Աճող սերնդի բնապահպանական դաստիարակության խնդիրները ուշադրության կենտրոնում։ Նախաշավիղ 2003 (1), էջ 29֊35

Հեղինակ՝ Լ. Պավլովա Թարգմանիչ՝ Գ. Ամիրբեկյանը։

Հոդվածի վերլուծություն՝

Կենսոլորտի ախտոտվածության պատճառով ներկայումս՝ կենդանի օրգանիզմի և միջավայրի առնչությունները, բնութագրվում են կենսական կարևորությամբ: Բնապահպանությունը հենց այս անհրաժեշտությամբ էլ
վերաճել է առանձին գիտության։
Այն ներառում է մարդու օրգանիզմի կենսագործունեության, մշակույթի, կրթական համակարգի, ճարտարապետության,
արդյունաբերության, գյուղատնտեսության և մյուս բոլոր բնագավառների խնդիրները։ Ըստ էության կիրառական գիտություն է, և անմիջական աղերսներ ունի
մարդու առօրյա կենցաղավարության հետ։
Բնապահպանական վատթար իրավիճակների արմատական բարեփոխման համար՝ յուրաքանչյուր երկրում մշակվում է պետական համապատասխան քաղաքականություն: Աշխարհում և մեր երկրում ստեղծվել են բնապահպանական հասարակական բազում կազմակերպություններ, որոնք կոչված են կարգավորելու հասարակության և շրջակա միջավայրի փոխգործողությունները: Յուրաքանչյուրս ունենք բնապահպանական իրավունքներ:

Մենք պարբերաբար անդրադարձել ենք աճող սերնդի բնապահպանական կրթության և դաստիարակության հիմնախնդիրներին:
Նախկինում օգտագործվել են և’ «էկոլոգիա», և’ «բնապահպանություն» եզրույթները։Այսուհետ նախընտրելի ենք համարում հայերեն համարժեքի գործածությունը.
Լ 1 «էկոլոգիա» եզրույթը 1866 թվականին «Օրգանիզմների ընդհանուր ձևաբա-
նություն» աշխատությամբ առաջարկել է գերմանացի գիտնական Էռնեստ Հեկկելը.
Այն կազմված է հունարեն oikos և logos (ուսմունք) բաղադրիչներից, որոնք բառացիորեն նշանակում են՝ տուն, բնակարան, ապրելավայր։

Խաղը որպես բնապահպանական և գեղագիտական
դաստիարակության միջոց
։

Նախադպրոցականների բնապահպանական դաստիարակության տեսական հիմունքներն առաջադրվել են հոգեբանամանկավարժական այլևայլ հետազոտություններում (Ի. U . Խայդուրովա, Պ. Գ. Սամորուկովա, Ն . Ն . Կոնդրատևա և այլք)։
Նոր ուղղության էությունը ձևակերպվում է այսպես. «Երեխաների մեջ նախադպրոցական շրջանում նպատակաուղղված մանկավարժական ներգործության
ընթացքում միանգամայն հնարավոր է ձևավորել բնապահպանական մշակաույթի նախադրյալներ, այսինքն գիտակցված-ճշմարիտ վերաբերմունք’ երևույթների,
կենդանի և անկենդան բնության այն առարկաների հանդեպ, որոնք կյանքի այդ փուլում կազմում են նրանց անմիջական շրջապատը» (Ս. Նիկոլաևա)։
Աշխարհի նկատմամբ բնապահպանական վերաբերմունքը ձևավորվում ու
զարգանում է ամբողջ կյանքի ընթացքում: Բնության և առհասարակ շրջակա միջավայրի հետ համերաշխության ու ներդաշնակության մեջ ապրելու կարողության մշակումը հարկավոր է սկսել հնարավորինս վաղ մանկությունից։ Հայտնի է, նաև, որ իսկական գեղեցկությունը թաքնված է բնության մեջ: Խնդիրն այն է, որ
անհրաժեշտ է օգնել մանկանը՝ տեսնելու և գնահատելու այն։ Մանուկներին բնությանը ծանոթացնելու արդյունքում լայն հնարավորություններ են բացվում նրանց գեղագիտական դաստիարակության ուղղությամբ: Բնությունը մարդուն
հարստացնում է հոգեպես: Նրա հետ շփումը նպաստում է բարոյական դրական
որակների ձևավորմանը: Ահա ինչու երեխաների հետ ուսումնադաստիարակչական
աշխատանքների ուղղվածությունը ճշգրտելիս մենք հատկապես կանգ առանք
բնապահպանական գեղագիտական դաստիարակության հիմնախնդրի վրա: Կարծում ենք, որ այն ապահովում է հոգևոր և բարոյական արժեքների ձևավորումը։
Երեխաներին գեղեցիկը տեսնել սովորեցնելն ինքնին բարդ գործընթաց է։ Եթե մանկավարժն
ինքը անկեղծորեն սիրում է բնությունը և խնամքով է վերաբերվում նրան, ապա կարող է երեխաներին հաղորդել այդ զգացմունքը: Մանուկները մեծահասակների բառերի, տրամադրության և գործերի հանդեպ չափազանց ուշադիր և
զգայուն են: Նրանք արագորեն որսում են դրականը և նմանակում իրենց դաստիարակին: Բնության նկատմամբ սերը նշանակում է ոչ միայն որոշակի հոգեկան
վիճակ նրա գեղեցկության ընկալում, այլև դրա ըմբռնում և գիտակցում։

Խնդիրն այն է, որ երեխաներին պետք է հանգեցնել բնության բազմազանության և միասնության, ամենատարբեր
առարկաների միջև կապերի ու փոխհարաբերությունների, բնության և նրա զարգացման մեջ մշտական փոփոխությունների, կենդանի էակների միջև նպատակահարմար փոխհարաբերություննների, բնության խելամիտ օգտագործման և
պահպանման դրույթներն այդ կերպ են ՛հասանելի դառնալու: Զուգահեռաբար
երեխաների մեջ ձևավորվում են աշխարհին գեղագիտորեն հարաբերվելու ունակությունները, ասել է թե ընկալել և արժևորել գեղեցիկը, սեփական գործունեությամբ
բազմապատկել իր իսկ միջավայրի գեղեցկությունը, խորհրդածել մարդկանց և
բնության փոխհարաբերությունների շուրջ:

Խելամտորեն կազմակերպված և մանկավարժի կողմից ուղղորդված գեղագիտական արժեքներին երեխայի ծանոթացումն սկսվում է առարկայի ընկալումից և
դրա ամբողջական բնութագրի ստեղծումից: Երեխան մեծահասակից բանավոր խոսքի միջոցով տեղեկություններ է ստանում։
Շրջապատող իրականության առարկաներն ու երևույթներն օժտված են հատկանիշների համալիրով (մեծություն, գույն, ձև, կառուցվածք, հնչողություն, բույր և այլն)։Առարկային ծանոթանալու համար անհրաժեշտ է ընդգծել այն բնութագրող հատկանիշներն այնպես, կարծես թե դրանք առանձնացվում են առարկայից։
Ընկալվածը գնահատվում է երեխայի կողմից, այսինքն՝ որոշարկվում է այդ
հատկությունների և առարկայի գեղեցկության նշանակալիությունը: Արժևորումը
կարող է արտահայտվել «Դուր է գալիս», «Գեղեցիկ է» գնահատիչ դատողություններով։ Հիմքում ընկած է նախկինում ընկալված առարկաների կամ չափանմուշների
հետ համեմատումը : Եթե առարկան անտարբեր չի թողնում երեխային, ապա նրա
հուզական վերաբերմունքը դրսևորվում է բուռն գործունեությամբ. նա ձգտում է պահպանել դուր եկածը,
բազմապատկել գեղեցիկը և փոխանցել այլոց։
Երեխաներից շատերը գիտեն, որ անհրաժեշտ է պահպանել բնությունը։ Սակայն այդ իմացությունն ինքնին, առանց գեղագիտական զգացողության արթնացման և դրական վերաբերմունքի ձևավորման չի կարող վերաճել համապատասխան վարքագծի։
Բնության գեղեցկության ընկալումը, նրա հանդեպ սիրո դրսևորումը կարող են որոշարկվել բնության պահպանության և նրա բարիքների բազմապատկման ուղղությամբ գործնական քայլերով։ Գեղագիտական վերաբերմունքը չի սահմանափակվում այս կամ այն ոլորտի շրջանակներով, որն առնչվում է նյութական արտադրությանը, գիտական իմացություններին և հասարակաության բարոյաքաղաքական հարաբերություններին ընդհանրապես։
Բնության ճանաչումը հնարավոր է միայն անմիջական շփումների միջոցով։ Պետք է օգնել երեխային տեսնելու և զգալու բնության նվազագույն մասնիկը։ «Աշնանային փոփոխությունները բնության մեջ» թեմայով
էքսկուրսիաի ժամանակ մանկավարժը պետք է նախապես ընտրի այնպիսի ծաոեր
և թփեր, որոնց աշնանային հանդերձանքն հատկապես գունագեղ է և շքեղ:
Գեղագիտական դաստիարակության միջոցներ են նաև երաժշտական
ստեղծագործությունների ունկնդրումը, բնությանը ձոնված բանաստեղծությունների,
համապատասխան հեքիաթների ու պատմվածքների ընթերցումները: Կարևոր դեր
ունի նաև կերպարվեստը: Նկարի դիտումը չպհտք է լինի ինքնանպատակ, հարկավոր է երեխային սովորեցնել նկարագրել արտաքին աշխարհը և մասնավորապես այն ամենը, ինչ նա տեսնում է նկարում: Նա պետք է կարողանա զգալ աոարկաների իրական հատկանիշները, տարբերակել լույսը և ստվերը, գույնը, ձևը և ծավալը, դադարի և շարժման վիճակները։
Շրջակա միջավայրի հետ շփումների տեսակետից՝ դիդակտիկ խաղերը լայն հնարավորություններ են ընձեռում բնապահպանական գեղագիտական դաստիարակությանը։ Առհասարակ խաղերի միջոցով են հնարավոր մանկական հետաքրքրասիրության բավարարումը, շրջակա միջավայրի գործուն յուրացման նախադրյալների
ստեղծումը, առարկաների և երևույթների միջև կա պերի հայտնաբերման կարողության մշակումը: Կյանքի երևույթները խաղերի միջոցով վերապրելու հնարավորությունը երեխայի մեջ ձևավորում է բարոյագեղագիտական զգացմունքներ։
Որքան բազմազան և բովանդակալից լինեն խաղային գործողությունները, այնքան հետաքրքիր և ներգործուն կլինեն խաղի կրթադաստիարակչական հնարները: Խաղեր կազմակերպելիս դաստիարակն առաջնորդվում է կյանքի, մարդկանց և կենդանիների վարքագծի վերաբերյալ երեխաների իմացությունների մակարդակով: Բնական պայմաններով խաղի անցկացումն ունի իր բարդությունը, երեխաները հեշտությամբ են ուշադրությունը շեղում և կենտրոնանում երկրորդական առարկաների և կողմնակի անձանց ուղղությամբ: Հարկավոր է լիարժեքորեն
օգտագործել գեղարվեստական ձևավորման հնարավորությունները, կանխատեսել
հետաքրքիր խաղային պահեր և լուծումներ, բոլոր երեխաներին ընդգրկել գլխավոր
խնդրի լուծման գործընթացի մեջ:
Երեխաներին դուր են գալիս այն խաղերը, որոնք իրենց գիտելիքների օգտագործման հնարավորություններ են ընձեռում: Կոլեկտիվ խաղերի միջոցով լուծվում են կրթադաստիարակչական և գեղագիտական խնդիրներ։
Տ. Ս. Կոմարովան ընդգծել է, որ բնապահպանական-գեղագիտական դաստիարակությանը նպատակաուղղված խաղերը կարելի է դասակարգել հետևյալ
կերպ.
▪︎բուսական և կենդանական աշխարհներին ծանոթացնող խաղեր,
▪︎ շրջակա միջավայրին (անկենդան բնությանը) ծանոթացնող խաղեր,
▪︎ մարդու գործունեությանը ծանոթացնող խաղեր:

Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ։Հետաքրքրասիրություն։Մասնակցություն և հետևողականություն

1֊2տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Խաղում են խաղալիքներով, որոնք ձայներ են առաջացնում կամ լույս է վառում։ Օրինակ՝ միացնում են խաղալիքի լույսը և նայում են, թե ինչպես է միանում այն։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Կրկնում են իրենց սիրելի գործողությունները։ Կարճ ժամանակով ուշադիր լսում են ,երբ իրենց համար հեքիաթ են կարդում։Իրենց իրերը փնտրում են այնտեղ, որտեղ սովորաբար լինում են։ Օրինակ ՝,երբ թերթում են նկարազարդ գիրքը և նայում են նկարները։Հանում են տիկնիկի զգեստը և քնեցնում։

2֊3տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Հարցեր է տալիս անծանոթ առարկաների,լսած հեքիաթի վերաբերյալ։ Օրինակ՝ տեսնում են նոր խաղալիք կամ իր,հարցնում են.<<Սա ի՞նչ է>>։Երբ մայրիկը պատմում է հեքիաթը, հարցնում է. <<Իսկ ծիտիկը ինչու՞ լավաշը տարավ>>։Մայրիկի հետ խմոր է հունցում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Երբ դժվարության են հանդիպում փորձում են մի քանի անգամ հաղթահարել։Խնդրում են , որ իր սիրելի հեքիաթը պարբերաբար պատմեն իրեն։ Օրինակ ՝ փորձում են կառուցել աշտարակ, որը փլվում է։ Տիկնիկների համար սեղան է պատրաստում մանկական սպասքով և <<կերակրում են>> նրանց։

3֊4տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Փորձում է խաղալ նոր խաղեր։ Նախընտրում է խաղի որոշ տեսակներ։ Օրինակ ՝ փորձում է նկարել մատներով և վրձիններով։Ժամանակ առ ժամանակ հավաքում է իր սիրած գլուխկոտրուկը։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Առաջարկության դեպքում մասնակցում են խմբային խաղերի։Օգնում են առօրյա գործերում։ Օրինակ ՝ <<Դու կլինե՞ս վաճառողը>> հարցին պատասխանում են . <<Այո,իսկ ի՞նչ պիտի անեմ>>։ Օգնում են մայրիկի հավաքել գետնին թափված իրերը։

 

4֊5տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր են տալիս տեղեկություններ ստանալու համար։ Հետաքրքրվում են , թե ուրիշները ինչպես և ինչու են ինչ֊որ բաներ անում։ Օրինակ ՝ <<Ինչու՞ է լուսինը կլոր>>։ <<Հայրի՛կ, մեքենան ինչպե՞ս է շարժվում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Խաղալիս կենտրոնացնում է ուշադրությունը։ Հետևում է 3 և ավելի քայլերից բաղկացած հրահանգներին։ Օրինակ ՝ շարունակում են հավաքել գլուխկոտրուկը, եթե նույնիսկ մեկ այլ երեխա իր կողքին մի աղմկոտ խաղ է սկսում խաղալ։ Պապիկի խնդրանքով երեխան գնում է ննջարան, բաց է անում դարակը, և ակնոցները բերում տալիս է պապիկին։

 

5֊6տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր է տալիս իրեն հետաքրքրող թեմաների շուրջ։Հետաքրքրություն է ցուցաբերում դպրոցի նկատմամբ։ Օրինակ ՝ հարցնում է. <<Ինչու՞ է ձմռանը շուտ մթնում>> կամ <<Ինչու՞ անձրևից հետո ծիածան է լինում>>։ Հաճախ է հարցնում. <<Դպրոցում երեխաները ի՞նչ են անում>>։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Ավարտին են հասցնում սկսած խաղը կամ առաջադրանքը։ Իր օգնությունն է առաջարկում մյուսներին։ Օրինակ ՝ հավաքում է գլուխկոտրուկը, լեգոներով ամրոց է կառուցում և այլն։ <<Ես կանաչ մատիտ ունեմ , կարող եմ տալ քեզ>>։