Հաշվետվություն հուլիս ամսվա

Հուլիս ամսին աշխատել եմ Էմմա Տերտերյանի հետ ՝ 2-4 տարեկանների զարգացման խմբում։ Պարտեզում օրս սկսվում է 9.15 առավոտյան նախավարժանքով, երգով, պարով, երեխաների կազմակերպած խաղերով։ Այնուհետև նախաճաշում ենք և ընկեր Էմմայի հետ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում։ Հուլիս ամսվա ընթացքում ծննդյան տարբերվող ծեսեր նշեցինք։ Ընկեր Էմմայի հետ աշխատելը շատ հաճելի և ուսուցանող էր:  Ամենօրյա հետաքրքիր նախագծեր է կազմակերպում և իրագործում։ Մանկապարտեզում օրս ավարտվում է 17։00-ին, սակայն չեմ շտապում տուն գնալ, որովհետև մթնոլորտը շատ հաճելի է։ Ինձ համար նախակրթարանում աշխատելը կրթություն է:

Ֆելիքսի և հեղինեի ծննդյան օրը

Յուրիի ծննդյան ծեսը

խաչբուռ

Խնձորուտոցի

Զգայարաններ

Ջրային խաղ

Եգիպտացորենի օր

Ձմերուկի օր

Ցեխաթերապիա

Խաղերով լեցուն օր

Վարդավառ

 

 

 

Հաշվետվություն

Դե ինչ եկավ տարին ամփոփելու ժամանակը։Այս տարին ինձ համար շատ հագեցած,փորձություններով լի և տպավորիչ էր։Ձեռքբերումներս բավականին շատ են առանձնահատուկ կնշեմ մասնագիտական փորձս,որը ամենամեծ ձեռքբերումներից է իմ կարծիքով այն մարդկանց համար՝ ովքեր սիրում են իրենց աշխատանքը։Մոտենում է ուսումնական տարվա ավարտը, որը և լավ է և ինչ-որ առումով նաև վատ։Սկսվում են քնությունները և տարվա ավարտին պես բոլորիս սիրելի և սպասված ճամարային օրերը։

Այն բաժնի հղումները որում աշխատել եմ։

Բանահյուսություն

Խոսքի զարգացում

Մանկական գրականությում

Անգլերեն

Ռուսաց լեզու

Ձեռներեցություն

Լանդշաֆտագիտություն

Հոգեբանություն

Աշխատանքի գործունեության հիմունքներ

Քաղ.սոց.հիմ.

 

Հունվար ամսվա հաշվետվություն

Ողջույն։👋 Ուսումնական տարվա երկրորդ շրջանը սկսեցինք շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ լի դժվարություններով, որոնք պետք էր հաղթահարել, դառնալ ավելի ինքնուրույն, համարձակ և իհարկե ավելի մտածված և պատասխանատու ձևով մոտենալ մեր ընտրած մասնագիտությանը։ Հունվար ամսում ես շատ եմ եղել նախակրթարանի խմբերում, ունեցել եմ հետաքրքիր ձեռքբերումներ և հմտացել իմ ընտրած աշխատանքում։ Նախակրթարանում եղած ժամանակահատվածում կատարել ենք հետաքրքիր բնագիտատեխնիկական փորձեր, գործունեություններ։

 

Հունվար ամիսը կրթահամալիրում նաև ճամփորդությունների ամիս էր, որը կոչվում է մարզական ստուգատես, որն էլ լի էր հետաքրքրություններով և արկածներով։

Մարզական ստուգատեսի շրջանակներում եղել եմ սահադաշտում և Լեռնանիստում։ Ճամփորդություններն ուղղակի հրաշք էին և անմոռանալի։

Հունվար ամիսը վերջում ամփոփեցինք ղափամայի ծեսով, ազգային երգ ու պարով։

Տարվա հաշվետվություն

Մեկ տարի է ինչ Սեբաստացի եմ🤍💙

 

Երբ եկա քոլեջ, դեռ չէի ճանաչում ոչ մեկին, բայց հիմա իմ շրջապատը դարձել է ինձ համար հարազատ։ Ձեռք եմ բերել մտերիմ ընկերուհիներ, լավ ընկերներ։ Լավագույն օրերը քոլեջում շատ են։ Լավագույն ու անմոռանալի պահեր։ Քոլեջում ես այնքան հոգեհարազատ մարդկանց հետ եմ շփվում, որ մի տեսակ զգում եմ ինձ իմ տանը, ինձ հարազատ մարդկանց հետ։ Քոլեջում սովորեցնում են ամեն-ամեն ինչ։ Մանրուքից մինչ պատասխանատու գործեր և ինչու՞ չէ՝ պատասխանատվության զգացում ունենալ։ Սովորելուց ու սովորեցնելուց շատ մասնակցում ենք հետաքրքիր միջոցառումների ու աշխատանքների։ Նշեմ նաև, որ մենք մեր ներդրումն ունեցանք այս տարի զինվորների համար որոշակի չափով։  Օգնության նպատակով հավաքվեց շատ մեծ քանակի տաք հագուստ, սնունդ և, իհարկե, բոլորս միասին գործեցինք պաշտպանիչ ցանցեր։ Այս նախաձեռնությանը  ես մասնակցել եմ շատ մեծ սիրով։ Մասնակցում էինք ծառատունկի և այլ միջոցառումների։ Ճամփորդությունների ենք մասնակցում և հետո վերլուծում ու կարծիքներ հայտնում միմյանց հետ։ Մեր ամեն մի ժամը անցնում է արագ ու հետաքրքիր։ Հետաքրքիր նրա համար, որովհետև ուսուցիչները իրենց գործին գիտակ, հիանալի անձնավորություններ են։ Հիանալի են իրենք իրենց մարդ տեսակով, որն էլ մեզ պարտավորեցնող է ամեն հարցում։ Չմոռանամ նշել` հաճախել եմ դասերին նորմալ։ Կարողանում և հաճույքով եմ վարում բլոգս։ Ամառը մեզ մոտ էլ ավելի հետաքրքիր է, որովհետև ուսանողները բաժանվում են ջոկատների և իրենց ջոկատավարների հետ անցկացնում աննկարագրելի օրեր։ Եղել եմ նաև եռօրյա ճամփորդությունների, որը մեզ ավելի է մտերմացնում ոււսուցչական կազմի և ուսանողների հետ, անցնում  է հաճելի և հետաքրքիր։ Հուլիսի վեց-ին կրկին լինելու է հինգ օրյա ճամբար,որը ռազմամարզական է այդ օրերին անհամբերությամբ սպասում ենք բոլորս։Սեպտեմբերին նույնպես սպասում ենք, քանի որ լինելու են նոր ուսանողներ,ճամփորդություններ և ավելի հետաքրքիր օրեր են սպասվում բոլորիս։ Այսպիսի հետաքրքիր ընթացք է ունեցել մեր ուսումնական տարին։

 

Առարկայական և մյուս բաժիններիս հղումը որոնց ունեցել եմ մասնակցություն`

Մաթեմատիկա

Հայոց լեզու

Գրականություն

Հասարակագիտություն

Հայոց պատմություն

Ֆիզիկա

Էկոլոգիա

Աշխարհագրություն

Կենսաբանություն

Ռուսաց լեզու

Անգլերեն

Սեմինար

Ֆիլմադարան

Ճամփորդություն

Նախաձեռնություն

Դիջիթեք 2021

 

 

 

 

Ամփոփիչ հաշվետվություն

 

Տարվա ամփոփում

Երբ եկա քոլեջ, դեռ չէի ճանաչում ոչ մեկին, բայց հիմա իմ շրջապատը դարձել է ինձ համար հարազատ։ Ձեռք եմ բերել մտերիմ ընկերուհիներ, լավ ընկերներ։ Լավագույն օրերը քոլեջում շատ են։ Լավագույն ու անմոռանալի պահեր։ Քոլեջում ես այնքան հոգեհարազատ մարդկանց հետ եմ շփվում, որ մի տեսակ զգում եմ ինձ իմ տանը, ինձ հարազատ մարդկանց հետ։ Քոլեջում սովորեցնում են ամեն-ամեն ինչ։ Մանրուքից մինչ պատասխանատու գործեր և ինչու՞ չէ՝ պատասխանատվության զգացում ունենալ։ Սովորելուց ու սովորեցնելուց շատ մասնակցում ենք հետաքրքիր միջոցառումների ու աշխատանքների։ Նշեմ նաև, որ մենք մեր ներդրումն ունեցանք այս տարի զինվորների համար որոշակի չափով։  Օգնության նպատակով հավաքվեց շատ մեծ քանակի տաք հագուստ, սնունդ և, իհարկե, բոլորս միասին գործեցինք պաշտպանիչ ցանցեր։ Այս նախաձեռնությանը  ես մասնակցել եմ շատ մեծ սիրով։ Մասնակցում էինք ծառատունկի և այլ միջոցառումների։ Ճամփորդությունների ենք մասնակցում և հետո վերլուծում ու կարծիքներ հայտնում միմյանց հետ։ Մեր ամեն մի ժամը անցնում է արագ ու հետաքրքիր։ Հաճախել եմ դասերին նորմալ։ Կարողանում և հաճույքով եմ վարում բլոգս։ Այս տարին ամփոփեցինք շատ հետաքրքիր, իսկ վերջում մեզ սպասվում են քննություններ և հետաքրքիր ճամփորդություններ։ 🤍❄🤍

 

Նախագծեր որոնց մասնակից եմ եղել

Մասնակցել եմ՝ ծառատունկին և տնկել բալենի, որը տեղի է ունեցել Նոյեմբերի 23-ին։ Մասնակցել եմ՝ 《Սեաստացու օրեր》նախագծին։ Մասնակից եմ եղել նաև 《Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում》նախագծին, որի շնորհիվ մենք բացահայտեցինք մեր նախնիների պատմությունը։ Եղել է ընտանեկան 《ֆիլմադիտում》նախագիծ, որտեղ ներկայացրել ենք մեր ընտանիքի սիրված ֆիլմը։ Իմ ընտանիքի սիրելի ֆիլմը 《Գիքոր》ֆիլմն է։ Գնացել եմ ճամփորդությունների՝ 《Ապարան》《Էջմիածին》մասնակցել եմ նաև տիար Բլեյանի հետ քայլքի։