Բիզնես նախագիծ

Սա իմ լոգոն է, SG design որը կապված է անուն/ազգանունիս հետ (Սաթեն Գևորգյան դիզայն)։

 

1.Ապրանքի/ ծառայության նկարագիր 

Ես ցանկանում եմ բացել տարոսիկների ծննդյան, հարսանեկան և այլ արարողությունների համար նախատեսված օնլայն էջ, որտեղ կվաճառվի և կլինի նաև վարձույթով կոմպոզիցիաներ, հուշանվերներ, տարոսիկներ, հարսանեկան և կնունքի մոմեր այլ աքսեսուառներ արարողությունները գեղեցկացնելու համար:

2.Շուկայի վերլուծություն 

Այսպիսի բիզնեսը շատ ակտուալ և տարածված է օնլայն հարթակում: Ես ունեմ բավականին շատ մրցակիցներ օնլայն հարթակում և կնշեմ իմ ուսումնասիրած էջերից մի քանիսը՝

  1. tarosikner_designn / instagram-յան էջը, որը ունի բավականին հետևորդներ, լայն տեսականի, առաքում նաև այլ երկրներ:
  2. tarosikner_with_love / instagram-յան էջը նույնպես ակտիվ էջ է պատվեր պետք է կատարել 7-10 օր շուտ, որը իմ կարծիքով երկար ժամանակ է:
  3. shine_design / instagram-յան էջը միայն հարսանեկան արարողությունների համար է ունի բավականաչափ հետևորդներ սակայն պասիվ էջ է:
  4. wedding_._accessories / instagram-յան էջը հարսանիկան տարոսիկների էջ է, որը 50% կանխավճարով և կանխիկ և փոխանցման տաբերակով է աշխատում: Պատվերը ընդունում են 7օր շուտ, բայց էջը ակտիվ չէ: Այս էջում հարսանեկան բաժակների զույգը 12000դրամ է, կոտրելու ափսեների զույգը 4000դրամ։
  5. ro_tarosikner / instagram-յան էջը ընդունում է միայն տարոսիկների պատվերներ ունի 2000-ից ավել հետևորդ կրում է տարբերվող լոգո աշխատում է նաև (viber, WatsApp) տարբերակով :

Այս հինգ թերացում ուներ այն, որ ընդհանրապես նշված չէ արժեքը, որը իմ կարծիքով գնորդին ավելի շատ է վանում:

3. Մայքլ Փորթերի մրցակցային ուժերը

  • մատակարարնեի իշխանություն 

անհրաժեշտ տեխնոլոգիական  նյութեր և զարդարանքներ որոնք ձեռք կբերմ տարբեր դիզայնի խանութներից և կպատվիրեմ օնլայն էջերից:

  • գնորդի իշղանություն 

Գնորդները կլինեն այն մարդիկ` ովքեր ցանկանում են ինչ-որ միջոցառում իրականացնել թե երեխաների, թե մեծահասակների համար։

45 W Շերրինգտոնի մեթոդը

Who

Ով է նպատակային սպառողը՝

Տարբեր տարիքի և սեռի անձիք։

Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝

Ապրանքը վաճառվում է մատչելի, ընդունվում է անհատական դիզայնով պատվերներ։

What

Ի՞նչ նպատակով պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից

Օրը ավելի գեղեցիկ և հիշվող դարձնելու համար։

When

Ե՞րբ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից`

Կնունքի, ծնունդի, հարսանիքի, նշանադրության նաև գեղեցիկ տարբերվող նվերների ցանկության  դեպքում։

Where

Որտե՞ղ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից`

Հաճախորդը կարող է պատվիրել տանից, և մենք կկատարենք առաքում ՀՀ տարածքում։

                          Ներդրումային պլան

1.Տարոսիկների տարաներ 100հատ=10000դրամ
2.հարսանեկան բաժակներ 18հատ=9000
3.Ժապավեն 5բաբինա= 7000
4.Հարսանեկան ափսե 10հատ=3000
5.կոնֆետ 1տուփ 200դրամ ×100= 20000
6.ուլունք 2բաբինա=3000
7.ֆոմ 4հատ=800դրամ
8.թել մեշկավինա 400դրամ
9.սիլիկոն 100հատ=5000
10.գովազդ-10000դրամ
 Ընդհամենը`68.200դրամ

 

SWOT վերլուծություն

Մենք որոշել ենք ստեղծել ձեռագործ զարդերի շոփ, որը 21-րդ դարում մոդայիկ ու ավելի շատ վաճառվող իրերից է։ Հորինելու ու միախառնելու ենք մեր հետաքրքիր մտքերը և ստանալու ենք նորաոճ, նուրբ ու գեղեցիկ զարդեր։

SWOT վերլուծություն

Ուժեղ կողմեր

🟢Մատչելի
🟢Պահանջված
🟢Տեսականի
🟢Ժամանակակից
🟢Կարող է օգտագործվել տարվա տարբեր եղանակներին։

Թույլ կողմեր
⚪Ժամանակատար
⚪Չի կարող վաճառվել խանութում
⚪Անփորձ
⚪Չգիտենք ինչից սկսենք

Հնարավորություններ

🟢FB, TT, INSTAGRAM և այլ էջեր

🟢Զարդերի առաջարկ խանութներին
🟢Ակցիաներ
🟢Դիզայնը, ոճը փոխել
🟢Լավ փաթեթավորում
🟢Համագործակցություն

Խոչընդոտներ

🟠Մրցակիցներ
🟠Հումքի բացակայություն
🟠Սկզբում մարդկանց չգնելը

Ձեռներեցության հարցաշար

Բիզնես գաղափարի հասկացությունը 

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

Ինչով է ԲԲԸ-ն տարբերվում ՓԲԸ-ից 

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

 

Ինչ է հաշվեկշիռը: Ինչ է այն արտացոլում 

Ձեռնարկության ֆինանսական հաշվետվություն կոնկրետ ամսաթվի դրությամբ։Հաշվեկշիռը կազմված է ակտիվներից և պասիվներից։ Ակտիվները արտացոլում են կազմակերպության ունեցվածքը տվյալ պահի դրությամբ, իսկ պասիվները արտցոլում են ակտիվների ծագման աղբյուրը։Ակտիվները ևպասիկվները  ներկայացվում են դրամով և միշտգ հավասար են իրար։

Հաշվեկշռի հոդվածները:  

Ակտիվներում հոդվածները լինում են բարձր իրացվելի և ցածր իրացվելի։

 

Ինչպես է առաջանում սեփական կապիտալը 

Սեփական կապիտալը առաջանում է կանոնադրական կապիտալի և ամսեկան կտրվածքով մաքուր եկամտի գումարից

Որն է Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը 

Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը կազմվում է միջին ամսեկան կտրվածքով։Այն  ցույց է տալիս, թե ինչ եկամուտներ և ծախսեր է ունենում կազմակերպությունը, ցույց է տալիս նաև մաքուր եկամուտի հաշվարկը։

Նկարագրեք Պարետոյի սկզբունքը 

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

Որն է 4 P սկզբունքը 

Կոտլերի 4 Պ համակարգ

Product(Ապրանք)

Price(Գին)

Place(Վայր)

Promotion(Առաջխաղացում)

Ինչ է ուսումնասիրում Մարքեթինգը 

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը: Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

 

Բիզնեսպլան

Իմ բիզնեսպլանը  արտել բացել և հագուստ կարել վաճառելն էր, այդ բիզնեսով զբաղվում է նաև մի ընկերություն որի մասին ցանկացա ներկայացնել։

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2015թ-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության  արտադրությունը բաժանվում է երկու ուղղության՝ գուլպաների արտադրություն և կարի արտադրություն: Գուլպայի արտադրամասը միակն է տարածաշրջանում իր տեխնիկական հագեցվածությամբ: Իտալական Լոնատի ընկերության երրորդ սերնդի հոսքագիծը առանձնանում է իր տեխնիկական բարձր հնարավորություններով, որոնցից մեկն էլ այն է, որ գուլպան գործվում է սկզբից մինչև վերջ առանց կար: Արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Ինչպես գուլպայի, այնպես էլ կարի արտադրամասը հագեցած է աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով (Ճապոնական Pegasus, Juki, Kansai և այլ ապրանքանիշներ), որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: Կարճ ժամանակ է ինչ գործում է ընկերությունը, սակայն արդեն ոչ միայն իր ուրույն տեղն ունի շուկայում, այլ նաև առաջատարն է տեքստիլի արտադրությունում: Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկան մաքրել էժանագին և ցածրորակ ապրանքներից և զարկ տալ տեղական արտադրությանը, ինչպես նաև արտաքին շուկայում ճանաչելի դարձնել հայկական արտադրության բարձր որակի ապրանքատեսականին: