Հագեցած օր🖇

Մենք այսօր ընկեր Մարիամի և ընկեր Մարինեի հետ գնացինք ագարակ՝ 《լավաշթխիկի և հացթխիկի》 նպատակով։ Չմոռանամ նշել, որ ես ագարակ գնում էի առաջին անգամ, ինձ շատ դուր եկավ այն, այնտեղ պահվող կենդանիները նույնպես շատ լավն էին։ Մենք խոհարարի օգնությամբ թխեցինք հաց և լավաշ, պատրաստվեցին ավանդական ուտեստներ, քաղցրավենիք և հյուրասիրվեց բոլորին։ Այս մեդիաուրբաթը ինձ համար տարբերվեց մյուսներից նրանով, որ տեղի ունեցավ ագարակում և շատ հաճելի անցավ։ Երգեցինք, պարեցինք, խաղեր խաղացինք։ Ես շատ մեծ սիրով եմ մասնակցում բոլոր ծիսական արարողություններին, մեդիաուրբաթին, շատ հաճելի է, երբ ջերմ մթնոլորտում է անցնում մեր օրը և ժամանակն անցկացնում ենք շատ հետաքրքիր ու բովանդակալից։💛

Մեր հաճելի օրը թե ինչ ենք կատարել կարող եք տեսնել այս հղմամբ։