Աշխարհագրության հարցաշար

Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։

Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ։ Օրինակ, 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։ Բնակչության 62.3 %-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է:

Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։

Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ:
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքն ունի դպրոց, բուժկետ։ Գյուղում պահվել են 9 խաչքարեր ու եկեղեցիներ ու մատուռներ։

Բնութագրելկ Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով։ 283.9 հազար մարդ բնակչությամբ։ Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։

Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Եթե մենք ընդհանուր առմամամբ ուսումնասիրենք մարզերը, ապա կհասկանանք, որ բնակչության հիմնական մասը ապրում են գյուղերում։

Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն։Ստեփանավանի շրջակայքում բխում են մի խումբ հանքային աղբյուրներ, որոնցից է Կաթնաղբյուրի ակները։ Հանքային ջրերի ուսումնասիրությունը, հետախուզումը կարևոր տնտեսական նշանակություն ունեն և հարկավոր է մարզի առաջնային խնդիրներից մեկը համարել։

Նկարագրել Լոռու մարզի որևէ լքված գյուղ։

Հովնանաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1440 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1867 թ.։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սբ. Սարգիս մատուռը (19-րդ դար)։ Գյուղից քիչ հեռու՝ ձորակի մեջ, կա հին հայկական գերեզմանոց։

Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրները։

Հիմնական խնդիրը Լոռու մարզում, դե աղբահանությունը միշտ կա, սակայն Լոռու մարզի ոչ զարգացած մասերում կա դպրոցների ու մանկապարտեզների պակաս։ Նաև շատ մասեր ավերված են, ճանապարհները նույնպես։ Եղել է կամուրջ, որը վնասվել է երկարատև անձրևների պատճառով, սակայն զարգացման ծրագրի մեջ դա շեշտելով՝ վերանորոգվել է։

Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Նկարագրել Արագածոտնի մարզի բնակչությունը։

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվումԲյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։

Տեղեր, գյուղ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին, Տեղեր գետի աջ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ։ Հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով։ Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև թուրքերով, որի մասին վկայում են գյուղամերձ հանդամասերի թուրքերեն անունները (Դասքյասան, Մըզրը, Մայրասե)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։

Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։

Արագածոտնի մարզի հիմնախնդիրներից է աղբահանությունը։ Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը,
ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական
բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է
գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ
գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող
բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային
ռեսուրսներից: Եվ Արագածոտնի մարզը զարգացած է ագրոտուրիզմով։

Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին: ոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք

Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։

Բնակչության թվի և միջին խտության ցուցանիշներով Կոտայքը Հայաստանում զիջում է միայն Արմավիրի և Արարատի մարզերին, ինչպես նաև մայրաքաղաքային ինքնավարություն և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքին։ Կոտայքը մարդու բնակության հնագույն վայրերից է։ Առաջին մարդիկ այստեղ հաստատվել են դեռևս վաղ ժամանակներում՝ հազարամյակներ առաջ։ Մարզի բնակչության ներկայիս պատկերը ձևավորվել է բնակչության մեխանիկական աճի ազդեցությամբ։1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից գաղթելով հանգրվանել են այս տարածքներում:

Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերությանը։ Վերջինիս արտադրական ծավալի ներուժը հիմնականում կենտրոնացված է քաղաքներում՝ Հրազդանում, Չարենցավանում, Նոր Հաճնում, Եղվարդում, Բյուրեղավանում, Աբովյանում, ինչպես նաև մի շարք խոշոր գյուղական բնակավայրերում։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն։

Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրները։

Աղբահանություն,

Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը։ Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։

Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։

Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67 %-ը։ Գեղարքունիքի մարզում, ինչպես համարյա թե բոլոր մարզերում, հիմնական մասը եզդիներ են, մյուսները քրդեր, ռուսներ և ուկրաինացիներ։ Բնակչության թիվը —  278,600։ Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև` ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը։

Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`  տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:

Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Կալավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Կալավան բնակավայրը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Մինչև Հայաստանի անկախությունը այն կոչվել է Ամրխեր, իսկ 1991 թվականից՝ Կալավան։

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), 14-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։ Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Բնակավայրի ներկայիս բնակիչները գաղթել են 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրները։

Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի գործընթացի հիմնական նպատակներից է կայուն զարգացման ծրագրի և համապատասխան պետական ոլորտային ռազմավարությունների իրականացմանն աջակցելը, որն անդրադառնում է մի շարք համընդհանուր հիմնախնդիրների, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությունը, մասնավորապես` բնական ռեսուրսների օգտագործման ու բնապահպանական անվտանգության
բնագավառներում: Երվ ուսումնասիրում էի մարզի զարգացման ծրագիրը, այնտեղ հիմնախնդիրներից մեկը հենց աշխատատեղերի քիչ լինելն է, ինչպես նաև շուկաների ոչ այդքան զարգացած վիճակը։

Արարատի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխարհագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է: Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում: Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։ Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։

Լանջառ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից 55կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1800 մ։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղից 1 կմ հարավ-արևմուտքում է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1ին հազարամյակում կառուցված ամրոց։ Նաև Լանջառում գտնվում է Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան։

Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրները։

Հիմնախնդիրներից են՝

Գործազրկությունը
Աղքատությունը
Բնակարանային խնդիրները
Ոռոգման ջրի խնդիրը
Ճանապարհաշինությունը, ինչու ոչ նաև արտագաղթը։

Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը։

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող
ավտոխճուղիներ` Երևան–Ար-մավիր, Երևան–Քարակերտ և Երևան–Գյումրի, ինչպես նաև
Երևան–Թբիլիսի երկաթուղին:
ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և
բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և
բանջարաբոստանային մշակաբույսեր:
Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի,
ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման
ուղղություններում:

Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։

Լեռնամերձ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Հեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է ԱյառլուԱյարլիԱյարլու անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիսի, Սասունի և Երևանի նահանգի Սուրմալուի շրջաններից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 69%, հետաշխատունակներ՝ 9%։ Գյուղն ունի 88 առկա տնտեսություն։ Ունի տարրական դպրոց, կապի հանգույց։

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (48 հա), կան պտղատու այգիներ (3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 23 և 16 հեկտար։ Զբաղվում են բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմնախնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտնտեսական մթերքների իրացումը։

Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։

Մարզի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտնտեսական մթերքների իրացումը։

Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։

Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։ Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։

Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Մարտիրոս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում մարզկենտրոնից 31 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային լանջին։ Հեռավորությունը Վայք քաղաքից 20 կմ, մայրաքաղաքից՝ 155 կմ։ Մարտիրոս գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից։ Գյուղը գտնվում է Գոգի լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ 1968 թվականին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք։ Սահմանակից բնակավայրերն են՝ հյուսիս-արևելքից՝ Զառիթափը, հարավ-արևմուտքից՝ Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանի հանրապետությանը։ Գյուղի տարածքը բաժանված է երկու ենթագոտիների՝ չոր լեռնատափաստանային և բարձր լեռնատափաստանային։

Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Վայոց ձորի մարզում աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է մասնակցությունն աշխատանքի շուկայում: Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում է մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Նոր տեխնոլոգիաները դեռ այդքան էլ տարածված չեն Վայոց ձորի մարզում։ Արտագաղթը նույնպես հիմնախնդիրներից մեկն է։

Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Սյունիքի մարզը բարձր լեռնաշղթաների, խորունկ կիրճերի, արագահոս գետերի, գեղատեսիլ ջրվեժների, թավշյա կանաչ սարավանդների, անտառածածկ լեռնալանջերի, քաղցրահամ և
հանքային ջրերի, բնական, պատմաճարտարապետական հուշարձանների, հանքային ու բնական հարուստ ռեսուրսների երկիր է: Երկրաբանական տեսակետից մարզի տարածքը մտնում է ԱլպՀիմալայան երիտասարդ ծալքավոր գոտու մեջ, ուր բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները: Երկրաբանական բարդ կառուցվածքը և տարածքի բարձրությունների մեծ տատանումները պայմանավորել են բնական համալիրների բազմազանությունը և պարզ արտահայտված վերընթաց գոտիականությունը: Այդ իմաստով մարզի
ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից:
Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է, ընդ որում նկատվում է տարածքի աստիճանական ցածրացում դեպի հարավ-արևելք և արևելք: Այդ ուղղությամբ ել հոսում են մարզի գետերի զգալի մասը(Որոտան, Ողջի, Ծավ և այլն): Հանրապետության մարզերի շարքում ռելիեֆի բարձրությունների ամենամեծ տատանումները Սյունիքում են: Նրա ամենաբարձր կետը Կապուտջուղն է 3904 մ, իսկ ամենացածր կետը Մեղրու կիրճում 380 մ։

Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի ու կարտոֆիլի արտադրության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Վարդանիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու շրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 67 կմ, հեռավորությունը Մեղրի քաղաքից՝ 11 կմ, համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, բնակաչությունը՝ 292։ Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին։ Գյուղից քիչ հեռու կա 17-րդ դարի կառույց համարվող կամուրջ։ Մինչև 1988 թ. Վարդանիձորը և Թխկուտը բնակեցված էին ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո այստեղ վերաբնակվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերը։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, դաշտավարությունը։

Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրները։

Սյունիքի մարզի հիմնախնդիրներից են՝ ճանապարհաշինությունը, արտագաղթը, և ամենակարևոր հիմնախնդիրն է աղքատությունը քանի որ Սյունիքի մարզը գտնվում է բարձր լեռնային գոտում։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արմավիրի մարզ | Թոնդրակ

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Արարատի մարզ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Արարատի մարզ

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը: Արարատի մարզում առավել խոշոր գյուղերն են Այնթափը (9274 մարդ /2016 թ.), Արարատը (8745 մարդ /2016 թ.) և Նոր Խարբերդը (7046 մարդ /2016 թ.)։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (28885 մարդ /2016 թ.), Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.) և Մեծամորը (8988 մարդ /2016 թ.): Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։

Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:

Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Կոտայքի մարզ

մշակույթ

Կոտայքի մարզում կան մի շարք մշակութային օջախներ՝ գրադարաններ, թանգարաններ, թատերասրահներ և այլն։ Մարզում առկա է 66 գրադարան։ Դրանցից 14-ը գտնվում են Կոտայքի մարզի քաղաքներում, իսկ մնացած 51-ը՝ գյուղերում։ Եվս մեկը ունի մարզային կարգավիճակ և համարվում է Կոտայիք մարզի գլխավոր գրադարանը։ Նշանավոր գրադարաններից է Ծաղկաձոր քաղաքի հանրային գրադարանը։ Այն 2013 թվականին ստացել է հանրային կարգավիճա՝ ի շնորհիվ նորագույն կահավորման, գրական բազայի և տեխնոլոգիական զարգացման։

Բացի գրադարաններից, Կոտայքում գործում են նաև թանգարաններ և մեկ պատկերասրահ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ։ Դրանք են Հրազդանի երկրագիտական թանգարանը, Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների տուն-թանգարանը, Նոր Հաճընի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը։

Միակ պատկերասրահը գտնվում է Հրազդան քաղաքում և համարվում է Հայաստանի ազգային պատկերասրահի (գտնվում է Երևանում) մասնաճյուղը։

Կոտայքում գործում են մի շարք մշակութային տներ և գեղարվեստական դպրոցներ։ Այստեղ գործում է թվով 23 մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատություն։ Դրանց թվում են մարզում գործող 8 երաժշտական, 13 արվեստի, 2 գեղարվեստի դպրոցները՝ 3514 աշակերտներով և 427 մանկավարժներով։ Որպես հենակետային դպրոցներ մարզում աչքի են ընկնում Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական, Երվանդ Քոչարի անվան արվեստի և Աբովյանի գեղարվեստի դպրոցները։

Թեստային աշխատանք

1 Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լիճն արևմուտքից եզրավորվում է Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով:
2) Շիրակի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Բազումի լեռնաշղթայից մինչև Վիրահայոց լեռնաշղթա:
3) Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Իշխանասարն է:
4) Հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզում է
Արփայի գոգավորությունը:

2 Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

3. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:

2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանին

4Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լճի գոգավորությունն ունի տեկտոնական ծագում:
2) Սևանա լիճը զբաղեցնում է մոտ 5800 կմ2
մակերես:
3) Սևանից են սկիզբ առնում Գավառագետ և Արգիճի գետերը:
4) Սևանը հոսք ունեցող լիճ է:

5 Ընտրել լճերի և նրանց աշխարհագրական դիրքի համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապույտ 1. Գեղամա լեռնավահան
բ. Քարի 2. Սյունիքի լեռնավահան
գ. Ակնա 3. Արագածի լեռնավահան
դ. Ալ 4. Զանգեզուրի լեռնաշղթա
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–4, բ–3, գ–1, դ–2
3) ա–2, բ–1, գ–4, դ–3
4) ա–2, բ–1, գ–3, դ–4

6 Ընտրել գետերի և դրանցից սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Ախուրյան ա. Նալբանդի
  2. Հրազդան բ. Արմավիրի
  3. Արաքս գ. Շիրակի
  4. Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
    1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

7ՀՀ բնակչության բնական աճի վրա ի՞նչը բացասական ազդեցություն չի
ունեցել.

1) գործազրկության աճը
2) տղամարդկանց արտագաղթը
3) ամուսնությունների թվի կրճատումը
4) թոշակային տարիքի բարձրացումը

8 Լոռու մարզում գունավոր մետաղաձուլական կենտրոններ են.
1) Ախթալան և Տաշիրը 3) Ալավերդին և Ախթալան
2) Ստեփանավանը և Շամլուղը 4) Սպիտակը և Վանաձորը

  1. Գեղարքունիքի մարզում երկաթուղային կայարան ունեն.
    1) Մարտունին և Գավառը  3) Սոթքը և Սևանը
    2) Վարդենիսը և Վարդենիկը 4) Ճամբարակը և Մարտունին

10Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ  3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ   4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

Արզակյանդ

Արզակյանդ

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ  Արտավազդ 2-րդ  արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից,  մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք-Աղամալյանի սեփական կալվածքը։1862  թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։
Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի  ստորոտին, Հիազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։

Արագածոտնի մարզ

Աշխարհագրական դիրքը

    Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Տրանսպորտ

    Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

Բնակչությունը և բնակավայրերը

    Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Քաղաքներ

 

  • Աշտարակ
  • Ապարան
  • Թալին

 

Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը, ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային ռեսուրսներից:

Հայաստանի Հանրապետության ռելիեֆային բարդ ու կլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու ագրոտուրիզմը: Նշենք, որ դեռևս 19-րդ դարի կեսերից Հայաստանը հանդիսանում է Կովկասի զբոսաշրջային օջախներից մեկը, որի համար հիմք էր հանդիսանում պատմա-հնագիտական հուշարձանները,
տեսարժան վայրերը, բնության անկրկնելի տեսարանները: Այս առումով ՀՀ մարզերից առանձնանում է Արագածոտնի մարզը: Մարզի տարածքը կազմում է 2756 կմ2 (ՀՀ ընդհանուր տարածքի 9,3%), որտեղ բնակվում է 128,5 հազ. մարդ (ՀՀ բնակչության 4,3%, 01.01.2017թ.): Մարզի բնակավայրերի թիվը 120 է, որից 3 քաղաք և 117 գյուղ: Ագրոտուրիզմի զարգացման համար կարևոր ցուցանիշ է գյուղատնտեսական նշանակության հողերի ցուցանիշները՝ 218.219 հա, որից վարելահողեր՝ 54,100 հա։

Արագածոտնի մարզի ագրոտուրիզմի զարգացման համար առանձնացնում ենք մի շարք գործոններ՝ տնտեսական, էթնիկ, բնաաշխարհագրական, պատմամշակութային: Արագածոտնի մարզն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական և լեռնահանքային արդյունաբերության շրջան: Մարզի գյուղատնտեսական մասնագիտացումը ձևավորվել է գերազանցապես բնակլիմայական պայմաններում:
Նրա հարավային կեսում՝ նախալեռնային գոտում, գերակշռում է բուսաբուծությունը, պտղաբուծությունը, ալկոհալային խմիչքների, պահածոների արտադրությունը (Աշտարակ, Օշական, Արտենի, Ոսկեվազ, Կարբի և այլն): Այս գոտին ընդգրկում է Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածները և Աշտարակի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ: Գոտուն բնորոշ է նաև ոչ ավանդական բանջարաբուծության
զարգացումը, որը կարող է իր հերթին հետաքրքրություն առաջացնել ագրոզբոսաշրջիկների շրջանում:

Բարձրադիր գոտին ընդգրկում է Ապարանի և Արագածի տարածաշրջաններն ամբողջությամբ և Թալինի տարածաշրջանի մի մասը: Բնորոշվում են անասնաբուծության մասնագիտացմամբ: Ագրոզբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել գյուղմթերքների արտադրությունը՝ կաթնամթերքի և հատկապես պանրի (Ապարան, Քուչակ, Ծաղկահովիտ և այլն): Ամբողջ մարզի տարածքի համար բնորոշ է մեղվաբուծությունը, որը եկամտաբեր ճյուղ է և շահավետ բոլոր առումներով: Վերջին տարիներին մարզի տնտեսության մեջ ձևավորվել են նոր ճյուղեր, ինչպիսիք են ճագարաբուծությւոնը և ջայլամաբուծությունը։

Արագածոտնի մարզը ՀՀ բնակչության մեջ աչքի է ընկնում ազգային կազմով: Հայերից բացի զգալի թիվ են կազմում եզդիները: ՀՀ-ում բնակվող եզդիների ավելի քան 4/5 –ը ապրում են Արագածոտնի մարզում: Արագածի և Թալինի տարածաշրջաններում են զուտ եզդիաբնակ գյուղերը, որոնց թիվը է 13-է՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Հակո, Կանչ, Սորիկ, Օթևան, Ռյա Թազա, Ալագյազ, Ջամշլու, Միրաք, Շենկանի, Շամիրամ
(Աշտարակի տարածաշրջան): Էթնիկ փոքրամասնություններն աչքի են ընկնում ոչ միայն գյուղատնտեսական մասնագիտացմամբ, այլ նաև ազգային սովորույթներով (հարսանիք, թաղման արարողություններ) և խոհանոցով, որոնք կարող են խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։

Արագածոտնի մարզի հայ բնակչության նախնիները գաղթել են 18-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներին Արևմտյան Հայաստանի Սասունի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից և մինչև օրս պահպանել են տարածաշրջանի ավանդույթներն ու խոհանոցը, որն արժանավայել ձևով փոխանցվում է սերնդեսերունդ:
Հատկանշական են սասնա պարերը, երգերը, ասույթները, կենցաղային խաղերը և այլն: Արագածոտնի մարզը գտնվում է ծովի մակարդակից 1030-4090 մ բացարձակ բարձրությունների միջև, Ոսկեվազ–Օշական հատվածից մինչև Արագածի լեռնագագաթ: Բնականաբար այստեղ հանդես են գալիս վերընթաց բոլոր գոտիները՝ սկսած կիսաանապատայինից մինչև ձյունամերձը, որտեղ բնության ներքին և արտաքին ուժերն իրենց կնիքն են դրել ռելիեֆագոյացման վրա, ձևավորելով հողերի, բույսերի և կենդանական աշխարհի յուրահատուկ նմուշներ: Մարզի տարածքն աչքի է ընկնում տեղումների տարեկան քանակի մեծ տատանումներով՝ 300-320 մմ (ցածրադիր վայրեր) մինչև 900-1100 մմ (Արագածի գագաթամերձ շրջան): Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -50 C մինչև -120C, իսկ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24,50C –ից մինչև 50C: Մարզի տարածքում բարձր է արևափայլի տևողությունը (տարեկան 2200-2600 ժամ), իսկ հյուսիսային հատվածը և միջլեռնային գոգավորությունները աչքի են ընկնում մշտապես փչող քամիներով, հատկապես Փամբակի լեռնաշղթայի շրջանը, Ծաղկահովիտ գյուղի մեձակայքը, որտեղ էլ
կառուցվել է մեր հանրապետությունում առաջին հողմային էլեկտրակայանը: Մարզի ջրաբանական ցանցը զարգացած չէ, որը պայմանավորված է լավային ծածկոցների առկայությամբ, որոնցով ներծծվում են թափված տեղումների զգալի մասը: Շատ են ժամանակավոր հոսք ունեցող գետակները, սելավները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, հանքային ջրերը (Թթուջուր): Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ 89 կմ Գեղարոտ և Ամբերդ վտակներով: Սրանց աշխատանքի շնորհիվ հունի առանձին հատվածներում ձևավորվել են բնության անձեռակերտ հուշարձաններ՝ կիրճեր (Արքաշենի, Ամբերդի, Քասաղի, Սաղմոսավանքից մինչև Աշտարակ): Հունի առանձին հատվածներ աչքի են
ընկնում փոքրիկ ջրվեժներով: Քասաղի վրա կառուցված Ապարանի (91մլն/մ3) և Հալավարի ջրամբարները կարող են օժանդակել ագրոզբոսաշրջությանը տարբեր առումներով (հանգիստ, լողափ, ձկնորսություն, ջրային սպորտաձևեր): Զբոսաշրջային կարևոր դեր ունեն Արագածի գագաթների միջև գտնվող սարավանդի լճերը: Մարզը հարուստ է խմելու բարձրորակ ջրի պաշարներով: Մարզի բուսական և կենդանական
աշխարհը հիմնականում լեռնային տափաստանային և մարգագետիններին բնորոշ տեսակներն են: Հանդիպում են՝ բուրավետ օշինդր, բարձր լեռնային երիցուկ, օշեյի ջուխտակ, գայլաթաթ և այլն, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ (Բյուրականի մոտ), փշատերևների (Ապարանից հյուսիս, Արագածի լանջերին) անտառակներ։

Հայաստանի հանրապետության ընդհանուր բնութագիրը

Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով:Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները:Հարավային Կովկասով է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը: Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ -ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները:

Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։

Դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները` երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, եղել են նաև մինչև ՀՀ -ի անկախացումը: Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր: Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը: Սակայն ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է ոչ նպաստավոր:

Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։
Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, եղել են նաև մինչև ՀՀ -ի անկախացումը: Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր: Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը: Սակայն ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է ոչ նպաստավոր: Պատճառն այն է, որ գերակա նշանակություն է ձեռք բերել քաղաքաաշխարհագրական գործոնը

Գործնական աշխատանք 2

1 ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՒԷ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎՈՒՄ Է

1.1) ռասա 2) ազգ 3) աշխատանքային ռեսուրս 4) բնակչություն

2․ Դիագրամով տրված են աշխարհի ամենամեծ թվաքանակ ունեցող չորս ժողովուրդները: Ո՞ր ժողովուրդն է տրված 2 թվով.
1) բենգալացի
2) ԱՄՆ–ի ամերիկացի
3) հինդուստանցի
4) չինացի

3․ Բնակչության տեղաբաշխման վրա ազդող գործոն չէ.
1) բնականը 3) քաղաքականը
2) տնտեսականը 4) պատմականը

4․Բնական շարժի հետևանքով սերունդների հերթափոխման գործընթացը կոչվում է.
1) բնակչության կազմ

2) բնակչության բնական աճ
3) բնակչության մեխանիկական շարժ
4) բնակչության վերարտադրություն

5․ Բնակչության կտրուկ աճը համեմատաբար կարճ ժամանակահատվածում անվանում են.
1) ժողովրդագրական պայթյուն
2) ժողովրդագրական քաղաքականություն
3) բնակչության մեխանիկական շարժ
4) բնակչության վերարտադրություն

6․ Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներ են.
1) Ֆրանսիան և Գերմանիան
2) Ռուսաստանը և Ուկրաինան
3) Նիգերիան և Եթովպիան
4) Կանադան և ԱվստրալիանԲնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներ են.
1) Ֆրանսիան և Իտալիան 3) Նիգերը և Սուդանը
2) Ռուսաստանը և Բելառուսը 4) Կանադան և Ավստրալիան

7․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներին բնորոշ են ցածր
ծնելիությունը, ցածր մահացությունը և ցածր բնական աճը:
2) «Ժողովրդագրական պայթյունը» բնութագրվում է բնակչության դանդաղ
աճով և բնորոշ է զարգացած երկրներին:
3) Բնակչության թվի կտրուկ աճի հետևանքով զարգացած երկրներում ստեղծվել է «ժողովրդագրական ճգնաժամ»:
4) Բնակչության վերարտադրությունը հիմնականում պայմանավորված է երկրի
բնակլիմայական պայմաններով:

8․ «Ժողովրդագրական պայթյունը».
1) բնակչության թվի կտրուկ աճն է մահացության կրճատման հետևանքով

2) բնակչության թվի կայուն աճն է ընդլայնված վերարտադրության պայմաններում
3) բնակչության թվի կտրուկ նվազումն է ծնելիության կրճատման հետևանքով
4) բնակչության թվի կայունացումն է պարզ վերարտադրության պայմաններում

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Բնակչության ցածր բնական աճը բնորոշ է զարգացող երկրներին:
2) Բնակչության մահացության ամենաբարձր ցուցանիշները բնորոշ են աֆրիկյան
երկրներին:
3) Բնակչության ծնելիության ամենաբարձր ցուցանիշները բնորոշ են եվրոպական երկրներին:
4) Բնակչության թվի աճի տեմպերը բարձր են վերարտադրության առաջին
տիպի երկրներում:

10․ «Ժողովրդագրական ճգնաժամը» բնորոշ է.
1) Չինաստանին և Թուրքիային 3) Հնդկաստանին և Իրանին
2) Գերմանիային և Ավստրիային 4) Բրազիլիային և ԱՄՆ–ին

11․ Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներ են.
1) Իտալիան և Գերմանիան
2) Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան

3) Կորեայի Հանրապետությունը և Ավստրալիան
4) Ալժիրրը և Մարկկոն

11․ Այն երևույթը, երբ բնակչության մահացությունը գերազանցում է ծնելիությանը, առկա է բնակչության նեղ վերարտադրություն և բնակչության թվի նվազում, կոչվում է.
1) ժողովրդագրական իրավիճակ
2) ժողովրդագրական պայթյուն
3) ժողովրդագրական ճգնաժամ
4) ժողովրդագրական արտահոսք

12․ Պարզ վերարտադրությունը բնորոշ է.
1) Նիգերիային և Ավստրալիային
2) Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային
3) Հնդկաստանին և Չինաստանին
4) Բրազիլիային և Մեքսիկային

14․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, վերարտադրությունը
ընդլայնված է:
2) Զարգացած երկրներում բնակչության սեռային կազմում կանանց թիվը
գերազանցում է տղամարդկանց թվին:
3) Զարգացող երկրներին բնորոշ է նեղ հիմքով, համեմատաբար լայն գագաթով
սեռատարիքային բուրգը:
4) Աշխարհի ամենատարածված լեզուն չինարենն է, որով խոսում է ավելի քան
1,3 մլրդ մարդ:

13․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Աշխարհի ամենամեծ լեզվաընտանիքը չին–տիբեթականն է:
2) Զարգացած երկրներում բնակչության սեռային կազմում տղամարդկանց թիվը
գերազանցում է կանանց թվին:
3) Բնակչության բարձր բնական աճ ունեցող երկրներում մեծ է երիտասարդների բաժինը:
4) Վերարտադրության երկրորդ տիպի երկրներում բնակչության կյանքի միջին
տևողությունը բարձր է:

15․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Աշխարհում և երկրների մեծ մասում գերակշռում են տղամարդիկ:
2) Զարգացած երկրների մեծ մասում գերակշռում են տղամարդիկ:
3) Աշխարհում ավելի շատ են տղամարդիկ, բայց երկրների մեծ մասում գերակշռում են կանայք:
4) Աշխարհում և երկրների մեծ մասում տղամարդիկ ավելի երկար են ապրում, քան կանայք:

16․ Բնակչության սեռատարիքային կառուցվածքում տղամարդկանց բաժինը մեծ է.
1) Ֆրանսիայում և Նորվեգիայում
2) Լեհաստանում և Բելառուսում
3) Հնդկաստանում և Չինաստանում
4) Ռուսաստանում և Ուկրաինայում

17․ Ռուսաստանի բնակչության սեռային կազմում մեծ է կանանց բաժինը: Ինչո՞վ է պայմանավորված Սիբիրում և Ուրալում տղամարդկանց համեմատաբար մեծ բաժինը.
1) կյանքի միջին տևողությամբ
2) Երկրորդ աշխարհամարտի հետևանքներով
3) տնտեսական մասնագիտացման բնույթով
4) ծնելիության մակարդակով

18․ Ըստ բնակչության տարիքային կառուցվածքի՝ առանձին (անցումային) խումբ են կազմում զարգացած այն երկրները, որտեղ երեխաների բաժինը համեմատաբար մեծ է, ծերերինը՝ փոքր: Այդ երկրներից չեն.
1) ԱՄՆ–ը և Կանադան
2) Ճապոնիան և Ավստրալիան
3) Հարավային Կորեան և Իսրայելը
4) Ֆրանսիան և Շվեդիան

19․ Կյանքի միջին տևողությունն բարձր է.
1) Ճապոնիայում և Ֆրանսիայում 3) Անգոլայում և Եգիպտոսում
2) Շվեդիայում և Հնդկաստանում 4) Նեպալում և Ռուսաստանում

20․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացող երկրներում տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակները գրեթե հավասար են` կանանց գրագիտության մակարդակի որոշակի գերակշռությամբ:
2) ԱՊՀ երկրներում գրագիտության մակարդակը ցածր է:
3) Անգրագետների բացարձակ թվով աշխարհում առաջատարը Հնդկաստանն է:
4) Աշխարհի բնակչության կրթական մակարդակը նվազում է: