17.05.2022

Շարունակեք պատմությունը

Ցողիկի փոքրիկ խնամակալ ընկերը

Առավոտյան արևի շողերի հետ ցողիկը բացեց պսպղուն աչուկները։ Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ  ցողիկը զգաց, որ երեկոյան քնած ժամանակ մրսել էր և վատառողջ է։ Նրան հարկավոր էր խնամել, բայց բոլորը հրաժարվում էին իսկ նա դեռ փոքրիկ էր։ Մի երեխա նկատես փոքրիկ ցողիկին և մոտեցավ նրան և փորձեց ընկերանալ։ Երեխան Ցողիկի հետ մտերմացավ և նրան էլ իր հետ տարավ իր տուն խնամելու։ Մայրիկի օգնությամ երեխան խնամեց և ցողիկը առողջացավ։ Մի քանի օր անց երեխան ցողիկին պետք է տաներ այնտեղ, որտեղից վերցրել էր նրան։ Նրանց բաջանումը եղավ միայն այն օայմանով, որ ամեն օր կհանդիպեն և կխաղան։

Մանկական բանաստեղծություններ

***

Ամանորի տոն է ուրախ,
Նոր տարի է, նոր տարի:
Երգում, պարում, ծիծաղում են
Ձագուկները անտառի:

***

Գարուն եկավ, արտը ծլեց,
Ծիտը ծառին անուշ երգեց,
Մանուշակը գլխիկն հանեց,
Գարնան գալը մեզ ավետեց:

***

Փոքրիկ դույլով ջուր եմ բերում,
ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում,
Թաշկինակս առած այսպես,
Լվանում եմ մայրիկիս պես։

***

Արդեն մեծ եմ ես գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք:
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:

***

Կատվիս համար մի տոնական,
սիրուն կոշիկ գնեցի,
թաթիկները լվացի,
անդրավարտիք կարեցի:
Բայց ինչպե՞ս ես հագցնեմ,
պոչը որտե՞ղ թաքցնեմ:

Երևակայական հեքիաթ

Ծառի մենախոսությունը

 

Գարնանային գեղեցիկ եղանակին մարդիկ դուրս են եկել զբոսանքի։ Այգում մի մասը զբոսնում են, իսկ մյուս մասը նստել են մեծ ծառի տակ և վայելում են գեղեցիկ  խաղաղ եղանակը։ Մի ծառ ինքն իրեն խոսում և տխրում է ասելով.

-ինչ անարդար է ինչու բոլոր ծառերի կողքին կան մարդիկ իսկ ինձ չեն մոտենում ես այդքան տգեղ և փոքր եմ ի՞նչ է։

և ի պատասխան իր հարցին ասաց.

– երևի մի օր ինձ մոտ էլ կգան ու կնկատեն ես շատ եմ ուզում ընկերանալ մարդկանց հետ և նա սկսեց անհամբեր սպասել այդ օրվան։

Մի օր երեխաները այգում խաղալուց հոգնում և նստում են այդ ծառի տակ հանգստանալու։ Ծառն ուրախ ուրախ ասում է.

-ինչ լավ է որ ինձ էլ նկատեցին իմ ցանկությունն էլ կատարվեց։

Ծառը սկսեց խոսել և ընկերանալ երեխաների հետ, իսկ երեխաները խոստացան, որ ամեն օր կգան իր մոտ և կզրուցեն կխաղան իր հետ։

10.03.2022

Գրիչը, առաջին ձյունը, շունը ,փիսիկի գանգատը, մարտը ,աշունը

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

* * *

Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

01.02.2022

Գրե՛ք  պատմություն, հեքիաթ 3-4 տարեկանների համար: Կարևորելով.

  • երևակայությունը,
  • անսպասելիությունը,
  • բառապաշարը,
  • հետաքրքրությունները,
  • թեմայի մատչելիությունը:

Սառցե աշխարհ

Մի օր ես ընկերներիս հետ գնացի զբոսնելու։ Մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Հոգնել էինք արդեն և ուզեցինք մի փոքր նստել։ Այգում նստած էր մի պապիկ նստեցինք իր մոտ և նա մեզ հետ սկսեց խոսել, պատմել մի պատմություն, որ ժամանակին մինչ մեր ծնվելը աշխարհը եղել է սռույցից։ Աշխարհը սառույցից է եղել մի փոքրիկ աղջնակի ցանկությամբ, նա չեր հավատում, որ իր ուզածները կլինեն և ծննդյան օրը փորձելու ու համոզվելու  նպատակով, որ չի կատարվի ցանկանավ, որ աշխարհում ամեն ինչ լինի սառույցից և կոչվի սառցե աշխարհ։ Իհարկե աղջիկը չեր հավատում, որ իր ցանկացածը կարող է լինել, բայց եղավ։ Օրեր անց երբ նա առավոտյան  արթնացավ զարմացած վազեց մայրիկի մոտ և ասաց.

-Մայրիկ, մայրիկ այս ի՞նչ է կատարվել է իմ ցանկությունը։ Անհավատալի է։

-Այո աղջիկս և այն ինչ ուզում ես շատ, միշտ կատարվում է։

24.02.2022

Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

  •  Երևակայությունն ինքը միտքն է

 

Լրացուցիչ կրթություն

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

Արջն ու աղջիկը

Արջն ու աղջիկը

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Մի օր աղջկա մայրը նրան ուղարկում է անտառ սունկ հավաքելու։ Աղջիկը ճանապարհի կեսից սկսում է թիթեռնիկներով հիանալ ու փորձել բռնել նրանց։ Մի թիթեռի հետևելով հասնում է ինչ-որ քարանձավի մոտ։ Երբ տեսնում է, որ շատ է հեռացել տանից, մի պահ կանգնում է, ուզում է հասկանալ որ մասում է գտնվում։ Հանկարծ նա նկատում է ծառի հետևում նստած մի արջի։ Սկզբում վախենում է, բայց երկար նայելուց հասկանում է, որ արջի հետ մի բան այն չէ։ Մոտենում է արջին ու տեսնում է որ նա վիրավոր է։ Արջի ոտքը վնասվել էր ու չէր կարողանում տեղաշարժվել։ Աղջիկը մտածում է, որ անտառում որսորդներ կան։ Արագ օգնում է բարձրանալ արջին ու մի կերպ գտնում է անտառից դուրս գալու ճանապարհը։ Աղջիկը արջին տուն է բերում։ Իհարկե նրա մայրը դեմ է լինում արջին տանը պահելու փաստին, սակայն աղջիկն իր համառությամբ համոզում է մորը։
Վիրակապում է ոտքը, կեր է տալիս արջին։ Փորձում է խաղալ նրա հետ։ Արդեն երկրորդ օրը արջը իրեն շատ թույլ է զգում, չի կարողանում անգամ լավ շնչել։ Աղջիկը սկսում է լաց լինել, մոտենում է արջին ու համբուրում է։ Մեկ էլ հանկարծ, արջը վերածվում է արքայազնի։ Աղջիկը այդ պահին վախենում է, իսկ հետո զարմանում ու կանչում է մորը։ Երկուսով ուշադիր նայում են արքայազնին, նա բացում է աչքերը ու սկսում է պատմել այն, թե ինչպես էր մի պառավ կախարդել նրան տարիներ առաջ։ Հեքիաթն ավարտվում է արքայազնի ու աղջկա ամուսնությամբ։

19․10․2021

Համացանցից դուրս բերել Ջանի Ռոդարիի և Դոնալ Բիսեթի պատմվածքներից․

  • 2-3 տարեկանների համար

( Ջանի Ռոդարի)Երկիրորտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

  • 4-5 տարեկանների համար

(Ջանի Ռոդարի)Բի մոլորակը
«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
_ Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
_  Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
_ Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո: