Պաուլու Կոելյու 《ալքիմիկոսը》

《Երազանքն իրականացնելու հնարավորությունն է, որ հետաքրքիր է դարձնում կյանքը》

《Պարզ բաներն ամենաբարդն են ու միայն իմաստուններին են հասու》

《Մարդ միշտ էլ նոր ընկերներ է ձեռք բերում, ու կարիք չկա, որ ամեն օր նրանց կողքին լինի։ Երբ միշտ միևնույն մարդկանց ես տեսնում ի վերջո, քո կյանքի մասն են դառնում։ Ու այդպես, կամաց-կամաց ուզում են փոխել կյանքը։ Եթե նրանց ուզածի պես չես լինում, զայրանում են։ Բոլորն իրենց ուղեղում ստույգ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պիտի ապրես։ Բայց պատկերացում չունեն, թե ինչպես պիտի սեփական կյանքով ապրեն։》

《Մեր գոյության ընթացքում ինչ-որ պահի կորցնում ենք սեփական կյանքի վերահսկողությունը, և ճակատագիրն է սկսում կառավարել այն։ Ահա թե որն է աշխարհի մեծագույն սուտը։》

《Երբ մարդ մուտք է գործում երիտասարդություն, գիտի , թե որն է սեփական առասպելը։ Այդ շրջանում ամեն ինչ պարզ է ու հնարավոր, և մարդը չի վախենում երազել ու ցանկալ այն ամենը, ինչ կուզենար անել իր կյանքում։ Սակայն ժամանակն անցնում է, ու ինչ- որ խորհրդավոր ուժ փորձում է ապացուցել սեփական առասպելն իրականացնելու անհնարինությունը։》

  Սյունե Սևադա Եթե մի օր իրեն տեսնեք

Ասացեք, որ իր աչքերի մեջ յոթուկես տիեզերք կա: Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ: Յոթ: Ու: Կես:
Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է՝ չնայած որ ինձ այդպես էլ չճանաչեց: Ավելի ճիշտ՝ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր: Չտեսավ իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ:
Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը: Կարոտը անզորության դրսևորում է, ու ես ատում եմ կարոտել: Բայց կարոտում եմ, ու շատ: Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել: Մարդիկ ունեն գնալու իրավունք, ու ես հարգում եմ այդ իրավունքը: Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ թե իրեն: Ու ես չեմ մեղադրում:
Ներողություն խնդրեք իմ անունից՝ այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար:
Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները: Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն:
Հա, ու ձախ ձեռքը կդնեք ձախ այտին ու աչքերի մեջ կնայեք:
Հետո կժպտաք, ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես, չնայած ամեն ինչին, միշտ ժպտում եմ: