Ամառային ճամբար 25․07-29․07
Բարի գալո՜ւստ մանուկների գունեղ ու հրճվանքով լեցուն աշխարհ: Արի՛ ու վայելի՛ր մեզ հետ քո մանկության զարմանահրաշ ու խենթ ամառը, լցրու՛ այն քո երանգով, լույսով, ժպիտով...
Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1
հեռ.` +374 (10) 74 21 72
Էլ. փոստ` west-mskh@mskh.am
Ջոկատավար`Աննա Վարոսյան, օգնական՝ Սաթեն Գևորգյան
Հեռ. 096 571582
Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն
Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից- ուրբաթ։
Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`
- 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
- 1-օրյա ուղեգիր – 3․000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)
Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`
- Ճամբարականի ուսապարկ
- Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
- Արևային գլխարկ
- Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
- Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
- Սեղանի զարգացնող խաղեր
Ճամբարային գործունեություններ`
- Առավոտյան ընդհանուր պարապմունք
- Լող, լողափնյա խաղեր
- Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
- Շրջակա միջավայրի խնամք
- Տեխնոլոգիա
- Շախմատ
- Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
- Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
- Մարմնամարզություն
- Հեծանվավարություն
- Այց ուսումնական ագարակ
- Սեղանի թենիս
- Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
- Այլընտրանքային նկարչություն
- Այլ։