով ուշադիր նայում են արքայազնին, նա բացում է աչքերը ու սկսում է պատմել այն, թե ինչպես էր մի պառավ կախարդել նրան տարիներ առաջ։ Հեքիաթն ավարտվում է արքայազնի ու աղջկա ամուսնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *