Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ։Հետաքրքրասիրություն։Մասնակցություն և հետևողականություն

1֊2տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Խաղում են խաղալիքներով, որոնք ձայներ են առաջացնում կամ լույս է վառում։ Օրինակ՝ միացնում են խաղալիքի լույսը և նայում են, թե ինչպես է միանում այն։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Կրկնում են իրենց սիրելի գործողությունները։ Կարճ ժամանակով ուշադիր լսում են ,երբ իրենց համար հեքիաթ են կարդում։Իրենց իրերը փնտրում են այնտեղ, որտեղ սովորաբար լինում են։ Օրինակ ՝,երբ թերթում են նկարազարդ գիրքը և նայում են նկարները։Հանում են տիկնիկի զգեստը և քնեցնում։

2֊3տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Հարցեր է տալիս անծանոթ առարկաների,լսած հեքիաթի վերաբերյալ։ Օրինակ՝ տեսնում են նոր խաղալիք կամ իր,հարցնում են.<<Սա ի՞նչ է>>։Երբ մայրիկը պատմում է հեքիաթը, հարցնում է. <<Իսկ ծիտիկը ինչու՞ լավաշը տարավ>>։Մայրիկի հետ խմոր է հունցում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Երբ դժվարության են հանդիպում փորձում են մի քանի անգամ հաղթահարել։Խնդրում են , որ իր սիրելի հեքիաթը պարբերաբար պատմեն իրեն։ Օրինակ ՝ փորձում են կառուցել աշտարակ, որը փլվում է։ Տիկնիկների համար սեղան է պատրաստում մանկական սպասքով և <<կերակրում են>> նրանց։

3֊4տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Փորձում է խաղալ նոր խաղեր։ Նախընտրում է խաղի որոշ տեսակներ։ Օրինակ ՝ փորձում է նկարել մատներով և վրձիններով։Ժամանակ առ ժամանակ հավաքում է իր սիրած գլուխկոտրուկը։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Առաջարկության դեպքում մասնակցում են խմբային խաղերի։Օգնում են առօրյա գործերում։ Օրինակ ՝ <<Դու կլինե՞ս վաճառողը>> հարցին պատասխանում են . <<Այո,իսկ ի՞նչ պիտի անեմ>>։ Օգնում են մայրիկի հավաքել գետնին թափված իրերը։

 

4֊5տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր են տալիս տեղեկություններ ստանալու համար։ Հետաքրքրվում են , թե ուրիշները ինչպես և ինչու են ինչ֊որ բաներ անում։ Օրինակ ՝ <<Ինչու՞ է լուսինը կլոր>>։ <<Հայրի՛կ, մեքենան ինչպե՞ս է շարժվում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Խաղալիս կենտրոնացնում է ուշադրությունը։ Հետևում է 3 և ավելի քայլերից բաղկացած հրահանգներին։ Օրինակ ՝ շարունակում են հավաքել գլուխկոտրուկը, եթե նույնիսկ մեկ այլ երեխա իր կողքին մի աղմկոտ խաղ է սկսում խաղալ։ Պապիկի խնդրանքով երեխան գնում է ննջարան, բաց է անում դարակը, և ակնոցները բերում տալիս է պապիկին։

 

5֊6տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր է տալիս իրեն հետաքրքրող թեմաների շուրջ։Հետաքրքրություն է ցուցաբերում դպրոցի նկատմամբ։ Օրինակ ՝ հարցնում է. <<Ինչու՞ է ձմռանը շուտ մթնում>> կամ <<Ինչու՞ անձրևից հետո ծիածան է լինում>>։ Հաճախ է հարցնում. <<Դպրոցում երեխաները ի՞նչ են անում>>։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Ավարտին են հասցնում սկսած խաղը կամ առաջադրանքը։ Իր օգնությունն է առաջարկում մյուսներին։ Օրինակ ՝ հավաքում է գլուխկոտրուկը, լեգոներով ամրոց է կառուցում և այլն։ <<Ես կանաչ մատիտ ունեմ , կարող եմ տալ քեզ>>։