Մուտք Ճամբար օր Չորրորդ

Ուրբաթ օր էր։ Ինչպես ամեն ուրբաթ, այնպես էլ այսօր, օրը սկսել ենք Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հետո այցելել ենք Մայր դպրոց` մասնախմբերով աշխատանքի, որից հետո գնացել ենք քոլեջ, որտեղ մեզ դիմավորել է Տաթև Բլեյանը։ Մենք բաժանվել էինք խմբերի, մի խումբը տիկին Շողիկի հետ բուսաբուծության լաբորատորիայում ծաղիկներ էր ջրում, իսկ մյուսները խնամում էին դրանք։ Ունեցանք փոքրիկ ընդմիջում, իսկ հետո Մարիետ Սիմոնյանի հետ կարդացինք հոդված, որից հետո բուռն քննարկում ունեցանք։ Օրը շատ հագեցած էր։ Հանդիպել ու հարց-պատասխան հետաքրքիր զրույց ենք ունեցել Աշոտ Բլեյանի հետ։ Այսքանով մեր ճամբարային օրը համարում եմ հագեցած ու նորություններով լի։

Մուտք Ճամբար օր երրորդ

Մարմարյա սրահում սկսվեց մեր օրը, որից հետո մեզ հյուրընկալեց Արևելյան դպրոց-պարտեզը։ Արևելյան դպրոցում դիմավորեց Նառա Նիկողոսյանը՝ դպրոցի ղեկավարը և ծանոթացրեց մասնաշենքին։ Ծանոթության ավարտից հետո բաժանվեցինք խմբերի և յուրաքանչյուր խումբ կատարեց միջավայրի խնամքին վերաբերվող աշխատանքներ։

Ընկեր Լուսինեի հետ այս անգամ քննարկեցինք  դասավանդողի գործունեության կարգերը, որի ընթացքում բոլորի մոտ առաջացան հետաքրքիր հարցեր։ Լոսինե Փաշայանի հետ հանդիպմանը հաջորդեց կրթահամալիրի փոխտնօրեն Տիար Գևորրգի հետ հանդիպումը։ Տիար Գևորգը բոլորի հետ ծանոթացավ ապա խոսեցինք կրթահամալիրում չամփորդության և դրա կարևորության մասին։ Տիար Գևորգը հանդիպումը ավարտեց խոսելով կրթահամալիր ընդունվելու բարդությունների  բոլոր այն հնարավոր ու անհնար երևույթների մասին, որոնք շատ են կարևորվում կրթահամալիրում: Երրորդ օրվա վեջին հանդիպումը Մարգարիտ Սարգսյանի հետ էր, որը ամփոփեցինք խոսելով նախագծերի մասին։

Մուտք Ճամբար օր երկրորդ

Մուտք ճամբարի երկրորդ օրը նույնպես սկսեցինք Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքով այնուհետև բաժանվեցինք մասնախմբերով աշխատանքի։ Այսօր ճամբարային օրը Արևմտյան դպրոց-պարտեզում էր լինելու որտեղ էլ տեղի ունեցավ մեր հանդիպումը Մարիետ Սիմոնյանի հետ: Ունեցանք քննարկում կապված նախապես ուսումնասիրված մանկավարժական հոդվածների հետ: Քննարկումը անցավ բավականին հետաքրքիր: Բոլորը բարցրաձայնեցին իրենց կարծիքները տվյալ հոդվածի վերաբերյալ։ Տիկին Մարիետի հետ հանդիպումն ավարտելուց հետո նախատեսված էր փոքրիկ ընդմիջում։ Ընդմիջման ավարտին հաջորդեց Մարգարիտ Սարգսյանի հետ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում խոսեցինք հեղինակային մանկավարժությունից, նախագծային կարևոր տեղեկոթյուններ, որոնք մեզ շատ կոգնեն աշխատանքի ընթացքում։ Երկրորդ օդը ավարտեցինք Ընկեր Լուսինեի հետ հանդիպմամբ։ Ընկեր Լուսինեի հետ խոսեցինք ուսումնական օրացույցի դրանց ստեղծման և անհրաժեշտության մասին։

Մուտք ճամբար օր առաջին

Մեր ճամբարային առաջին օրը անցավ շատ հագեցած, լավ  և հետաքրքիր միջավայրում ։ Ես  և այլ վերապատրաստվողներ  միասին մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապունքի, գնացինք մասնախբերով աշխատանքի ։ Մասնախմբերով աշխատանքն ավարտելուց հետո մայր դպրոցից  Սուսան Մարկոսյանի և Արմինե Թոփչյանի հետ քայլեցինք դեպի հյոսիսային դպրոց ։

 

Հյուսիսային դպրոցում մեզ դիմավորեց  Քնարիկ Ներսիսյանը՝ դպրոցի ղեկավարը, ներկայացրեց դպրոցը որից հետո փոքրիկ շրջայց կատարեցինք դպրոցում։ Հյուսիսային դպրոցի աշխատակիցների հետ միասին   բաժանվեցինք խմբերի միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ իրականացնելու։

Աշխատանքն ավարտելուն պես գնացինք Արտասահման ՝ որտեղ մեզ էր սպասում Տիկին Մարիետը ։ Տիկին Մարիետի հետ հանդիպումը ակսվեց ծանոթությամբ այնուհետև ընթերցեցինք Բորիս Բիմ-Բադի «Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում» հոդվածը և վերլուծությունը, մեր կարծիքը հրապարակեցինք բլոգներում ։ «Հոդվածը ընթերցելիս տպավորություն էր, որ  քոլեջում եմ Տիկին Մարիետի դասաժամին ու մեր հերթական հոդվածներից մեկն ենք կարդում, քննարկում» ։

 

Լուսինե Փաշայանը մեզ ներկայացերց կրթահամալիրի կարգերից մի քանիսը լսեցինք, փոքրիկ քննարկում ունեցանք բոլորը ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Գրեթե բոլոր ներկայացվող նյութերին ծանոթ եմ դիպլոմային աշխատանք կատարելու ընթացքում, բայց այնքան գեղեցիկ ու հասկանալի է ծանոթացնում այդ ամենի հետ  ընկեր Լուսինեն, որ հաճույքով, հետաքրքիր լսում եմ կարծես ոչինչ չգիտեմ ու նոր եմ փորձում ծանոթանալ ։ Անդադար  կարող ենք լսել, ծանոթանալ, սովորել ։ Ընկեր Լուսինեի հետ հանդիպումից հետո ունեցանք ընդմիջում, որից հետո հաջորդեց Սուսան Ամուրջանյանի հետ շա՜տ հետաքրքիր սեմինար-քննարկումը ։ Սուսան Ամուրջանյանը մեզ  ծանոթացրեց նկարահանման տարբեր հմտությունների հետ , ուսումնասիրեցինք և վերլուծեցինք մի քանի նկարներ, սովորեցինք ինչ դիրքում և ինչ լուսավորությամբ նկարել։ Վերապատրաստման առաջին օրը ինձ համար շատ հետաքրքիր էր,նոր բացահայտումներով, նոր ծանոթություններով ։