Առաջադրանք

Հետևյալ բառերի ձեվափոխություններով կազմել նախադասություններ՝ չխախտելով բառերի հերթականությունն ու քանակը։

🖇

1.Նա,իմանալ,որ,ինքը,մայրը,անպատճառ,կանչել,ինքը,հայտնել,հայր,ստանալ,նորություններ

Նա իմացավ, որ իր մայրը անպատճառ կանչել է իրեն՝ հայտնելու հորից ստացած նորությունները։

2.Նա,զբաղեցնել,եմ,այն,միտք,թե,ինչպես,պահել,ինքը,մայր,մոտ,երբ,նա,սկսել, խոսել։

Նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ինչպես պահի իրեն մոր մոտ, երբ նա սկսի խոսել։

3.Նախասենյակ,լսելի,լինել,խոսակցություն,բաձր,ձայն

Նախասենյակում լսելի եղան խոսակցության բարձր ձայներ։

 

Բացատրել հետևյալ բառերի իմաստները։

🖇

Կերոն-ջահ

Թովչանք-վայելք

Թեզանիք-Հագուստի թևի այն մասը, որ ծածկում է ձեռքը։

Դատափետել-Խիստ նախատել, պախարակել

Բծախնդիր-Չափազանց ուշադիր և բարեխիղճ:

Աղջամուղջ-կիսախավարը, մթնշաղ:

Առաջադրանք

Գրել հետևյալ բառերի հականիշները 

Համարձակ-վախկոտ

Բախտավոր-անբախտ

Ժուժկալ-զեխ

Շնորհալի-ապաշնորհ

Լուսավոր-խավար

Մեծահոգի-փոքրոգի

Երախտագետ-երախտամոռ

 

Գրել հինգ հավաքական գոյական

Ուսանողություն,գյուղացիություն,ամանեղեն, դեղորայք,առածանի։

Առաջադևանքներ

1.Վերականգնի՛ր տրված բառերի արմատները.

Քաղքենի-քաղ,

ցամքոց-ցամաք,

լլկանք-լլուկ,

օրրան-օրոր,

քննություն-քնին,

մժղուկ-մժեղ,

անմրցելի-մուրց,

կոճկել-կոճակ,

խռպոտ-խռիպ,

լուցկի-լույց

2.Բացատրի՛ր հետևյալ դարձվածքները.

Առատության եղջյուր – հարուստ

Առաջին ջությակ – առաջնորդ

Առաջին ծիծեռնակ – լրաբեր

Արծաթ ծիծաղ – զրունգուն

Թանաքը չորացած –հնացած

Լեզու բռնել – գերի

Ցամաք ձորի աղվես — նիհար

Ինչ է հացը ինձ համար

Հացը ինձ և ընտանիքիս համար կարևոր և ավանդական նշանակություն ունի։Ես ներկա եմ եղել մեր ավանդական լավաշ թխելու արարողությանը, ինչ խոսք դժվար է։ Դեռ փոքր ժաման երբ գնում էինք մեր գյուղ մեծ տատիկս մեզ համար պատրաստում էր լավաշ իսկ հետո բոլորս ավանդական ճաշին համտեսում էինք մեր տատիկի պատրաստած լավաշը, որ պատրաստում էր մեծ սիրով։ Մեր ընտանիքում մինչ այսօր կա այդ ավանդույթը երբ գնում ենք գյուղ նույն սեղանի շուրջ ճաշում ավանդական լավաշով, բայց արդեն ոչ մեր մեծ տատիկի պատրաստածը։

 

Առաջադրանքներ

1. Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

2.Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար։

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։

Նա միշտ զբաղվում էր ընտանիքի գործերով։

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ով չի կառուցում, չի շահում։

Ով կառուցում է, շահում է։

Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։

Ե՛վ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

3. Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել, ցերեկ։

4.Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        -յա         բյուրակնյա

երկու                տոհմ            -յակ      երկհատորյակ

լեռ                     ակն              -որդ      լեռնադահուկորդ

մանր                 դահուկ         -իչ       մանրանկարիչ

ազնիվ               նկար             -իկ      ազնվատոհմիկ

Առաջադրանքներ

1.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

ե խոնարհում են՝ ցատկել, լսել,հիշել,տխրել,գիտեի,մտահոգվել

ա խոնարհման են՝ ուշանալ, ունենալ,

2.Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել, քնել, պայծառանալ, զգալ, զբաղվել, զնգալ, դադարել, փայլել, նրբանալ, ծաղկել:

Սովորեցնել,քնեցնել,պայծառացնել,զգացնել,զբաղեցնել,զնգացնել,դադարեցնել,փայլեցնել,նրբացնել,ծաղկեցնել։

3.Տրված բայերը դարձրու բազմապատկական.

Թշշալ, պոկել, կրծել, խոցել, կոտրել, դողալ, ճանկռել, խազել, ճաքել, փշրել:

Թշթշալ,պոկոտել,կրծոտել,խոցոտել,կոտրատել,դողդողալ,ճանկռտել,խազխզել,ճաքճքել,փշրտել։

4.Գտիր այն նախադասությունը, որի մեջ կրավորական ածանցով բայ կա.

Տեսարանը գրավել էր բոլորի ուշադրությունը:

Տղան խռոված հայացքով նայում էր մորը, ով փորձում էր գգվել նրան:

Նա տարվել էր աշխատանքով ու մոռացել զանգահարել ընկերոջը:

Առաջադրանքներ

1.Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթներին ճերմակում էին, հունիսին՝ անուշանում։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատերներներս իրար էին կպչում։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ գետնին էին թափվում։ Չամիչներն էլ անուշ էին։ Մինչև Վարագա խաչերը, կամ իրենք իրենց ընկնում էին, կամ էլ նորերն էին աճում։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էին ծառերի տակը։ Խիճեր, խոտեր չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը։ Այսինքն՝ մողիների, ուռենիների  ու եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Խողովակները փակում էինք, որպեսզի թթերը առուները չնկնեին և գետը չգնային։ Մաքրում էինք  արմատները, շաբաթը մեկ ջրում էինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Առաջադրանք

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի

Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:

Ես անցնում էի արտերի եզերքով։Ամբողջ դաշտի եզերքով տարածված էր  տղամարդ ու կին հնձվորների բազմությունը, որոնք հնձում էին անդադար։ Ամբողջ ճանապարհին նույնպես հասկերի խրձերով բարձված ջորիների,էշերի շարաններ էին հայտնվում։ Նրանք գալիս, հասնում էին ու միանում ինձ, երկար-երկար  քարավան էին կազմում, ու խուրձեր կրող տղաների մեծ խմբով, կենդանիների պարանոցներից կախված զանգակների բազմաձայն հնչյուններով ու երգերով հաղթականորեն իջնում էինք գյուղ՝ կալերը։ Սայլերով փոխադրությունը անհնար էր,որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը՝ զառիվար ու զառիվեր ճամփաներով:

Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը՝ Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

Կարգապահության այս նոր խախտումը՝ նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանան և չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարաքը, քաղաքի դատարկությունը։
Ու հանկարծ շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարաքը, քաղաքի դատարկությունը նկատվեցին իշխանավորի կողմից։

Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս – սուսուփուս, քչախոս, լռակյաց
տեղյակ – անտեղյակ
շնորհալի – անշնորք, ապաշնորհ, շնորհազուրկ
բարձրանալ – իջնել, վայր ընկնել, ցածրանալ, խոնարհվել
հաղթանակ – պարտություն
սուր – բութ, տափակ
սահմանադրական – հակսահմանադրական
զառիվեր -զառիթափ, զառիվար
հեղափոխական –հակահեղափոխական
բարեբախտաբար – դժբախտաբար
մակընթացություն – տեղատվություն
բախտավոր – անբախտ, դժբախտ, ապաբախտ, տարաբախտ, ապերջաանիկ

Առաջադրանք

 

 

Ես շատ եմ սիրում անձրևոտ եղանակը։ Մի օր ես որոշեցի, որ պետք է մեր բակում, պապիկիս օգնությամբ տնկեմ՝ կեռասենի, բալենի և այլ տնկիներ։ Այդ օրը եկավ անձրև և չստացվեց իրագործել զանկությունս, և ես՝ քանի որ շատ եմ սիրում անձրևոտ եղանակը և նայել անձրևի փոքրիկ փայլփլուն կաթիլներին որոնք կարծես ադամանդի կտորներ լինեն ես մնացի տանը, թեյ խմեցի, և պատուհանից հետևեցի այդ զմայլելի տեսարանին։ Հաջորդ օրը եղանակը աչք է շոյում արևի բարկ ճառագայթներով։ Վերջապես միջօրեին տնկում ենք մեր տնկիները։ Տատիկս աշխատանքից վերադառնալուն պես նկատեց տնկիները և նրա աչքերը ուրախությունից սկսեցին շողշողալ։ Նա իմ աշխատանքը գնահատելով ինձ նվիրեց մի պսպղացող շխթա