պատում հարավային դպրոց “Սեբաստացու օրեր”

Այսօր մենք ժամը՝ 12.00-ին մասնակցեցինք հարավային դպրոցի մեծ ցուցահանդես- վաճառքին,որի ժամանակ դպրոցի փոքրիկները ներկայացնում և վաճառում էին իրենց պատրաստածը։ Ինձ շատ դուր եկավ երեխաների ակտիվությունը և աշխատասիրությունը գործի նկատմամբ։Այնուհետև մասնակցեցինք կլոր սեղանի, որի ժամանակ մասնագետները աշակերտների հետ ներկայացնում էին իրենց կատարած  նախագծերը և քննարկում էինք։ Օրս հարավային դպրոցում անցավ շատ հերաքրքիր։💛

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Իմ նախապապը ծնվել է 1889թվականին Կոտայքի մարզի գյուղ Արզակյանդում։

Արզակյանդ

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ  Արտավազդ 2-րդ  արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից,  մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք-Աղամալյանի սեփական կալվածքը։1862  թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։
Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի  ստորոտին, Հիազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Իմ նախապապը եղել է բրուտագործի որդի՝Գևորգ Գրիգորյանը զբաղվել է գյուղատնտեսությամբ, 1941թվականին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին։Հենց նրա անունով էլ մեր ազգանունն է “Գևորգյան”։

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

Չգիտեմ ինչ ճանապարհով են հասել Երևան միայն գիտեմ որ 1956թվականին նրանք Արզակյանդից տեղափոխվել են երևան բնակություն հաստատելու։

💛❤💛

ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. ՍՏՈՒԳԱՏԵՍԱՅԻՆ ՇԱԲԱԹ

Քոլեջում տեղի են ունենում նախագծեր, ծեսեր ուզում եմ ներկայացնել ընթացիկ նախագծերը։Ես նույնպես մասնակցել եմ և մասնակցում եմ  նախագծերին։ Այստեղ կտեղադրեմ նաև այն նախագծերը որոնց ես մասնակցել եմ։

Երկուշաբթի օրը՝ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա Նելլի Գեղամյանի ծառատունկ նախագիծը որին ես նույնպես մասնակից եմ։

Մասնակից եմ նաև Թամար Ղահրամանյանի՝ <<Հայաստանը Սեբաստացու Աչքերով>> նախագծին։ Սա էլ իմ կատարած աշխատանքի հղումը

Ինձ շատ հետաքրքրեց Էլյա Սահակյանի՝<< Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս>> նախագծը։  Այ նախագծին ես նույնպես մասնակից եմ կարող եք տեսնել այստեղ ։Այս նախագծին մասնակցելով ես բացահայտեցի շատ բաներ իմ նախնիների մասին։

Երկուշաբթի օրը բոլորս միասին կմասնակցենք Նելլի Գեղամյանի նախագծին որի ընթացքում կպատրաստենք խաղողի դոշաբ ղարաբաղցի կանանց բաղադրատոմսով։

Երկուշաբթի օրը նաև ունենք ֆիլմադարանի հանֆիպում որտեղ քննարկելու ենք <<Ուրախ ավտոբուս>> ֆիլմը։

Եղել է նաև <<Ընտանեկան ֆիլմադարան>>   նախագիծը որի ժամանակ օետք է ներկայացնեինք մեր ընտանիքի սիրելի ֆիլմը։Ես նույնպես ներկայացրել եմ իմ ընտանիքի  սիրելի ֆիլմը

Նոյեմբերի 28ին տեղի կունենա նաև <<Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում>>  որի ժամանակ քոլեջի բոլոր ուսանողներով ուսուցչական կազմով տոնում ենք հարիսաի ծեսը։

Շատ եմ սիրում <<Գինու պատրաստման գործընթացը>>։ Այդ նախագծին նույնպես մասնակցում ենք բոլորս որի գործընթացը շատ հետաքրքիր է ինձ համար։

Դեկտեմբերին տեղի կունենա <<Ցուցահանդես Վաճառք>> նախագիծ որի ժամանք վաճառելու ենք միայն ձերքի պատրաստված իրեր։

Ելենա Օհանյանը նույնպես ունի  <<Սեբաստացու Օրեր>> նախագիծ։

Շատ հետաքրքիր է  նաև մեր շատ սիրելի Մարինե Մկրտչյանի նախագծը՝ <<Սեբաստացի Պատանիներ․ Երաշտական Կանգառ>։

նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին տեղի կունենա <<Տոլմաի Փառատոնը>> համակարգումը՝ Դիանա Բարսեղյանի, Մարիամ Քալանթարյանի։