Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Իմ երգը․․․

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Թումանյանական թևավոր խոսքեր

Օրեր են, կմթնեն անց կկենան։

Հովհաննես Թումանյանի արտահայտությունն է «Գիքորը» պատմվածքից: Համբոյի խոսքերն են՝ ուղղված Գիքորին:

«Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդա, օրեր են, կմթնեն անց կկենան»:

Այս թևավոր խոսքն օգտագործվում են, երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեպքը կանցնի ու ժամանանակի ընթացքում կմոռացվի:

 

Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմի օրհնանքները և բառբառային արտահայտությունները

Ժամ, Խոնչեն, Բոյ-բուսաթին, զարզանդ, Կանփետ, ասավ, էսօր, վրեն, գընալ, Գիր ու կապով, բըժժանքով, ջադուն, Քըսեց գիլի ճըրագուն…, էնժամ, չոբան, խիզան, տալի, եկավոր, տըկլոր, տըվին

Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից                                                                                                                                              Կամքըդ լինի, տեր աստված                                                                                                                                              Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․

Իմ Տերյանը

Վահան Տերյանը առանձնանում է այլ հայ բանաստեղծներից: Նա ասես ավելի ջինջ և ռոմանտիկ, բայց միաժամանակ շատ անհանգիստ և թախծոտ մարդ է: Իմ կարծիքով նա իր տարիքի համար շատ իմաստուն էր, ով արդեն հասկացել էր կյանքի իմաստը, ուզում էր ապրել, զգալ, հասկանալ կյանքը իր բոլոր կողմերով։ Մարմինդ փշաքաղվում է իր բանաստեղծություններից, ասես զգում ես `ինչ է նա ապրել: Եվ իմ կարծիքով Վահան Տերյանը կզոհեր ամեն ինչ, որպեսզի իրեն հարազատ  մարդիկ լավ կյանքով ապրեն: Ահա այսպես եմ ես տեսնում Տերյանին իմ աչքերով: Այսօր քոլեջում տեղի ունեցավ հավաքույթ՝ որի ժամանակ բոլորս կարդում էինք մեր ցանկացած,  մեզ հոգեհարազատ բանաստեղծությունները։ Մենք՝ առաջին կուրսեցիներս, մեկ ամիս է,  որ անցնում ենք Տերյան,  և ես փորձեցի ընտրել այն, ինչ դեռ չէինք հասցրել անցնել։ Տերյանի բանաստեղլությունները չեմ կարող նշել, քանի որ ինձ համար բոլորն էլ շատ իմաստալից և հետաքրքիր բանաստեղծություններ են։ Բանաստեղծության ամեն տողը ունի իր խորը բացատրությունը, կան բանաստեղծություններ, որ անհնար է կարդալ չոր աչքերով։ Տերյանի մասին մեր անցածի և սովորածի մասին ինչքան էլ խոսենք, մեկ է քիչ է, իսկ սա ուղղակի մի փոքրիկ կարծիք էր իմ իմացածի և տպավորությունների մասին։

***

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

Տղա դարձող Ախչիկը

ՏՂԱ ԴԱՐՁՈՂ ԱԽՉԻԿԸ

քորփա-փոքր

կշտին-մոտը

բերուց-բերեց

օխտն-յոթ

տկճոր-փոքր տիկ

հավուզ — ջրավազան

ըլես-լինես

ղոնաղ-հյուր

մսրքում — ախոր

ֆոտֆոտել-հոտոտել

խարջ-հարկ

նեքսև-ներս

թամաշ արուց- տեսավ

հավալամիշ-ծառս լինել

տերօղորմիա-թզբեհ

էս դոմում-այս անգամ

էքսի օրը-հաջորդ որը

յախա- օձիք

Անեծք

Ոե տղա ես, ախչիկ դառնաս թե ախչիկ ես, տղա դառնաս։

Ոչ դուք ըլեք ոչ ձեր թագաորությունը

Օրնհնանք

Թագավորն ապրած կենա

《Խոնարհ աղջիկը》 վերլուծում

Երկու ընկեր որոշել էին գնալ Ձորագյուղ: Անտառի արահետով անցնելիս ընկերներից մեկն անընդհատ ժպտում էր, կարծես միտն էր ընկել մի դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը: Այո, հենց այդպես էլ կար: Տասներկու տարի առաջ էր, երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու: Որքան տարի էր անցել այդ օրվանից, բայց նա դեռ հիշում էր այդ գլուխը, այդ աչքերը, նրանց փայլը, կարծես մինչև մահ պետք է անջնջելի մնա այդ առաջին տպավորությունը: Նա հիշում էր ամեն մի մանրուք, որը կապված էր այդ աղջկա՝բԽոնարհի հետ: Խոնարհին տեսնում էր ամիսը մեկ երկու անգամ, բայց դա էլ էր իրեն հերիք, որպեսզի նա հասկանար, թե որքան գեղեցիկ է կյանքը: Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար, բայց իզուր էր այդ ամենը, քանի որ երբ ավարտվեց ուսումնական տարին, նա ստիպված էր հեռանալ: Երբ անցում էր արտերի մոտով, տեսավ կռացած կանանց, որոնք թռչունների երամի էին նման: Բայց իր հիշողությունների մեջ մնաց երամից միայն մեկը՝ գորշ շորերով մի աղջիկ, ով ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին…
Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին: Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Նա ճանաչեցի Խոնարհին…Բայց չգիտեր, Խոնարհը ճանաչե՞ց, թե՞ ոչ:
Ու երևի թե այդ պահին նայելով Խոնարհի աչքերին՝ նա հիշեց իր կյանքի ամբողջ պատմությունն ու հասկացավ, որ իսկական սերը, երբեք էլ չի մարում:

《Էվելին》 վերլուծություն

Էվելինը երիտասարդ աղջիկ էր, ով ապրում էր Դուբլինում իր հոր հետ։ Մայրը մահացել էր: Մոր մահից հետո տան հոգսերը Էվելինի ուսերին էին: Նա աշխատում էր խանութում: Ուներ երկու եղբայր, մեկը`Հենրին զբաղված էր իր գործերով, իսկ մյուսը` Էռնեստը, ում հետ Էվելինը շատ կապված էր, մահացել էր: Հայրը գրեթե միշտ հարբած էր: Աղջիկը հոգնել էր այսպիսի կյանքից և Էվելինը պլանավորել էր փախչել Ֆրանկի հետ և սկսել նոր կյանք Արգենտինայում: Ֆրանկը Էվելինի գաղտնի սերն էր: Երբ հայրն իմացել էր Էվելինի և Ֆրանկի կապի մասին, արգելել էր շփվել։ Այդ պատճառով Էվելինի և Ֆրանկի հանդիպումները ծածուկ էին։ Աղջիկը հոգնել էր այսպիսի կյանքից, այդ պատճառով Ֆրանկի հետ նավի տոմս գնեցին Արգենտինա տեղփոխվելու համար։ Երբ արդեն ժամանակն էր նավ նստելու Էվելինը մտափոխվեց և անգամ հրաժեշտ չտվեց Ֆրանկին: Հեռացավ` թողնելով Ֆրանկին միայնակ:

«Էվելին» պատմվածքում հեղինակը ցույց է տվել անցյալի և ապագայի միջև եղած կապը։ Աղջիկն իր կյանքը բարդ էր համարում և որոշել էր լքել իր տունը՝ ավելի լավ կյանքի ձգտումով։ Սակայն նա չկարողացավ անել դա։ Աղջիկն անկարող եղավ լքել արդեն մահացած թվացող անցյալը, իր մոր խոսքերը, հիշողություններն ու իր տունը։ Էվելինը անցյալը գերադասեց ապագայից։