Միջազգային բնապահպանական կազմակերպություններ

IUCN

Բնության պահպանության միջազգային միություն,որը զբաղվում է երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրներով և դրանց լուսաբանմամբ։

GEF

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ,որը զբաղվում է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերի ֆինանսավորմամբ։

WMO

Համաշխարհային օդերևույթաբանական կազմակերպություն,զբաղվում է կլիմաի համաշխարհային ծրագրերի կատարմամբ, մթնոլորտի,ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

YNDP

Միավորված ազգերի կազմակերպության զարգազման ծրագիր, որը զբաղվում է բնական պաշարների ուսումնասիրությամբ ուսումնական հաստատությունների և հետազոտությունների համար ֆինանսավորում։

YNCED

Մակ-ի շրջակա միջավայրի կոնֆերանս, նպատակն է մթնոլորտի, հողային և ջրային պաշարների պահպանությունը կենսատեխնոլոգիաների նոր օգտագործումը և միջավայրի վիճակի վատթարացման կանխարգելումը։

WWF

Զբաղվում է կենդանական և բուսական աշխարհի պահպանությամբ և փրկության ֆինանսավորմամբ։

 

Էկալոգիա

Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:

Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:

Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:

Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:

Տարբերում են աղտոտման 3 տեսակ` ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս:

Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:

Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են` արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը: Ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ կարող է տարածվել տասնյակ կմ շառավղով և նստել շրջապատի վրա:

Հանքարդյունաբերության ձեռնարկությունները ոչ միայն ավերում են այն բնական համակեցությունները, որտեղ հանքեր են բացվում, այլև իրենց թափոնները կուտակում են հանքի շրջակայքում` ամբողջովին փոխելով բնական լանդշաֆտը:

Ավտոմոբիլային տրանսպորտը հատկապես մեծ չափով աղտոտում է օդային ավազանը, որ թափանցում են ներքին այրման շարժիչների արտադրած գազերը:

Բնական միջավայրի ֆիզիկական ցուցանիշները նկատելի փոփոխություններ են կրում շինարարության ազդեցությամբ: Ամեն մի կառույց, գյուղեր, քաղաքներ, խոշոր ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, փոխում են շրջապատի միկրոկլիման, ջերմության ու խոնավության ռեժիմը, ազդում մակերեսային և նույնիսկ ստորերկրյա ջրերի վրա, ստեղծում նոր տիպի` տեխնածին լանդշաֆտներ:

Բնական միջավայրի ֆիզիկական, ինչպես նաև մեխանիկական աղտոտման հետևանքներն անզեն աչքի համար մեծ մասամբ տեսանելի են և հաղթահարելի:

Այլ է վիճակը քիմիական ու կենսաբանական աղտոտման ժամանակ: Այս դեպքում բնական միջավայրըավելի բարդ և միանգամից դժվար նկատելի փոփոխություններ է կրում: Հետևանքների վերացումն էլ ավելի դժվարին բնապահպանական խնդրի է վերածվում:

Բնական միջավայրն աղտոտող նյութերը հաշվվում են հարյուրներով և իրենց բնույթով ու ծագմամբ շատ բազմազան են: Բազմազան է նաև դրանց բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Բնական միջավայրի աղտոտում թույլ չտալու և աղտոտված միջավայրը մաքրելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրանցից գոնե գլխավորներին:

Ինչպես աղտոտման տեսակները, այնպես էլ աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի` բնական և արհեստական:

Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով:

Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչպես նաև այրման հետևանքով: Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս:

Մարդածին աղտոտող նյութերում մեծ բաժին ունեն քիմիական արդյունաբերության ու ատոմային էներգետիկայի թափոնները, ատոմային զենքի փորձարկումների հետևանքով գոյացած նյութերը:

Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության` աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական նյութերի մեջ մտնում են`

  • Գետերի պինդ հոսքը,
  • Ռադիոակտիվ տարրերը,
  • Ջերմային աղտոտում առաջացնող նյութերը,
  • Աղմուկի ու ցածր հաճախականության վիբրացիայի աղբյուրները:

Ավելի մեծաքանակ են միջավայրն աղտոտող և մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը:

Բոլոր աղտոտող նյութերը բնական միջավայր են թափանցում գազային, հեղուկ և պինդ վիճակում:

 

Բնական միջավայրի տարբեր բաղադրիչների աղտոտմանը այդ նյութերի մասնակցության բաժինը տարբեր է: Օրինակ, մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում գլխավորը գազային վիճակում գտնվող նյութերն են, մինչդեռ ջրերն ու հողերն աղտոտողների մեջ` հեղուկ և պինդ նյութերը:

Անանուխ

Անանուխ
Անանուխ

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը։Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

ԳՄՕ

Ես շատ  եմ սիրում ChocoPie բայց գիտեմ որ իր մեջ պարունակում է շատ ԳՄՕ՝ (E322),(E319),(E420),(E500),(E341),(E476),(E415)

Շատ եմ խմում MacCoffee որի մեջ նույնպես կա ԳՄՕ՝(E340),(E452),(E471),(E481),(E551)

msm- իր մեջ նույնպես պարունակում է ԳՄՕ՝(E120),(E133):

Չիպսերից սիրում եմ միայն՝Lays որն իր մեջ չի պարունակում ԳՄՕ։

Ջրի քիմիական բաղադրությունը

Ֆիլմում ներկայացված էր ջրի կարևորությունը մեր կյանքում։ Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է: Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում:Կա ջուր, որը խմելիս կարող է մարդու առողջական խնդիրների պատճառ հանդիսանալ։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ։

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրական և բացասական էմոցիաները ջրի կառուցվածքի և հատկությունների վրա

լավ էմոցիաները բարձրացնում են ջրի էներգետիկան և կայունացնում ջուրը, իսկ վատ էմոցիաները ճիշտ հակառակը։

Հ.Հ Ջրային ռեսուրսներ

Հայաստանն ընդհանուր առմամբ ունի բավարար ջրային ռեսուրսներ: Հաշվի առնելով երկրում առկա բոլոր ջրային ռեսուրսները, դրանք բավարար են տարեկան մեկ շնչի հաշվարկով 3 100 խորանարդ մետր ջրի մատակարարման համար: Հայաստանի բոլոր գետերը Արաքս և Քուռ գետերի վտակներն են: Գետերի հիմնական մասը փոքր ու արագահոս են և սնվում են հալչող ձյան, աղբյուրների և ստորերկրյա ջրերի հաշվին:

Մակերևութային ջրային ռեսուրսներ

Ընդհանուր գետային հոսքը (երկրի ներսում ձևավորվող) գնահատվում է 6.8 մլրդ խորանարդ մետր: Դրա հիմքում նաև 16.7 միլիարդ խորանարդ մետր տեղումներն են, որոնց ծավալի մոտ 10.8 միլիարդ խորանարդ մետրը կորում է գոլորշիացման արդյունքում (ԱՄՆ ՄԶԳ 2008թ.): Մոտ 1.2 մլրդ խմ ջուր առաջանում է երկրի անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերից: Նշենք, որ ելակետային ջրային հաշվեկշռի տվայլները ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների միմյանց հետ չեն համընկնում։ Այս ջրային ռեսուրսների և տարածքաժամանակային բաշխվածությունն անհավասար է: Ջրային ռեսուրսները անբավարար են մասնավորապես երկրի կենտրոնական մասում գտնվող Հրազդան գետի խիտ բնակեցված ավազանում (Բնապահպանության նախարարություն 2010թ.):

Գոյություն ունի նաև գետերի հոսքի զգալի սեզոնային և տարեկան տատանողականություն, այդ թվում հաճախակի երաշտներ և հեղեղումների վտանգ գարնանը, երբ տարեկան ջրային տեղաբաշխման մոտ 55%-ը տեղի է ունենում ձյան առավելագույն հալեցման ժամանակահատվածում: Առավելագույն/նվազագույն հոսքի հարաբերությունը կարող է հասնել 10:1 (ՀՀ բնապահպանության նախարարություն 2010թ.): Գետային հոսքի ժամանակային տատանումների դեմ պայքարելու համար երկրում կառուցվել են 1.4 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ 87 ջրամբարներ: Նրանց մեծ մասը ծառայում է մեկ նպատակի՝ հիմնականում ոռոգաման: Երեսուն հինգ ջրամբարների հզորությունը գերազանցում է 1 միլիոն խորանարդ մետրը, իսկ երեքինը՝ 100 միլիոն խորանարդ մետրը: Առկա են 9 անավարտ պատվարներ, 28 պատվարներ նախագծային փուլում են, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված 67 պատվարների համար անց է կացվել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (Ueda 2012): Ոռոգվող տարածքների ընդլայնման և պոմպային եղանակից ինքնահոս համակարգերի անցման տեսանկյունից Հայաստանի կառավարությունը առաջին հերթին կարևորում է Կապսի, Վեդիի, Եղվարդի և Սելավ-Մաստարայի պատվարները: Ներկայումս մի քանի միջազգային դոնոր կազմակերպություններ տրամադրում են այդ ուղղությամբ ֆինանսավորում (նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծման համար) կամ դիտարկում ֆինանսավորման հնարավորությունը:

Սևանա լիճ

Սևանա լիճը, որը հանդիսանում է Հայաստանում քաղցրահամ ջրերի խոշորագույն պահեստը, կարևորվում է ոռոգման, հիդրոէներգետիկայի և ռեկրեացիոն օգտագործման համար։ Սևանա լիճը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում և երկրի ամենամեծ լիճն է (շուրջ 35 միլիարդ խորանարդ մետր), ինչպես նաև աշխարհի ամենախոշոր բարձրադիր լճերից: Այն սնվում է 28 գետերից և առուներից և իր հերթին սնում է Հրազդան գետը: 1930 թվականներից լճի արտահոսքը արհեստականորեն կարգավորվել է ոոռգման և Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի կարիքների բավարարման համար: 1930-1970թթ. գերշահագործման արդյունքում Սևանա լճի մակարդակը զգալիորեն իջավ, հանգեցնելով լուրջ բնապահպանական և էկոլոգիական խնդիրների, այդ թվում՝ ջրի որակի վատթարացմանը, բնական միջավայրի ոչնչացմանը և կենսաբազմազանության կորստի: 2001թ. և 1930-ականների բնական պայմանների համեմատությունը ցույց է տալիս, որ լճի մակարդակն իջել է ավելի քան 19 մետրով, ջրի ծավալը 58.5 միլիարդ խորանարդ մետրից կրճատվել է 32.9 միլիարդ խորանարդ մետրի (44 տոկոս), իսկ մակերևութային տարածքը 1.416 քառակուսի կիլոմետրից կրճատվել է 1 236 քառակուսի կիլոմետրի (13 տոկոս): 1980-ականներից սկսած իրականացվեցին լճի մակարդակի կայունացման և բարձրացման ծրագրեր, մասնավորապես Արփա-Սևան թունելով Արփա գետից տարեկան մինչև 250 միլիոն խորանարդ մետր ջրի փոխադրում: 2001–13թթ. ընթացքում Արփա-Սևան թունելով Սևանա լիճ միջինում փոխադրվել է 152 միլիոն խորանարդ մետր ջուր տարեկան: 2001թ. կառավարությունը ընդունեց 2 օրենք, որոնք կարևրում էին Սևանա լճի դերը երկրի համար և միտված էին մինչև 2030թ. լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելուն:

Ստորերկրյա ջրային ռեսուրսներ

Հայաստանում առկա են նաև զգալի ստորերկրյա ջրային պաշարներ, որոնք կարևոր դեր ունեն ընդհանուր ջրային հաշվեկշռում: Խմելու ջրի մոտ 96 տոկոսը և ընդհանուր ջրառի շուրջ 40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրերը (ԱԶԲ 2011թ.): Ստորերկրյա ջրերի ծավալը կազմում է մոտ 4 մլրդ խմ:

Ներկայումս երկրում ստորերկրյա ջրային ռեսուրսների առկայության և որակի մասին տվյալները սահմանափակ են մոնիթորինգի բացակայության պատճառով: Խորհրդային Միության փլուզումից հետո ստոգետնյա մոնիթորինգ չի անցկացվել 20 տարի և այն վերսկսվեց միայն վերջին 8-9 տարիներին: Ըստ 1980թ. անցկացված վերջին հաշվառման արդյունքների ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը կազմում է տարեկան 4.0 միլիարդ խորանարդ մետր, որից 1.6 միլիարդ խորանարդ մետր աղբյուրների հոսքն է, 1.4 միլիարդ խորանարդ մետր դրենաժային հոսքը և 1.0 միլիարդ խորանարդ մետր խորքայի հոսքը (ԱՄՆ ՄԶԳ 2008թ.): Երկրի տնտեսության համար կարևորագույն դեր ունեցող Արարատյան դաշտում խորը ստորերկրյա պաշարները կազմում են տարեկան շուրջ 1.8 միլիարդ խորանարդ մետր (ԱՄՆ ՄԶԳ 2014թ.): Դրանք օգտագործվում են խմելու ջրի մատակարարման, ոռոգման, ձկնաբուծության և տարածքի այլ տնտեսական գործունեության համար:

Ջրային ռեսուրսների կառավարում

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուսրների կառավարումը իրականացվում է Շրջակա միջավայրի նա-խարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալու-թյան և դրա ներքո գործող 6 ջրավազանային տարածքային կառավարման բաժինների միջոցով։

Գործնական Աշխատանք

Արեգակ
Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է]: Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2) : Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից։
ճառագայթ
Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է: Ճառագայթման էներգիայի որոշ տեսակներ, օրինակ՝ ռադիոազդանշաններն ու լույսը, տարածության մեջ տեղաշարժվում են ալիքներով (հաճախ՝ անտեսանելի): Ճառագայթման այլ տեսակներ մանրագույն մասնիկներ են, որոնք վիթխարի արագություններով դուրս են ժայթքում ատոմից: Ողջ Տիեզերքում տարածվող տիեզերական ճառագայթները բաղկացած են այդպիսի մանրագույն մասնիկներից:
Ճառագայթում առաջանում է Տիեզերքում կատարվող տարբեր շարժընթացների (օրինակ՝ պայթյունի, միջուկային ռեակցիաների և այլն) և առանձին նյութերի տրոհման հետևանքով: Այն նյութերը, որոնք տրոհվում են ճառագայթելով, կոչվում են ճառագայթաակտիվ:
Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը:
Արեգակնային էներգիայի օգտագործումը
Արեգակնային ճառագայթման էներգիան Երկրի վրա վերածվում է ջերմային և էլեկտրական էներգիայի ՝ օգտագործելով պասիվ և ակտիվ համակարգեր: Պասիվ համակարգերը ներառում են շենքեր, որոնց կառուցման ժամանակ օգտագործվում են շինանյութեր, որոնք արդյունավետորեն կլանում են արեգակնային ճառագայթման էներգիան