Հարցում։Հարցման տեսակները

Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ- ներում կամ մեկ այլ կերպ։Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն ՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է ՝ 25- 30 %։

Դիտման մեթոդ

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։Դիտման ՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը ՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պահանջմունքներ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։

Անձ,անհատ,անհատականություն

Անձ բառը եկել է լատիներեն ,,Persona,, բառից, որը նախնական իմաստով նշանակում է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում։ Երբ մարդը ծնվում է, արդեն իսկ համարվում է անձ։ ,,Անձ,, հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել ,,մարդ,, , ,,անհատ,, և ,,անձ,, հասկացությունները։

,,Մարդ,, եզրն օգտագործվում է բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար։ Հումանիտար գիտությունների մեջ ընդունված պատկերացմամբ, մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր։ Մյուս կողմից ՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտը, որը կազմում են միմյանց հետ փոխհարաբերող մարդիկ։ Մարդն ունի կենսասոցիալական բնույթ։ Սոցիալականը բխում է բնականից, նրա մեջ միշտ պահպանվում է բնությունից տրված կենդանի սկիզբը։

Անձի կարգավիճակային դիրքի հիմքը կազմում են գլխավոր կարգավիճակները, որոնք կրում են համընդհանուր բնույթ, օրինակ ՝ տվյալ պետության քաղաքացի, մարդ և այլն։ Ի ծնե ձեռք բերած կարգավիճակն անվանում են նախատեսված (նախանշված)։ Դրանցից են ազգությունը, սոցիալական ծագումը, սեռը, ծննդավայրը և այլև։ Կյանքի տարբեր փուլերում ձեռք բերված կարգավիճակները կոչվում են ձեռքբերովի։ Դրանցից են, օրինակ ՝ ծնող, ամուսին, դաշնակահար, բանաստեղծ, վարորդ, ինժեներ, ուսանող և այլն։ Դրանց ձեռք բերման համար անձը որոշակի ջանքեր պետք է գործադրի։

Սոցիալականացում

Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով ՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։

Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով ՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային- պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով ՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։

Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում ՝ փուլ առ փուլ, մյուսները ՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

Սոցիալական դերեր

Սոցիալական դերերը արտահայտում են մարդկանց վարքագծի սոցիալ- տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր ՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։

Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դերով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ․ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Ստացվում է, որ սոցիալական դերն իրենից ծնում է վարքագծի որևէ անհատական տեսակ, ինչն էլ հանդիսանում է մարդու ,,ես,,- ը։

Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության ,,ես,,- ի փոխազդեցության արդյունք է։ Օրինակ՝ ուսումնական հաստատությունը, որպես սոցիալական կազմակերպության տեսակ, ենթադրում է տնօրենի, ուսուցիչների և ուսանողների ներկայություն: Այս բոլորը սոցիալական դերեր են, որոնք կապված են որոշակի պարտականությունների և իրավունքների հետ: Ուստի, ուսուցիչը պարտավոր է կատարել տնօրենի հրամանները, չուշանալ դասերից, բարեխղճորեն պատրաստվել նրանց համար, ուսանողներին ուղղորդել դեպի սոցիալական հաստատված վարք, լինել բավականին պահանջկոտ և արդար, նրան արգելվում է ուսանողների ֆիզիկական պատժի ենթարկել և այլն: Միևնույն ժամանակ, նա իրավունք ունի որոշակի հարգանքի նշաններ ունենալ ՝ կապված իր ուսուցչի դերի հետ։ Ուսանողները պետք է ոտքի կանգնեն, երբ նա ներս մտնի, դիմեն նրան ազգանունով, անպայման կատարեն ուսումնական գործընթացին վերաբերող նրա հրամանները, ուսուցչի խոսելու ժամանակ լռություն պահպանեն լսարանում և այլն։ Այնուամենայնիվ, սոցիալական դերի կատարումը թույլ է տալիս որոշակի ազատություն ցուցաբերել անհատական որակների դրսևորման համար։ Ուսուցիչը կարող է լինել կոշտ և փափուկ, պահպանել հեռավորություն ուսանողների հետ և նրանց հետ շփվել ինչպես ավագ ընկեր: Ուսանողը կարող է լինել աշխատասեր կամ անփույթ, հնազանդ կամ հանդուգն: Սրանք բոլորը սոցիալական դերերի թույլատրելի անհատական երանգներ են։

Օբյեկտ և սուբյեկտ

Սուբյեկտը հասարակական մարդն է ՝ անհատը։ Սուբյեկտը հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից։

Սուբյեկտիվ կարծիքը հիմնված է մեր հուզական դատողությունների, կյանքի փորձի և տեսակետի վրա: Սուբյեկտիվ կարծիքը հասարակության կողմից է։ Օրինակ, մեզանից յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը, գեղագիտությունը, ներդաշնակությունը, նորաձևությունը և այլն:

Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։

Օբյեկտը հասարակությունն է, որն իր կարծիքն է հայտնում տվյալ սուբյեկտի վերաբերյալ, կամ խոսում է իր մասին։ Յուրաքանչյուր սուբյեկտներ կարող են միանալ և կազմել օբյկտ։

Օբյեկտիվ կարծիքը հստակ մարդու, անհատի կարծիքն է դեպի հասարակությունը։

Օբյեկտն ու սուբյեկտը իրարից տարբերվում են նրանով, որ սուբյեկտն անհատ է, իսկ օբյեկտը ` ամբողջ շրջապատն է, հասարակությունը։

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիան ուսումնասիրում է տեսական և կիրառական ոլորտները։ Այն ուսումնասիրում է հասարակությունը, հասարակության հետ կապված օբյեկտները։

Հասարակությունում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում այն ընդունել օբյեկտիվորեն։ Այդ իրավիճակները կարող են լինել հենց սուբյեկտներից։ Սոցիոլոգիան հենց հասարակությունն է, և նրա հետ կապված երևույթները։ Սոցիոլոգիայի շնորհիվ կարելի է պարզել հասարակության միտվածությունը, գաղափարները, նախընտրությունները: Սոցիոլոգիական ամենապարզ հարցումների միջոցով կարելի է պարզել, թե, օրինակ, ինչ ապրանքանիշ է նախընտրում հասարակության այս կամ այն խավը և այլն:

Ուսումնական գրականություն

Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա

Կյուրեղյան Է. Ա. – Կիրառական սոցիոլոգիա

Մանուկյան Գ.Մ. – Սոցիալական կանխատեսման հիմունքներ

Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013