Սեմինարի լուսաբանում

Առողջ սնունդ։ Ինչպե՞ս օգնել երեխաներին խուսափելու անառողջ սննդից։

 

Առավոտյան իմացա որ հաճելի սեմինարի եմ ներկա գտնվելու 《մակ》-ի գրասենյակում։ Սեմինարը անցավ շատ հետաքրքիր ու հաճելի, քանի որ շատ արդիական թեմա էր ինչը հետաքրքրում էր գրեթե բոլորին։ Թեման առողջ սնունդն էր,որը պետքե դառնա պատճառ որ երեխան հրաժարվի անառողջ բայց միևնույն ժամանակ սիրելի ուտեստից,ըմպելիքից։ Սեմինարին ներկա էին տարբեր կրթահամալիրներից ուսուցիչներ, բուժքույրեր,բժիշկներ,մանկաբույժներ և առողջապահական այլ անձիք։Քննարկվեցին դպրոցներում առկա սնունդը արդյոք ընդունելի է և առողջ, թե ոչ, գազավորված ըմպելիքների և coca cola-ի վնասակար կողմերը բայց նաև պետք էր հաշվի առնել որ մենք յոդ ստանում ենք նաև coca cola-ի միջոցով այդ պատճառով այն օգտագործել կարելի է սակայն քիչ քանակությամբ։Կազմակերպվեցին հետաքրքիր քննարկումներ նաև խաղերի տեսքով։Այս սեմինարը ինձ շատ գրավեց և դուր եկավ որը անցավ շատ հաճելի միջավայրում։Շնորհակալություն նման հանդիպում կազմակերպելու համար։