Արտադրողական ընտանեկան նախագիծ

Բնագիտական ստուգատեսի ընթացքում ես որոշեցի պատրաստել  համեղ 《կարակում》։ Ես շատ եմ սիրում պատրաստել, բայց ինձ համար մի փոքր դժվար էր կարակում պատրաստել, որովհետև ես այն առաջին անգամ էի պատրաստում և մի փոքր օգնեց մայրիկը։ Ինձ համար հետաքրքիր էր, քանի որ այս նախագծի շնորհիվ արդեն ինքնուրյուն կարողանում եմ պատրաստել համեղ ևս մեկ տորթ։

Բաղադրատոմս՝

Խմոր

1. Ձվի դեղնուց – 6 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կարագ – 200 գ
4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
5. Ալյուր – 500-600 գ
6. Կակաո – 3 թ/գ

Բեզե

1. Ձվի սպիտակուց – 6 հատ
2. Շաքարի փոշի – 6 թ/գ

Միջուկ

1. Ծիրանի ջեմ – 150 մլ
2. Ընկույզ – 150 գ

Պատրաստման եղանակ

Լավ հարեցի ձվի դեղնուցները ավելացրեցի շաքարավազի և ավելացրեցի փափուկ կարագը և այդ բոլորը խառնեցի։Ավելացրեցի փխրեցուցիչով ալյուրը և հունցեցի խմորը։Պետք է ստացվի բավականին պինդ խմոր: Խմորը բաժանեցի 2 ոչ հավասար մասերի: Փոքր մասը նորից բաժանել 2 մասի: Այդ մասերից մեկին խառնեցի 3 թ/գ կակաո:Խմորի 3 մասերը գնդել, փաթաթել թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:Լավ հարել ձվի սպիտակուցները շաքարի փոշու հետ:Գրտնակել խմորի մեծ գունդը և դնել տապակին:Վրան հավասարաչափ ջեմ քսել:Վրան շաղ տալ մանրացրած ընկույզ:Կակաոյով խմորը քերել քերիչով և հավասարաչափ ցանել ջեմի և ընկույզի վրա:Վրան հավասարաչափ տեղաբաշխել հարած սպիտակուցը։Վրան շաղ տալ քերիչով անցկացրած առանց կակաոյի խմորը: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե։

 Շատ համեղ էր և կփորձեմ կրկին պատրաստել