Լեռնանիստ

Մեր ճամփորդությունները շարունակվում էին և հունվարի 27-ին մեր ուղևորությունը եղավ իմ և ընկերներիս կողմից շատ սպասված Լերնանիստը։ Հավաքվեց շատ հաճելի խումբ ընկեր Մարիամի և ընկեր Նելլի ուղեկցությամբ գնացինք խախալու, սահելու։ Վերջապես հասանք։ Դե իհարկե բոլորը սկսեցին նկարվել վայելել ձյունը ու բարձրանալ սահելու։ Մեկ ժամ, երկու ժամ ու բոլորը սկսում էին հոգնել գնացինք մի շատ գեղեցիկ սենյակ տաքացանք բոլորս սկսեցինք ակտիվ ոգևորվածությամբ խոսել պատմել տպավորությունները։ Արդեն վերադառնալու ժամանակն էր։ Տեղավորվեցին երթուղայինում, որ շարժվենք և ի՞նչ երթուղայինը մխրճվել էր ձյան մեջ և նշանակում է այդքանով չսահմանափակվեց մեր օրը նորից դուրս եկանք բոլորս և սկսեցին տղաներով փորձել դուրս բերել նրանց մոտ բավականին շուտ ստացվեց։ Մեր օրը անցավ հիասքանչ, լի արկածներով և անմոռանալի հուշերով, իսկ քոլեջ վերադառնալուն պես բոլորս սկսեցինք չորացնել հագուստը, տաք թեյ խմել նոր ծարժվել դեպի տուն։

Սահադաշտում

Դե իհարկե սահադաշտի մասին խոսելու ժամանակն է։ Ես առաջին անգամ էի լինում սահադաշտում և վախեր ունեի ինչպես բոլոր առաջին փորձերի ժամանակ։ Իմ ընկերների օգնությամբ շատ հեշտությամբ և արագ հաղթահարեցի բոլոր վաղերս։ Շատ էի ցանկանում սահել և առաջին փորձը եղավ շատ հաջողված։ Շնորհակալություն գեղեցիկ և անմոռանալի օրվա համար։

Գեղեցիկ, ձնառատ օր

 

Սկսվեցին ձնառատ  օրերը և բոլորի ակտիվությունը։ Ինչպես միշտ, խառնաշփոթ է, բոլորը խաղում են, ուրախանում։ Մենք՝ ուսանողներս, նույնպես խաղացինք, և այս անգամ մեր խաղերը կոչեցինք մարզական ստուգատես։ Քոլեջի տարածքում խաղացինք ուսուցչուհիների, դաստիրակների և փոքրիկ քոլեջիկների հետ։ Այնուհետև բոլորս գնացինք սահելու, իսկ դասը անտեսել հնարավոր չէր, խաղացինք, սահեցինք, և ուսանողներից մի քանիսը  գնացին իրենց նախագծերը իրականացնելու։ Մենք դասերն ավարտելուց հետո չէինք կարող չխաղալ։ Սկսվեց նորից, խաղացինք մինչև տուն հասնելը։ Ես շատ եմ սիրում ձնառատ Երևանը և բոլորի ակտիվությունը։ Ձյունը իր հետ բերում է բոլորիս ուրախություն։