Հաշվետվություն հուլիս ամսվա

Հուլիս ամսին աշխատել եմ Էմմա Տերտերյանի հետ ՝ 2-4 տարեկանների զարգացման խմբում։ Պարտեզում օրս սկսվում է 9.15 առավոտյան նախավարժանքով, երգով, պարով, երեխաների կազմակերպած խաղերով։ Այնուհետև նախաճաշում ենք և ընկեր Էմմայի հետ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում։ Հուլիս ամսվա ընթացքում ծննդյան տարբերվող ծեսեր նշեցինք։ Ընկեր Էմմայի հետ աշխատելը շատ հաճելի և ուսուցանող էր:  Ամենօրյա հետաքրքիր նախագծեր է կազմակերպում և իրագործում։ Մանկապարտեզում օրս ավարտվում է 17։00-ին, սակայն չեմ շտապում տուն գնալ, որովհետև մթնոլորտը շատ հաճելի է։ Ինձ համար նախակրթարանում աշխատելը կրթություն է:

Ֆելիքսի և հեղինեի ծննդյան օրը

Յուրիի ծննդյան ծեսը

խաչբուռ

Խնձորուտոցի

Զգայարաններ

Ջրային խաղ

Եգիպտացորենի օր

Ձմերուկի օր

Ցեխաթերապիա

Խաղերով լեցուն օր

Վարդավառ

 

 

 

25-29 ամառային ճամբար,լուսանկարներ

Հուլ

Ամառային ճամբար

Բարի գալո՜ւստ մանուկների գունեղ ու հրճվանքով լեցուն աշխարհ: Արի՛ ու վայելի՛ր մեզ հետ քո մանկության զարմանահրաշ ու խենթ ամառը, լցրու՛ այն քո երանգով, լույսով, ժպիտով...

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74  21 72

Էլ. փոստ` west-mskh@mskh.am

Ջոկատավար`Աննա Վարոսյան, օգնական՝ Սաթեն Գևորգյան

Հեռ. 096 571582

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից- ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Այլ։

 

Խնձորուտոցի

Երեխաների սիրելի միրգը՝ խնձորը, որը ուտում են նախաճաշելիս որոշեցին վերածել խաղի և խաղի միջոցով համտեսել սիրելի միրգը։ Երեխաների ոգևորությունը շատ մեծ էր, որը  վերածվեց զվարճանքի։

տեսանյութը՝ Էմմա Տերտերյանի էջում