նախագիծ

Մենք գնացել էինք 2-5 տարեկանների խումբ, նախագիծն իրականացնելու նպատակով։ Կազմակերպեցինք հետաքրքիր ուսուցանող խաղեր գույների, երկրաչափական պատկերների հետ կապված և ժապավեններով պատկերեցինք կերպարներ։ Երեխանրի հետ մեր ժամանակը անցավ էլ ավելի հետաքրքիր։ Կաին չարաճճի երեխաներ որոնք շատ ակտիվ էին և նրանց տված հետաքրքիր հարցերը որին պատասխանում էինք շատ սիրով։ Ճիշտ է իմ մասնագիտությունը չի բայց շատ լավ և հաճելի էր երեխաների հետ ժամանակը անցկացնելը։ Հուսամ մենք նորից կայցելենք երեխաներին այս անգամ ավելի լավ մտքերով և հետաքրքիր ուսուցանող խաղերով։

Արտադրողական ընտանեկան նախագիծ

Բնագիտական ստուգատեսի ընթացքում ես որոշեցի պատրաստել  համեղ 《կարակում》։ Ես շատ եմ սիրում պատրաստել, բայց ինձ համար մի փոքր դժվար էր կարակում պատրաստել, որովհետև ես այն առաջին անգամ էի պատրաստում և մի փոքր օգնեց մայրիկը։ Ինձ համար հետաքրքիր էր, քանի որ այս նախագծի շնորհիվ արդեն ինքնուրյուն կարողանում եմ պատրաստել համեղ ևս մեկ տորթ։

Բաղադրատոմս՝

Խմոր

1. Ձվի դեղնուց – 6 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կարագ – 200 գ
4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
5. Ալյուր – 500-600 գ
6. Կակաո – 3 թ/գ

Բեզե

1. Ձվի սպիտակուց – 6 հատ
2. Շաքարի փոշի – 6 թ/գ

Միջուկ

1. Ծիրանի ջեմ – 150 մլ
2. Ընկույզ – 150 գ

Պատրաստման եղանակ

Լավ հարեցի ձվի դեղնուցները ավելացրեցի շաքարավազի և ավելացրեցի փափուկ կարագը և այդ բոլորը խառնեցի։Ավելացրեցի փխրեցուցիչով ալյուրը և հունցեցի խմորը։Պետք է ստացվի բավականին պինդ խմոր: Խմորը բաժանեցի 2 ոչ հավասար մասերի: Փոքր մասը նորից բաժանել 2 մասի: Այդ մասերից մեկին խառնեցի 3 թ/գ կակաո:Խմորի 3 մասերը գնդել, փաթաթել թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:Լավ հարել ձվի սպիտակուցները շաքարի փոշու հետ:Գրտնակել խմորի մեծ գունդը և դնել տապակին:Վրան հավասարաչափ ջեմ քսել:Վրան շաղ տալ մանրացրած ընկույզ:Կակաոյով խմորը քերել քերիչով և հավասարաչափ ցանել ջեմի և ընկույզի վրա:Վրան հավասարաչափ տեղաբաշխել հարած սպիտակուցը։Վրան շաղ տալ քերիչով անցկացրած առանց կակաոյի խմորը: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե։

 Շատ համեղ էր և կփորձեմ կրկին պատրաստել

ՆԱԽԱԳԻԾ«ԽԱՂԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 11։00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Մասնակիցներ՝ քոլեջի 2-5 տարեկանների խումբ

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար:

Առաջարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:

1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

3. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված պարկ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ պարկի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

4. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:

5. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար:

Նախագիծը շարունակական է։

Նախագծի պատասխանատուներ՝