ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ԲՆՈՒԹԱԳԻՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աուտիզմն այսօր աշխարհում ամենատարածված զարգացման և
շփման խանգարումն է, որը գնալով ավելի է ընդլայնվում՝ պայմանավորված տարբեր գործոններով: Զարգացած երկրներում այն առավել
տարածված է՝ միգուցե պայմանավորված տեխնիկական զարգացման
հետևանքներով, տնտեսական զարգացումներով, էկոլոգիայի և սննդարդյունաբերության խնդիրներով և գենային փոփոխություններով:
Եթե դիտարկենք պատմական զարգացման տեսանկյունից, 21-րդ դարում կենդանի շփումը՝ որպես զարգացման կարևոր գործոն, գնալով
երկրորդային դեր է զբաղեցնում (ինտերնետային կախվածություն, աշխատանքային ծանրաբեռնվածություն, գերզբաղվածություն)՝ զիջելով
իր տեղը տեխնիկական շփմանը. այսօր նկատվում է ավտոմատիզացման միտում, օրինակ՝ սպասարկման վճարները, առևտրային գործողությունները, տարբեր ծառայություններ իրականացվում են տեխնիկական սարքերի օգնությամբ, ինչը նպաստում է կենդանի շփման գործոնի նվազեցմանը, մարդկանց՝ միմյանցից մեկուսացմանը:
Նշված խանգարման պատճառականության գիտական հետազոտությունների սկզբնական փուլում որոշ գիտնականների կարծիքով
աուտիզմն ուղեկցում էր կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին (Г.И.Каплан, Б.Дж. Седок, 1994) կամ կապված էր
վերջինիս անբավարարության հետ, մյուս մասն այն կապում էր նյութափոխանակության խնդիրների հետ (Б.В.Лебедев, М.Г.Блюмина,
1972): Ներկայումս ավելանում են աուտիզմի գենետիկ պայմանավորվածությունը հաստատող հետազոտությունները (Е.Вейкфилд, Е.Язбак),
իսկ սոցիալական գործոնները դիտարկվում են որպես նպաստող հանգամանքներ:
Սոցիալական գործոնների թվում առանձնացնում են պատվաստումները, ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները,
ծնողների տարիքը, նրանց ինտելեկտի զարգացման մակարդակը, համակարգչային և էկրանային կախվածությունը, սոցիալական մեկուսացումը:
Ենթադրվում է, որ մեծ տարիքում աուտիզմ ունեցող երեխա ունենալու ռիսկն ավելի մեծ է: Կա տեսակետ, որ բարձր ինտելեկտով ծնող-
6
ների մոտ աուտիզմ ունեցող երեխա ունենալու հավանականությունը
նույնպես բարձր է:
Չնայած ուղիղ կապ չկա աուտիզմի և պատվաստումների միջև,
բայց շատ են դեպքերը, երբ պատվաստման բարդություններից հետո երեխայի խոսքը, վարքը հետ են զարգացել:
Կամ, որքան ընտանիքը մեկուսացված է հասարակությունից, որքան երեխայի կենդանի շփումը քիչ է, այնքան նպաստավոր պայմաններ են ստեղծվում աուտիզմի դրսևորման համար, նմանապես համակարգիչներից, պլանշետներից, գաջետներից և մնացյալ էկրաններից
կախվածությունը նույնպես կարող է խթանել աուտիստիկ ախտանշանների դրսևորումը:
Հարկ է նշել, որ թվարկված սոցիալական գործոնների և աուտիստիկ սպեկտորի խանգարումների միջև կապը լուրջ գիտական հիմնավորումներ դեռևս չի ստացել և մնում է հիպոթեթիկ մակարդակում:
Դասական աուտիզմը բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով.
1. Թույլ տեսողական կոնտակտ
2. Շփման ցանկության թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
3. Փոխհատուցող աուտոստիմուլյացիաների առկայություն, որոնք օգնում են երեխային խեղդել անհարմարավետությունը,
ուշադրություն գրավել կամ խուսափել ինչ-որ բանից: Դրանցից
են` կրկնվող շարժումները, առարկաների հետ մանիպուլյացիաները, որոնց նպատակն է` կրկնել միևնույն հաճելի զգացողությունը:
4. Ստերեոտիպ, կրկնվող վարքային շարժումներ (տարուբերում է
մարմինը, քայլում է ոտքերի թաթերի վրա, շարժում է թաթիկները, կրճտացնում է ատամները, փակում է ականջները)
5. Ստերեոտիպ վարքային գործողություններ (հաջորդականությամբ դասավորում է մատիտները, մեքենաները, առանձնացնում է առարկաներն ըստ գույների, քանդում և նույնությամբ
կառուցում է աշտարակները)
6. Անհասկանալի, չիմաստավորված ձայների արձակումներ
(տկը-տկը, պտը-պտը, հու-հու)
7. Գիտակցված խոսքի բացակայություն կամ կրկնխոսություններ
7
8. Ոչ ադեկվատ հույզեր և վարքային դրսևորումներ՝ ինքնավնասում կամ ագրեսիա մյուսների նկատմամբ, անտեղի լաց և ծիծաղ
9. Վախ մարդկանցից և նոր, անծանոթ միջավայրերից
10. Աղմուկի, բարձր ձայների նկատմամբ գերզգայունություն կամ
անտարբերություն
11. Ոչ կամածին ուշադրության թույլ արտահայտվածություն, անվան թույլ արձագանք
12. Պարզ և բարդ հրահանգները ընկալելու և կատարելու ցանկության թույլ արտահայտվածություն
13. Ոչ ցանկալի վարքային սովորույթներ (անպետք, կեղտոտ առարկաների համտեսում՝ ավազ, ջրաներկ, օճառ, ձեռնաշարժություն, զուգարանային գործողությունների անվերահսկելիություն)
14. Ընտրողական սնունդ (փափուկ սնունդից հրաժարում, կարմիր գույնի սնունդից խուսափում և այլն)
15. Ֆիքսվածություններ կոնկրետ առարկաների և գործողությունների վրա (խաղում է միայն մեքենաներով, դուրս է գալիս տանից միայն սիրելի տիկնիկի հետ, սիրում է միայն համակարգիչ
և այլն)
16. Գերզգայունություն հպումների, մարմնական կոնտակտի
նկատմամբ կամ ծայրաստիճան խուսափում մարմնական
կոնտակտից
17. Անտարբերություն մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ, էմպատիայի թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
18. Նմանակման թույլ արտահայտվածություն:
Հետաքրքիր առանձնահատկություններ են ունենում աուտիզմ ունեցող երեխայի իմացական և շարժողական գործընթացները: Դրանք
դառնում են ոչ այնքան արտաքին միջավայրում հարմարման միջոցներ, որքան պաշտպանության և տպավորությունների ինքնախթանման համար անհրաժեշտ գործիքներ:
Շարժողականության զարգացման ընթացքում հապաղում է կենցաղային հմտությունների ձևավորումը, սոցիալական հարմարման
համար անհրաժեշտ առարկաների հետ գործողություններ կատարելու
ունակությունը, օրինակ՝ հագնվելու, սպասքից օգտվելու, լվացվելու ու-
8
նակությունը: Փոխարենը` ակտիվորեն շատանում է ստերեոտիպ շարժումների քանակը, առարկաների հետ այնպիսի մանիպուլյացիաները,
որոնք թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ խթանող, զգայական
տպավորություններ, օրինակ՝ ձեռքերի թափահարումները, մարմնի
տարուբերումները, շրջանաձև կամ պատեպատ վազքը և այլն: Այս երեխան անփույթ է խոշոր և մանր շարժողականության մեջ, ձեռքերը
կարող են լինել շատ լարված, կամ՝ թույլ: Միևնույն ժամանակ, նա կարող է բավականին ճկուն լինել իր տարօրինակ շարժումներում՝ պատուհանագոգից թռչել աթոռի վրա, մատի վրա պտտեցնել ափսեն,
մանր լուցկու հատիկներից կառույցներ պատրաստել և այլն:
Նման երեխայի ընկալման զարգացման ընթացքը բնորոշվում է
տարածական կողմնորոշման խանգարումներով, իրական առարկայական աշխարհի ամբողջական պատկերի ընկալման աղավաղումներով
և շրջապատող իրերի առանձին հատկությունների՝ գույնի, ձևի, ձայնի,
լույսի նկատմամբ ֆիքսվածություններով: Օրինակ՝ աուտիզմ ունեցող
երեխան կարմիր խնձոր տեսնելիս չի ցանկանում ուտել այն, պատճառն այն է, որ նա ոչ թե ընկալում է նրա համը, ձևը, գույնն ամբողջությամբ, այլ կենտրոնանում է կարմիր գույնի վրա, որը տհաճություն է
պատճառում նրան և հրաժարվում ուտել այն, սակայն կեղևազերծելուց
հետո նա կարող է հանգիստ ուտել այդ խնձորը: Մեկ այլ օրինակում,
նման երեխան հրաժարվում է փափուկ սնունդից, քանի որ ընկալում է
գլխավորապես այդ սնունդի առանձին հատկությունը՝ ձևը, ուստի ընկալման ամբողջականությունը տուժում է: Աուտիզմ ունեցող երեխայի
ընկալման առանձնահատկությունները նույնպես կապված են տպավորությունների ինքնախթանման հետ, առարկայի որ հատկությունը
նրան հաճելի տպավորություն է պատճառում, նա գլխավորապես դա է
ընկալում, և ընդհակառակը, որ հատկությունը տհաճ է իրեն, նա մերժում է և խուսափում:
Միևնույն միտումը նկատվում է նաև ուշադրության զարգացման
գործընթացում: Թվում է, թե այս երեխաների ոչ կամածին ուշադրությունը զարգացած չէ, քանի որ նրանք անտարբեր են մարդկանց ձայների նկատմամբ, չեն արձագանքում անվանը, կարծես թե չեն լսում և չեն
տեսնում շուրջը տեղի ունեցողը: Սակայն, միևնույն ժամանակ փակում
են ականջները բարձր ձայների դեպքում, արձագանքում են իրենց սիրելի ուտելիքին: Սա նույնպես վկայում է, որ նրանք անտարբեր են իրենց մոտ զգայական հաճելի տպավորություն չառաջացնող արտաքին
9
գրգիռների նկատմամբ և ընդհակառակը` զգայուն են հաճելի գրգիռների և սուր տհաճություն առաջացնող ազդակների նկատմամբ:
Աուտիզմ ունեցող երեխայի խոսքի զարգացումը նույնպես ենթարկվում է այդ կանոններին: Խոսքային հաղորդակցման զարգացման
խանգարումներն ուղեկցվում են առանձին խոսքային ձևերի վրա
կենտրոնացվածությամբ՝ ձայների, վանկերի, հանգերի, բառերի հետ
խաղերով և այլն, որոնք նույնպես հաճելի տպավորություն են ստեղծում նրա համար և ինքնախթանման աղբյուր են: Նա նպատակաուղղված չի կարողանում խոսքով դիմել նույնիսկ մայրիկին, սակայն անդադար կարող է կրկնել ինչ-որ բառեր, նախադասություններ: Ինչ-որ բառերի նկատմամբ նա կարող է ունենալ հատուկ վերաբերմունք:
Նման երեխաների մտածողության զարգացման մեջ նկատվում են
մեծ դժվարություններ միջնորդավորված ուսուցման, իրական հանդիպող խնդիրների նպատակաուղղված լուծման և որոշման կայացման
ընթացքում: Նրանք ունենում են ընդհանրացման դժվարություններ, օրինակ` հմտությունները դժվարությամբ են կիրառում միմյանցից
տարբեր իրավիճակներում, դրսևորում են որոշակի ուղղամտություն,
զրույցի ենթատեքստը չեն հասկանում: Այս երեխայի համար բարդ է
հասկանալ ժամանակի մեջ իրադրության զարգացումը, նա դժվարությամբ է կարողանում կապ գտնել իրավիճակների պատճառների և
հետևանքների միջև: Դա շատ վառ դրսևորվում է ուսումնական նյութի
վերարտադրման, սյուժետային նկարների հետ կապված առաջադրանքների ընթացքում: Այս երեխայի համար բավականին բարդ է հասկանալ դիմացինի տրամաբանությունը, պատկերացումները, մտադրությունները: Սա չի նշանակում, որ աուտիզմ ունեցող երեխաները
չունեն ընդհանրացման ունակություն, չեն կարողանում պլանավորել և
հասկանալ հարաբերությունների պատճառահետևանքային կապերը:
Ստերեոտիպային իրավիճակների սահմաններում նրանք կարողանում են ընդհանրացնել, ստեղծել գործողությունների ծրագիր, սակայն
նրանք ի վիճակի չեն ակտիվորեն կիրառել իրենց ունակություններն
ամեն վայրկյան փոփոխվող աշխարհին հարմարվելու համար: Հանդիպելով այնպիսի խնդրի, որի լուծումը նա նախապես չգիտի, ամենից
հաճախ նա դառնում է անկարողունակ:
Աուտիզմն ուղեկցվում է նաև մի շարք վարքային և հուզակամային
ոլորտի խնդիրներով, որոնք խոչընդոտում են նրանց սոցիալական
հարմարմանը, դրանցից են` նեգատիվիզմը, վախերը, ագրեսիան, ինք-
10
նաագրեսիան և այլն: Դրանք ավելանում են երեխայի նկատմամբ ոչ
համարժեք վերաբերմունքի դեպքում (նշված պարագայում ակտիվանում է տեղի ունեցող իրավիճակներից նրան պաշտպանող ինքնախթանումը) և նվազում են նրա համար հասու փոխազդեցության ձևերի
ընտրության պարագայում: Շատ դժվար է մարդկանց համար հասկանալ աուտիզմ ունեցող երեխայի կողմից կյանքի յուրացված ստերեոտիպին հետևելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ չի կարելի տեղափոխել
կահույքը, տուն գնալ այլ ճանապարհով: Ինչո՞ւ է այդ դեպքում երեխան
ագրեսիվ վարք դրսևորում: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք հանդիպում են հարազատների մոտ: Եվ հենց այդ ստերեոտիպերի դեմ պայքարը նպաստում է նեգատիվ, ագրեսիվ վարքի դրսևորմանը, պաշտպանական ինքնախթանման դրսևորմանը:
Մեծ դժվարություններ են առաջացնում աուտիզմ ունեցող երեխայի վախերը: Նրանք կարող են անհասկանալի լինել շրջապատի համար, (օրինակ` վախ լույսից, ձայնից, գույնից և այլն), քանի որ պայմանավորված են նման երեխաների զգայական խոցելիությամբ: Նրանք
հաճախ չեն կարողանում բացատրել իրենց վախերը, բայց հետագայում, երբ ավելի լավ ես ճանաչում երեխային, հասկանում ես, որ դրանք
կարող են լինել վաղ շրջանում ստեղծված զուգորդությունների
հետևանք: Օրինակ՝ երեխաներից մեկը վախենում էր լույսից, քանի որ
վաղ հասակում իր սենյակ մտնելու լարված փորձերն ուղեկցվել էին
լույսի ճառագայթներով: Նման երեխաներին կարող է վախեցնել երկաթե խողովակների, կենցաղային տեխնիկայի ձայնը. հնարավոր է դա
պայմանավորված է լսողական գերզգայունությամբ: Հաճախ նրանց
վախերը և սուր արձագանքները կապված են վտանգի զգացման և ինքնապաշտպանական բնազդի հետ: Այդպես ծագում և ամրապնդվում է,
օրինակ` լվացվելու վախը. մեծահասակը մանրամասնորեն լվանում է
երեխայի դեմքը` չնկատելով, որ փակում է նրա քիթն ու բերանը, ինչը
դժվարեցնում է նրա շնչառությունը: Նմանապես` նաև հագնվելու վախը. գլուխը դժվարությամբ է անցնում հագուստի միջով, ինչն առաջացնում է անհարմարավետության զգացում և ամրապնդում է վախը հագուստից: Ամռանը այս երեխաներին վախեցնում են թիթեռներն ու
ճանճերը կտրուկ շարժման պատճառով: Իսկ նորույթի համընդհանուր
վախը պայմանավորված է կյանքի ձևավորված ստերեոտիպի խախտմամբ, իրավիճակի հանկարծակիությամբ, անսովոր պայմաններում
սեփական անօգնականության զգացմամբ:
11
Անհարմարավետ իրավիճակների նկատմամբ ծայրահեղ արձագանքներից է ինքնաագրեսիան: Ցավի միջոցով երեխան խուսափում է
տհաճ իրավիճակից, կարծես թե փորձելով բթացնել մյուս զգայարանների ակտիվությունը, միայն թե չլսի, չտեսնի, չզգա: Հարց է առաջանում, թե ինչու է նա այդքան սուր արձագանքում պարզ թվացող իրավիճակներին, պատճառը նրանց զգայարանների զգայունակության
ցածր շեմն է և գերզգայունությունը:
Աուտիզմը պետք է չշփոթել մտավոր զարգացման խանգարումների, հոգեխոսքային զարգացման խնդիրների, զգայական ալալիայի, գերակտիվության, լսողության և տեսողության խանգարումների հետ:
Վաղ հասակում աուտիզմ ունեցող երեխայի ծնողները գրեթե միշտ
կասկածում են, որ իրենց երեխան ունի լսողության և տեսողության
խնդիրներ, քանի որ երեխան չի արձագանքում անվանը և խուսափում
է տեսողական կոնտակտից, սակայն այդ կասկածները միանգամից
հօդս են ցնդում, քանի որ նա կարող է տարվել այլ ձայնային ազդակներով և տեսողական պատկերներով, օրինակ՝ նախշերով, կամ՝ ձայներից փակել ականջները, ինչը նույնպես վկայում է, որ նրանք լսում են:
Ի տարբերություն մտավոր զարգացման խանգարումների, աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաները, թեև ունեն
ինտելեկտուալ ոլորտի յուրահատկություններ, սակայն նրանց շատ
հեշտ է տարբերակել ըստ վարքի ստերեոտիպության, հուզական կոնտակտ հաստատելու դժվարությամբ, ըստ շփման ցանկության բացակայության: Մտավոր զարգացման խանգարումներով երեխաները բավականին հարմարված են կենցաղում, չեն խուսափում շփումից, ընդհակառակը՝ սիրում են շփվել:
Հաճախ մասնագետները դժվարանում են սահմանազատել աուտիզմը հոգեխոսքային զարգացման խնդիրներից: Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների առաջին ահազանգերից են խոսքի զարգացման
յուրօրինակ առանձնահատկությունները: Աուտիզմ ունեցող երեխան, ի
տարբերություն խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաների,
ունենում է ձայնի յուրահատուկ հնչերանգ, կրկնխոսություններ, ռոբոտային խոսք, կրկնվող ձայներ, վանկեր և այլն:
Ի տարբերություն զգայական ալալիա ունեցող երեխայի, աուտիզմ
ունեցող երեխան չի կենտրոնանում իրեն ուղղված խոսքի վրա, խոսքը
նրա վարքի կարգավորման գործիք չէ, նա դժվար է ենթարկվում խոսքային հրահանգներին: Բացի այդ, նա չի արտահայտում իր ցանկությունները հայացքով, միմիկայով և ժեստերով` ի տարբերություն խոսքի մաքուր խանգարումներ ունեցող երեխաների:
Եվ, իհարկե, դժվար չէ տարբերակել աուտիզմը գերակտիվությունից, քանի որ գերակտիվ երեխայի հիմնական արգելքը վարքի կառավարումն է, իսկ աուտիզմ ունեցող երեխայինը՝ շփման խանգարումը և վարքի ստերեոտիպությունը, հետաքրքրության ֆիքսացիաներն ու
թույլ տեսողական կոնտակտը: Գերակտիվ երեխան, թեև շատ ակտիվ է
և ունի ուշադրության խնդիրներ, բայց ունի զարգացած տեսողական
կոնտակտ, արձագանքում է մարդկանց խոսքին: Աուտիզմ ունեցող երեխան կարող է հուզական անհավասարակշիռ վիճակում թողնել գերակտիվ երեխայի տպավորություն, սակայն հանգիստ վիճակում նա կարող է լինել բավականին նստունակ և ոչ ակտիվ:

ՄՈՒԿ

Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։ ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել. ապագա մոր խրոնիկ տարբեր հիվանդությունները մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները) մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ։ Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։   ՄՈՒԿ-ի հիմնական դրսևորումներ ՄՈՒԿ-ով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։ Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի իջեցում, տեսողության խանգարումներ (ավելի հաճախ՝ շլություն), լսողության թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին, դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, ակամամիզություն, փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ, պասիվ։ ՄՈՒԿ-ի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։ ՄՈՒԿ-ի ժամանակ խոսքի զարգացման շեղումները պայմանավորված են նաև երեխայի առարկայապրակտիկ գործունեության անբավարարությամբ և սոցիալական շփումների սահմանափակմամբ։

Պահքային ոսպով կոլոլակ


Նորից մենք ենք՝ «Համեղ խոհանոց» հաղորդաշարով։ Այս անգամ ունենք ավելի գեղեցիկ տաղավար, որն էլ ավելի տրամադրող էր։ Դե ինչ, լվացվեցինք ու անցանք գործի։ Այս անգամ ոսպով կոլոլակ էր։ Անկեղծ ասած՝ ընթացքում մտածում էինք, որ համեղ չի լինի, բայց համն աննկարագրելի էր։ Այնքան ուրախ ու խենթ միջավայրում ենք աշխատում, որ չենք էլ նկատում ժամանակը, բայց ամենակարևորը ծիսկան համտեսի պահն է, երբ շունչդ պահած՝ սպասում ես արձագանքին։ Մեր դռները բաց են, կարող եք դուք ևս միանալ մեր խոհանոցին ձեր համեղ բաղադրատոմսերով։
Շարունակությունը դիտեք ֆիլմում։ Բարի ախորժակ:

Պահքային տոլմա

Դիպլոմային աշխատանքները քննարկելու ընթացքում մեկ էլ, ըհը, գլխներումս մի միտք ծագեց՝ բացել «Համեղ խոհանոց» հաղորդաշար, որը հանդես կգա յուրաքանչյուր հինգշաբթի համեղ բաղադրատոմսերով։ Ոգևորվեցինք, թե՝
ի՞նչ պատրաստենք, որ տպավորիչ լինի առաջին հաղորդումը։ Մեկ էլ թե՝ տոլմա, բայց պահքի ժամանակ՝ բրնձով, ու բաժանեցինք բաղադրիչներն իրար մեջ։ Երեկոյան նամակագրությամբ նորից իրար հիշեցրինք, և առավոտյան Քոլեջի խոհանոցում եռուզեռ էր՝ լվանալ, մաքրել, կտրատել, պատրաստվել ու եթեր մտնել։ Մեկ, երկու, երեք, ու մենք եթերում ենք։ Փաթաթեցինք տոլման, անհամբեր սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի։ Սկսեցինք սպասքադրել սեղանը և հրավիրեցինք մասնագետների, որ անցկացնեն համտեսի ծիսական արարողությունը։ Մատուցեցինք տոլման՝ սպասելով արձագանքին։ Բայց դե չէինք կարող չլսել մեր սիրելի տիար Բլեյանի կարծիքը։ Մեկ, երկու, երեք, և մենք, տոլման սուրբ-սուրբ պահած, երթուղայինով հասցրինք «Աստղիկ» ԲԿ մեր տիարին։ Ստացանք դրական պատասխան, և ոգևորված պատրաստվում ենք հաջորդ հաղորդմանը… Մեզ՝ բարի ընթացք, ձեզ՝ բարի դիտում։

Մարզական խաղեր

Որոշեցինք, որ պետք է մարզական խաղերով սկսենք մեր ուսումնական-աշխատանքային օրը։
Քոլեջում ձայները մեզ տարան 5 տարեկանների խումբ։
Օղակները, պարաններն ու գնդակները ձեռքներս տեսնելուն պես՝ սաները ոգևորված թռչկոտելով հավաքվեցին մեր շուրջ։ Մի խաղը դեռ չավարտած՝ մյուս տարբերակի միտք էր ծագում, և այդպես մի քանի խաղ իրար ետևից․․․
Դե բոլորս էլ գիտենք, որ եթե մեզ հետ է ընկեր Նելին, ապա ավելի հավես ու ակտիվ ընթացք է սպասվում։ Խմբից դուրս եկանք խոստանալով, որ ավելի հետաքրքիր և խաղերով լեցուն գործունեություն ենք անելու։
Երեխան խաղի միջոցով ընկալում է մեծ ինֆորմացիա, քանի որ օգտագործում է և´ տեսողական, և´ լսողական, և´ շոշափելիքի զգայարանները: Խաղի միջոցով երեխաները շփվում են միմյանց հետ, կարողանում են ներգրավվել թիմային աշխատանքում և ձեռք են բերում մի շարք կարողություններ:

Մարզական խաղ 1

Մարզական խաղ 2

Մարզական խաղ 3

Մարզական խաղ 4

Հաղճապակի

Նպատակ՝ զարգացնել երաժշտական լսողությունը, զարգացնել լսողական զգայարանները,սովորեցնել տարբերակել բարձր և ցածր տոնայնության ձայները, սովորեցնել իրականացնել փորձեր և եզրակացություններ անել։

Խնդիրներ՝ ձայնի ստացում հաղճապակյա բաժակի և ջրի շնորհիվ, որը թույլ կտա երեխային ջուրը նվազեցպելով կամ ավելացնելիվ ստանալ տարբեր ձայներ։

Նախագծի մասնակիցներ՝ նախակրթարանի 5-6 տարեկանների փոքր խումբ երեխաներ

Նախագծի տևողությունը՝ 

Նախագիծն իրականացնող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Նարինե Մակարյան

Ընթացքը՝

Արդյունքը՝

Առողջ, անառողջ սնունդ

Նպատակ՝ Մեր օրերում շատ կարևոր է օգտագործել առողջ սնունդ։ Խանութներում հաճախ հանդիպում է տարբեր տեսակի քախծրավենիք, ճիպսեր և այլ գայթակղիչ փաթեթավորում ունեցող սնունդ, որը վնասում է առաջին հերթին երեխաներին։Այդ իսկ պատճառով շատ արդիական եմ համարում սովորեցնել երեխաներին ճանաչել և տարբերակել առողջ, անառողջ սնունդը տարրական պատկերացում կազմել առողջ ապրելակերպի մասին։

Խնդիր՝ նպատակին հասնելու համար մշակվել է սեղանի խաղ դիդակտիկ նյութերի օգնությամբ։

Համակարգող՝ Սաթեն Գևորգյան

Դասվարներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

Մասնակիցներ՝ 5-6տարեկաններ

Ընթացքը՝ երեխաներին բացատրում ենք խաղի կանոնները,այնուհետև երեխաները փորձում են մագնիսական փայտիկի օգնությամբ որսալ առաղջ և անառողջ սննդի պատկերը և տեղափոխել համապատասխան տուփի մեջ։

Լուսաբանում

 


Այսօր անվանական մրցանակների ինքնառաջադրման նախագծերի ներկայացման օրն էր։ Այս երեք տարիների ամենալարված,բայց միևնույն ժամանակ սպասված օրերից։ Ինքնաառաջադրված սովորողները ներկայացրեցին իրենց նախագծերը, կատարած աշխատանքները։ Կլինեմ անկեղծ՝ բոլորի նախագծային աշխատանքը, ներկայացված ծրագրերը շատ հետաքրքիր և գրավիչ էր։

«‎Աիդա Պետրոսյան» անվանակարգում առաջադրված ուսումնական փաթեթ

Բարև Ձեզ։ Ես Սաթեն Գևորգյանն եմ, սովորում եմ քոլեջի «նախադպրոցական կրթություն» բաժնի երրորդ կուրսում։ Ունեմ շատ նախասիրություններ, բայց առավել շատ սիրում եմ աշխատել երեխաների հետ։ Մասնագիտությունը ընտրելու հարցում շատ երկար եմ մտածել՝ հասկանալով, որ բավականին պատասխանատու աշխատանք է, և միայն երեխաներին սիրելը բավական չէ՝ ընտրելու համար տվյալ մասնագիտությունը։ Կրթահամալիրում հնարավորություն եմ ունեցել աշխատելու և՛ նախակրթարանի տարբեր տարիքի երեխաների հետ, և՛ ամառային ճամբարում, որն ամենասիրելի և տպավորիչ ժամանակահատվածներից էր։

Այս գրառմամբ ներկայացնում եմ «Աիդա Պետրոսյան» անվանակարգում կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.

Մասնակից եմ եղել Գագարին  նախագծին, որի շրջանակում այցելել ենք Զովաբերի միջնակարգ դպրոց, երեխաների հետ անցկացրել ազգային երգ ու պարի դասընթաց, որը շատ ուսուցանող էր նաև ինձ համար։

Մասնակից եմ եղել Ծաղկունքում անցկացվող ատամհատիկի ծեսին։

Շատ գեղեցիկ, բացահայտումներով լի և հագեցած հուլիս ամիս եմ ունեցել 2-4 տարեկանների խմբում Էմմա Տերտերյանի հետ։

Հուլիսի 25-29 աշխատել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի ամառային ճամբարում ջոկատավար Աննա Վարոսյանի հետ։ Արևմտյան դպրոցը ինձ համար ևս բացահայտում էր, քանի որ առաջին անգամ էի աշխատելու և ծանոթ չէի միջավայրին, բայց շատ ջերմ և հրաշալի միջավայրում անցավ այդ հեքիաթային մեկ շաբաթը։

Համագործակցային նախագիծ եմ ունեցել 2-4 տարեկանների խմբի  հետ։

Ընթացիկ նախագծեր և գործունեություններ, որոնք կատարել եմ այլ խմբերում՝

2-4 տարեկանները ծեփամածիկներով պատրաստում են մեղուներ։

Խաղողածեսին ընդառաջ՝ խաղողախաղ 2-4 տարեկաններ։

Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա։

Սերմնահավաք Քոլեջի բակում։

Մաթեմատիկական զարգացնող, ինքնաշեն խաղ «Գույնզգույն գորտեր»

Սեղանի խաղ «Հույզեր» 5 տարեկանների համար։

Մաթեմատիկական ուշադրության և մարզական խաղ 5-6 տարեկանների համար։

Նախագիծ շոշափողական զգայարանների վերաբերյալ 5-6 տարեկանների համար «հպման լեզուն»։

Շոշափողական զգայարաններին ուղղված նախագիծ 2-4 տարեկանների համար։

Մարզական խաղերի փաթեթ 5-6 տարեկանների համար։

3 ուսումնական տարվա  ամփոփիչ հաշվետվություն։ Դիպլոմային աշխատանք։