Բնագիտության դասավանդման մեթոդիկայի խնդիրները

Բնագիտությունը դա գիտությունների համակարգ է բնության մասին ` դրանց համախմբությունը որպես մեկ ամբողջ:Ընդհանրապես բնությունը որակավորվում է որպես մի ամբողջություն,որը ներառում է իր մեջ թե կենդանի,թե անկենդան աշխարհը,որը շրջապատում է մարդուն:Այն չունի սկիզբ եվ վերջ,եվ այն անվերջ է ժամանակի եվ տարածության մեջ:Բնագիտությունը որպես ուսումնական առարկա սերտորեն կապված է բնության մասին այլ գիտությունների հետ,սակայն տարբերվում է տրամադրման ծավալով,կառուցվածքով եվ դասավանդման նպատակներով:Առարկայի նպատակն է տրամադրել սովորողին տարրական տեղեկություններ գիտական փաստերի եվ օրինաչափությունների մասին,ինչպես նաեվ զարգացնել երեխայի մոտ հետազզոտական աշխատանքի պարզագույն հմտությունները:Զուգահեռ դրան ՝ տրամադրվող տեղեկությունները պետք է մանրակրկտորեն զտվեն եվ մշավեն հաշվի առնելով երեխայի տարիքային չափորոշիչները:Նախակրթարանում երեխաները ստանում են նախնական պատկերացումներ բնության երեվույթների մասին եվ այդ գիտելիքների տրամադրումը պահանջում է մանկավարժից բարձր մասնագիտական որակավորում:

Մեթոդիկա

Բնագիտության դասավանդման մեթոդիկա (ԲԴԹ) առարկան դա գիտություն է դասավանդման պրոցեսի և նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման համակարգի մասին,որը պայմանավորված է այդ առարկայի առանձնահատկություններով:

Մեթոդիկայի խնդիրներն են .

1)ճիշտ առանձնացնել բնագիտության կրթության նպատակները

2)որոշել նյութերի ընտրության սկզբունքները

3)մշակել էֆեկտիվ մեթոդներ և դասավանդման ձևեր

Այս խնդրի լուծումը պահանջում է մասնագետից գիտելիքների ընդհանուր համակցություն,որոնց հետ կապված է այս մեթոդիկան:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *