Պահքային ոսպով կոլոլակ


Նորից մենք ենք՝ «Համեղ խոհանոց» հաղորդաշարով։ Այս անգամ ունենք ավելի գեղեցիկ տաղավար, որն էլ ավելի տրամադրող էր։ Դե ինչ, լվացվեցինք ու անցանք գործի։ Այս անգամ ոսպով կոլոլակ էր։ Անկեղծ ասած՝ ընթացքում մտածում էինք, որ համեղ չի լինի, բայց համն աննկարագրելի էր։ Այնքան ուրախ ու խենթ միջավայրում ենք աշխատում, որ չենք էլ նկատում ժամանակը, բայց ամենակարևորը ծիսկան համտեսի պահն է, երբ շունչդ պահած՝ սպասում ես արձագանքին։ Մեր դռները բաց են, կարող եք դուք ևս միանալ մեր խոհանոցին ձեր համեղ բաղադրատոմսերով։
Շարունակությունը դիտեք ֆիլմում։ Բարի ախորժակ:

Պահքային տոլմա

Դիպլոմային աշխատանքները քննարկելու ընթացքում մեկ էլ, ըհը, գլխներումս մի միտք ծագեց՝ բացել «Համեղ խոհանոց» հաղորդաշար, որը հանդես կգա յուրաքանչյուր հինգշաբթի համեղ բաղադրատոմսերով։ Ոգևորվեցինք, թե՝
ի՞նչ պատրաստենք, որ տպավորիչ լինի առաջին հաղորդումը։ Մեկ էլ թե՝ տոլմա, բայց պահքի ժամանակ՝ բրնձով, ու բաժանեցինք բաղադրիչներն իրար մեջ։ Երեկոյան նամակագրությամբ նորից իրար հիշեցրինք, և առավոտյան Քոլեջի խոհանոցում եռուզեռ էր՝ լվանալ, մաքրել, կտրատել, պատրաստվել ու եթեր մտնել։ Մեկ, երկու, երեք, ու մենք եթերում ենք։ Փաթաթեցինք տոլման, անհամբեր սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի։ Սկսեցինք սպասքադրել սեղանը և հրավիրեցինք մասնագետների, որ անցկացնեն համտեսի ծիսական արարողությունը։ Մատուցեցինք տոլման՝ սպասելով արձագանքին։ Բայց դե չէինք կարող չլսել մեր սիրելի տիար Բլեյանի կարծիքը։ Մեկ, երկու, երեք, և մենք, տոլման սուրբ-սուրբ պահած, երթուղայինով հասցրինք «Աստղիկ» ԲԿ մեր տիարին։ Ստացանք դրական պատասխան, և ոգևորված պատրաստվում ենք հաջորդ հաղորդմանը… Մեզ՝ բարի ընթացք, ձեզ՝ բարի դիտում։

Մարզական խաղեր

Որոշեցինք, որ պետք է մարզական խաղերով սկսենք մեր ուսումնական-աշխատանքային օրը։
Քոլեջում ձայները մեզ տարան 5 տարեկանների խումբ։
Օղակները, պարաններն ու գնդակները ձեռքներս տեսնելուն պես՝ սաները ոգևորված թռչկոտելով հավաքվեցին մեր շուրջ։ Մի խաղը դեռ չավարտած՝ մյուս տարբերակի միտք էր ծագում, և այդպես մի քանի խաղ իրար ետևից․․․
Դե բոլորս էլ գիտենք, որ եթե մեզ հետ է ընկեր Նելին, ապա ավելի հավես ու ակտիվ ընթացք է սպասվում։ Խմբից դուրս եկանք խոստանալով, որ ավելի հետաքրքիր և խաղերով լեցուն գործունեություն ենք անելու։
Երեխան խաղի միջոցով ընկալում է մեծ ինֆորմացիա, քանի որ օգտագործում է և´ տեսողական, և´ լսողական, և´ շոշափելիքի զգայարանները: Խաղի միջոցով երեխաները շփվում են միմյանց հետ, կարողանում են ներգրավվել թիմային աշխատանքում և ձեռք են բերում մի շարք կարողություններ:

Մարզական խաղ 1

Մարզական խաղ 2

Մարզական խաղ 3

Մարզական խաղ 4

Հաղճապակի

Նպատակ՝ զարգացնել երաժշտական լսողությունը, զարգացնել լսողական զգայարանները,սովորեցնել տարբերակել բարձր և ցածր տոնայնության ձայները, սովորեցնել իրականացնել փորձեր և եզրակացություններ անել։

Խնդիրներ՝ ձայնի ստացում հաղճապակյա բաժակի և ջրի շնորհիվ, որը թույլ կտա երեխային ջուրը նվազեցպելով կամ ավելացնելիվ ստանալ տարբեր ձայներ։

Նախագծի մասնակիցներ՝ նախակրթարանի 5-6 տարեկանների փոքր խումբ երեխաներ

Նախագծի տևողությունը՝ 

Նախագիծն իրականացնող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Նարինե Մակարյան

Ընթացքը՝

Արդյունքը՝

Առողջ, անառողջ սնունդ

Նպատակ՝ Մեր օրերում շատ կարևոր է օգտագործել առողջ սնունդ։ Խանութներում հաճախ հանդիպում է տարբեր տեսակի քախծրավենիք, ճիպսեր և այլ գայթակղիչ փաթեթավորում ունեցող սնունդ, որը վնասում է առաջին հերթին երեխաներին։Այդ իսկ պատճառով շատ արդիական եմ համարում սովորեցնել երեխաներին ճանաչել և տարբերակել առողջ, անառողջ սնունդը տարրական պատկերացում կազմել առողջ ապրելակերպի մասին։

Խնդիր՝ նպատակին հասնելու համար մշակվել է սեղանի խաղ դիդակտիկ նյութերի օգնությամբ։

Համակարգող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

Մասնակիցներ՝ 5-6տարեկաններ

Ընթացքը՝ երեխաներին բացատրում ենք խաղի կանոնները,այնուհետև երեխաները փորձում են մագնիսական փայտիկի օգնությամբ որսալ առաղջ և անառողջ սննդի պատկերը և տեղափոխել համապատասխան տուփի մեջ։

Նախագիծ՝ զգայարաններ

Թեմա՝ Զգայարաններ

Նպատակ՝ Հինգ զգայարանների զարգացմանը ուղված նախագիծ, որը թույլ կտա երեխաներին զարգացնել շոշափողական զգայարանը։

Խնդիրներ՝ զարգանում է ուշադրությունը, հիշողությունը և շոշափելի զգայարանները:

Համակարգող՝ Սաթեն Գևորգյան

Դասվար՝ Էլյա ԳրիգորյանԱնահիտ Մարգարյան

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Ընթացքը՝ երեխաները փուչիկների մեջ լցված նյութերը կամ առարկաները շոշափում են և հասկանալով ինչ է դնում ճիշտ ափսեի մեջ։

Նախագիծ՝ մարզվում ենք և ճանաչում

Թենա՝ մարզվում ենք և ճանաչում

նպատակ՝ մարզվում ենք, ճանաչում գույները և տրված հերթականությամբ տեղադրում վանդակներում։

մասնակիցներ՝ 5տարեկաններ

համակարգող՝ Սաթեն Գևորգյան

դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

ընթացքը՝ երեխաները ճիշտ դասավորվածությամբ և գույնի տեղադրում են լեգոները վանդակներում՝ հետևելով օրինակին։

խնդիրը՝ պետք է տարբերեն գույները և ուշադիր լինել հաջորդականությանը։

արդյունքը՝

Տրամաբանությունը և ուշադրությունը զարգացնող ինքնաշեն խաղ

 

Նպատակ՝ զարգացնել երեխայի տրամաբանությունը, ուշադրությունը, գույների տարբերումը, արագ կողմնորոշումը տարածության մեջ ։

Խնդիրներ՝
1.պետք է  տարբերել գույները

2.կողմնորոշվել տարածության մեջ

3.ուշադիր լինել սլաքներին և գույների հերթականությանը

 

Մասնակիցներ՝ քոլեջի նախակրթարանի 5-6տարեկաններ

Նախագծի իրականացման տևողությունը՝ 3-8 րեպե յուրաքանչյուր խմբի համար

Նախագիծն իրականացնող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

Ընթացքը՝ երեխաները փորձում են  ճիշտ հերթականությամբ տեղադրել գորտերը վանդակներում սլաքների և գույների օգնությամբ։

Արդյունքը՝ երեխաները մեծ ոգևորվածությամբ փորձեցին կռահել ինչ խաղ է, իսկ կանոնները բացատրելոց հետո իրար հետ զրուցելով, ճիշտ ու սխալ անելով շարունակեցին խաղը։ Ամփոփոմը տեսանյութում։

 

Հույզեր

Թեմա՝ զգայարաններ

նպատակ՝ զարգացնել երեխխայի տրամաբանությունը, ուշադրությունը դետալների նկատմամբ, վերլուծելու կարողությունը։

խնդիր՝ վերոհիշյալ նպատակին հասնելու համար մշակվել է սեղանի խաղ դիդակտիկ նյութերի օգնությամբ։

համակարգող՝ Սաթեն Գևորգյան

դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

մասնակիցներ՝ 5տարեկաններ

ընթացքը՝ երեխաներին բացատրում ենք խաղի կանոնները այնուհետև երեխաները փորձում են հոյզերը համապատասխան դասակարգել։

արդյունքը՝ այստեղ

Հպման լեզուն

Նախագիծ

Թեմա՝ զգայարաններ

Նպատակ՝հինգ զգայարաններին ուղղված խաղ, որի միջոցով  կզարգացնենք երեխայի ուշադրությունը, հիշողությունը և համապատասխան զգայարանները:

Խնդիրներ՝  հրահանգների միջոցով երեխաները  կկատարեն հանձնարարությունը փակ աչքերով։

Համակարգող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան,Անահիտ Մարգարյան

Մասնակիցներ՝ 5տարեկաններ

Ընթացքը՝

  1. նախապատրաստել խաղադաշտը որը բաղկացած է լինելու թղթերից, գնդակներից,տարբեր մակերեսով առարկաներից և այլ պարագաներից։ Նշենք որ այդառարկաները հանդիսանալու են փորձությունների մի մասը։
  2. Բացատրել երեխաներին խաղի կանոնները՝ յուրաքանչյուր հպում մի բան է նշանակում 1.ձեռքով մեկ հպում գլխին-մեկ քայլ առաջ 2. Մեկ հպում աջ ուսին-մեկ քայլ դեպի աջ 3.Մեկ հպում ձախ ուսին -մեկ քայլ դեպի ձախ 4.հպում աջ ձեռքին-վերցնել աջ կողմում դրված իրը Հպում ձախ ձեռքին- վերցնել ձախ կողմում դրված իրը։
  3. Նախազգուշացնել երեխաներին որ խաղը  խաղալու են փակ աչքերով։ Նախօրոք խաղըփորձել խաղալ բաց աչքերով։

Արդյունքը՝ տեսանյութը նկարել են 5տարեկանները։