Ապառնի անորոշ ժամանակաձևեր

Ապառնի անորոշը կազմվում է will օժանդակ բայի և բայի անորոշ ձևով առանց to մասնիկի: Այն դրվում է բայից առաջ հաստատական ձևում, իսկ հարցական ձևում will-ը դրվում է ենթակայից առաջ, ժխտական ձևում՝ will-ին ավելացնում ենք not ժխտական մասնիկը: Will-ը համապատասխանում է հայերենի Կ մասնիկին:

                                                    Հաստատական ձև/Affirmative form
Եզակի թիվ

I will work-Ես կաշխատեմ

You will work-Դու կաշխատես

He will work-Նա կաշխատի (արական)

She will work-Նա կաշխատի (իգական)

It will work-Այն կաշխատի (առարկա)

Հոգնակի թիվ

We will work-Մենք կաշխատենք

You will work-Դուք կաշխատեք

They will work-Նրանք կաշխատեն

                                                   Հարցական ձև/Interrogative form

Եզակի թիվ

Will I work?-Կաշխատե՞մ ես

Will you work?-Կաշխատե՞ս դու

Will she work?-Կաշխատի՞ նա (իգական)

Will he work?-Կաշխատի՞ նա (արական)

Will it work?-Կաշխատի՞ այն (առարկա)

Հոգնակի թիվ

Will we work?-Կաշխատե՞նք մենք

Will you work?-Կաշխատե՞ք դուք

Will they work?-Կաշխատե՞ն նրանք

                                                         Ժխտական ձև/Negative form

Եզակի թիվ

I will not (won’t) work-Ես չեմ աշխատի

You will not (won’t) work-Դու չես աշխատի

He will not (won’t) work-Նա չի աշխատի (արական)

She will not (won’t) work-Նա չի աշխատի (իգական)

It will not (won’t) work-Նա չի աշխատի (առարկա)

Հոգնակի թիվ

We will not (won’t) work-Մենք չենք աշխատի

You will not (won’t) work-Դուք չեք աշխատի

They will not (won’t) work-Նրանք չեն աշխատի

Ապառնի անորոշը ցույց է տալիս՝

1. Ապառնի գործողություն առանց սահմանապակումների: Օրինակներ`

Life will teach her a lesson.-Կյանքը նրան դաս կտա:

We will meet again, one day.-Մենք մի օր կրկին կհանդիպենք:

2. Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է tomorrow (վաղը), next week/month/year (հաջորդ շաբաթ/ամիս/տարի), in two days/weeks/months/years (2 օրից/շաբաթից/ամսից/տարուց) և այլն մակբայներով և պարագայական կապակցություններով: Օրինակներ՝

I will do it at once-Ես դա կանեմ միանգամից:

He will arrive tomorrow-Նրանք վաղը կհասնեն:

We will know the results in three days-Մենք կիմանանք արդյունքների մասին երեք օրից:

3. Ապառնի գործողություն, որը կարող է տևել որոշ ժամանակ: Այս դեպքում ժամանակամիջոցը նշվում է պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝

I hope you will live for many years.-Հուսով եմ, որ կապրես դեռ երկար տարիներ:

I think I will remain a student for all my life.-Կարծում եմ, որ  ամբողջ կյանքս ուսանող կմնամ:

4. Իրար հաջորդող ապառնի գործողություններ: Օրինակ՝

I will take a walk to the sea and on my way back home I will buy you a newspaper.-Կզբոսնեմ մինչև ծովափ և վերադարձին թերթ կգնեմ քեզ համար:

Ապառնի անորոշը (Furure Simple) օգտագործվում է նաև ժամանակ և պայման երկրորդական նախադասությունների գլխավոր մասում, իսկ երկրորդական մասը դրվում է ներկա անորոշով (Present Simple), որտեղ ապառնի անորոշը (Future Simple) թարգմանվում է ենթադրական ապառնիով, իսկ ներկա անորոշը (Present Simple)՝ ըղձական եղանակով: Օրինակներ՝

I will walk to him when he comes-Ես կգնամ նրա մոտ, եթե նա գա:

You will be in time if you hurry-Դու ժամանակին կհասնես, եթե շտապես:

Մաթեմատիկա

1) log915 + log918 – log910 = log915 * 18/10 = log9 + 3 * 4 = log912

2) 2log1/56 – 1/2log1/5400 – 4log1/54<45 = log1/536 * 4/20 * 455 = log1/51/52 = 21/5

3)ա) log5 * (7 + 2<6) + log5 * (7 – 2<6) = log5 * (7 + 2 – <6) * (7 – 2 – <6) = log5 * (19 * -4 * 6) = log5 * (49 – 24) = log225 = 2

Տարվա հաշվետվություն

Մեկ տարի է ինչ Սեբաստացի եմ🤍💙

 

Երբ եկա քոլեջ, դեռ չէի ճանաչում ոչ մեկին, բայց հիմա իմ շրջապատը դարձել է ինձ համար հարազատ։ Ձեռք եմ բերել մտերիմ ընկերուհիներ, լավ ընկերներ։ Լավագույն օրերը քոլեջում շատ են։ Լավագույն ու անմոռանալի պահեր։ Քոլեջում ես այնքան հոգեհարազատ մարդկանց հետ եմ շփվում, որ մի տեսակ զգում եմ ինձ իմ տանը, ինձ հարազատ մարդկանց հետ։ Քոլեջում սովորեցնում են ամեն-ամեն ինչ։ Մանրուքից մինչ պատասխանատու գործեր և ինչու՞ չէ՝ պատասխանատվության զգացում ունենալ։ Սովորելուց ու սովորեցնելուց շատ մասնակցում ենք հետաքրքիր միջոցառումների ու աշխատանքների։ Նշեմ նաև, որ մենք մեր ներդրումն ունեցանք այս տարի զինվորների համար որոշակի չափով։  Օգնության նպատակով հավաքվեց շատ մեծ քանակի տաք հագուստ, սնունդ և, իհարկե, բոլորս միասին գործեցինք պաշտպանիչ ցանցեր։ Այս նախաձեռնությանը  ես մասնակցել եմ շատ մեծ սիրով։ Մասնակցում էինք ծառատունկի և այլ միջոցառումների։ Ճամփորդությունների ենք մասնակցում և հետո վերլուծում ու կարծիքներ հայտնում միմյանց հետ։ Մեր ամեն մի ժամը անցնում է արագ ու հետաքրքիր։ Հետաքրքիր նրա համար, որովհետև ուսուցիչները իրենց գործին գիտակ, հիանալի անձնավորություններ են։ Հիանալի են իրենք իրենց մարդ տեսակով, որն էլ մեզ պարտավորեցնող է ամեն հարցում։ Չմոռանամ նշել` հաճախել եմ դասերին նորմալ։ Կարողանում և հաճույքով եմ վարում բլոգս։ Ամառը մեզ մոտ էլ ավելի հետաքրքիր է, որովհետև ուսանողները բաժանվում են ջոկատների և իրենց ջոկատավարների հետ անցկացնում աննկարագրելի օրեր։ Եղել եմ նաև եռօրյա ճամփորդությունների, որը մեզ ավելի է մտերմացնում ոււսուցչական կազմի և ուսանողների հետ, անցնում  է հաճելի և հետաքրքիր։ Հուլիսի վեց-ին կրկին լինելու է հինգ օրյա ճամբար,որը ռազմամարզական է այդ օրերին անհամբերությամբ սպասում ենք բոլորս։Սեպտեմբերին նույնպես սպասում ենք, քանի որ լինելու են նոր ուսանողներ,ճամփորդություններ և ավելի հետաքրքիր օրեր են սպասվում բոլորիս։ Այսպիսի հետաքրքիր ընթացք է ունեցել մեր ուսումնական տարին։

 

Առարկայական և մյուս բաժիններիս հղումը որոնց ունեցել եմ մասնակցություն`

Մաթեմատիկա

Հայոց լեզու

Գրականություն

Հասարակագիտություն

Հայոց պատմություն

Ֆիզիկա

Էկոլոգիա

Աշխարհագրություն

Կենսաբանություն

Ռուսաց լեզու

Անգլերեն

Սեմինար

Ֆիլմադարան

Ճամփորդություն

Նախաձեռնություն

Դիջիթեք 2021

 

 

 

 

Սեմինարի լուսաբանում

Առողջ սնունդ։ Ինչպե՞ս օգնել երեխաներին խուսափելու անառողջ սննդից։

 

Առավոտյան իմացա որ հաճելի սեմինարի եմ ներկա գտնվելու 《մակ》-ի գրասենյակում։ Սեմինարը անցավ շատ հետաքրքիր ու հաճելի, քանի որ շատ արդիական թեմա էր ինչը հետաքրքրում էր գրեթե բոլորին։ Թեման առողջ սնունդն էր,որը պետքե դառնա պատճառ որ երեխան հրաժարվի անառողջ բայց միևնույն ժամանակ սիրելի ուտեստից,ըմպելիքից։ Սեմինարին ներկա էին տարբեր կրթահամալիրներից ուսուցիչներ, բուժքույրեր,բժիշկներ,մանկաբույժներ և առողջապահական այլ անձիք։Քննարկվեցին դպրոցներում առկա սնունդը արդյոք ընդունելի է և առողջ, թե ոչ, գազավորված ըմպելիքների և coca cola-ի վնասակար կողմերը բայց նաև պետք էր հաշվի առնել որ մենք յոդ ստանում ենք նաև coca cola-ի միջոցով այդ պատճառով այն օգտագործել կարելի է սակայն քիչ քանակությամբ։Կազմակերպվեցին հետաքրքիր քննարկումներ նաև խաղերի տեսքով։Այս սեմինարը ինձ շատ գրավեց և դուր եկավ որը անցավ շատ հաճելի միջավայրում։Շնորհակալություն նման հանդիպում կազմակերպելու համար։

 

Ամառային ճամբար

Օր1

Առաջին օրը ամառային ճամբարում  շատ հետաքրքիր էր որովհետև սպասում էինք բոլորը, իսկ ավելի շատ` առաջին կուրսի ուսանողներս, որովհետև մենք առաջին անգամ էինք մասնակցելու այդ ամառային ճամբարին և մեզ համար ավելի հետաքրքիր էր։

Առաջին օր մեր և ընկեր Նելլիի ջոկատները միասին  յոգա  արեցինք,որը  շատ հետաքրքիր անցավ, հետո  թարգմանչական գործունեությամբ զբաղվեցինք, որից հետո ունեցանք հետաքրքիր քննարկումներ։

 

Օր2

Երկրորդ օրը մեր և ընկեր Ելենայի ջոկատները միասին ունեցան քաղաքային թափառումներ, քայլեցինք և ծանոթացանք Երևանի հին փողոցներով և մեզ ներկայացրեցին հին շենքերի մասին պատմություն, որը շատ հետաքրքիր էր և տարբերվում էր մնացած օրերից։

Օր3

Երրորդ օրը ինչպես բոլոր առավոտները ունեցանք յոգա  մյուս ջոկատների հետ, դիտեցինք《сила прятижение》ֆիլմը , ունեցանք Ենգիբարյանին նվիրված ընթերցում և քննարկում։

 

Օր4

Չորորդ օրը սպասված էր, քանի որ ունենալու էինք խոհանոցային գործունեություն։ Առաջինը կատարեցինք յոգա, հետո ունեցանք քննարկումներ մեր ճամբարային օրերի վերաբերյալ այնուհետև բոլոր ջոկատների հետ միասին ունեցանք խոհանոցային գործունեություն, որն ի դեպ շատ հետքաքրքիր և ուրախ զրույցներով անցավ։ Հետո բոլոր ջոկատների հետ միասին գնացինք ֆիզկուլտուրայի։

 

Օր5

Ուրբաթը մեզ մոտ սկսվեց առավոտյան ժամերգությամբ, քննարկեցինք մեր ճամբորդությունները և հետագա գործունեությունները, զբաղվեցինք բլոգավարությամբ։ Պատվելի Թամարի նախաձեռնությամբ ընթերցեցինք  《հազարան Հավք》հեքիաթը, որին մասնակցեց բոլոր անձնակազմը, հետո մասնակցեցինք մեր 3կուրսի ուսանողուհիների ավարտական միջոցառմանը։ Հա քիչ մնաց մոռանաի, որ այդ  օրը նաև մեր ջոկատի և լավ ընկերուհու`Էլենի ծննդյան օրն էր։