Հեքիաթային Արատես🤍

Այս աննկարագրելի օրերին իրականում երկար էինք սպասել։ Մանրամասն չեմ խոսի` շատ երկար կտևի այդքան պատմել՝հնարավոր չէ։ Փոքրիկ նկարագիր մեր օրերից։ Հավաքվեց մի մեծ ու արկածասերների խումբ և ուղևերվեցինք սպասված Արատեսը։ հասնելուն պես արդեն բոլորս սկսեցինք ասել, որ չենք ուզում այս երեք օրերը շուտ անցնի, ժամանակը թող կանգ առնի ու միևնույն ժամանակ՝ կարևորում, վայելում էինք ամեն մի վայրկյանը։ Երեկոյան խարույկի մասին խոսելն ավելորդ է ամենասպասված և սիրված պահերից է։ Այս օրերը իմ կյանքում տեղ գտան ամենատպավորիչների, ամենահիշարժանների ցանկում։ Դե երևի խումբը շատ մեծ դեր ունի այդ հարցում, և՛ ուսուցչական կազմը, և՛ ուսանողները շատ տարբերվող և սիրված էին իմ կողմից։ Շնորհակալություն այս անմոռանալի օրերի համար։ Սիրում եմ բոլորիդ։🤍🖇

Երևանյան թիավարություն

Երևանյան թիավարություն💙

Մեր հագեցած ու աննկարագրելի օրվա մասին խոսելու ժամանակն է եկել։ Սկզբում տրամադրված չէի,որ կգնամ` անսպասելի ստացվեց, բայց շատ էի ցանկանում, իսկ վախ` շատ քիչ ունեի, որը հաղթահարելը վայրկյանների խնդիր էր։ Այնքան հետաքրքիր էր,ծանոթացանք թիավարելու տեխնիկային և դրա համար ցանկություն ունենալը լրիվ բավարար էր, որովհետև չկար ոչ մի դժվարություն։ Լավ արևահարվեցինք ու հաճելի ոգևորվածությամբ եկանք քոլեջ։ Թիմի մասին խոսքեր չունեմ, ուղղակի հրաշալի մարզիչներ, լավ մարդիկ։ Շնորհակալություն բոլորից այս հրաշալի ու անմոռանալի օրվա համար։ Դե առաջին փորձը երբեք էլ չի մոռացվում։

Էջմիածին մասնակիցներ

1- 3 կորսից Էջմիածնի ճամբորդությանը ներկա եղած և իրենց տպավորությունների մասին գրվածը կարող եք տեսնել անվանական հղմամբ💛

Սաթեն Գևորգյան

Դվիթ Ստեփանյան

Կամո Աբրահամյան

Մանվել Ալեքսանյան

Մարիամ Աբրահամյան

Դավիթ Վարդանյան

Լիանա Ղազարյան

Էջմիածին

Նախատոնական ճամփորդություն դեպի Էջմիածին

  • Այսօր արթնացա մի փոքր շուտ, չնայած նրան, որ գիշերը ուշ էի քնել։Դե անհամբեր էի,  սպասում էի թե երբ պետք է լուսանա, որ ընկերներիս հետ գնանք էքսկուրսիա։ Այդպես է, չէ՞, անհամբեր ես։ Լուսաբացը դիմավորեցի զարթուցիչիս ձայնին զուգահեռ։ Օրս սկսեցի մեկ բաժակ սուրճով։ Զգում էի, որ այս առավոտը տարբերվում էր մնացած առավոտներից, դե մոտեցա պատուհանագոգին ու ահա գեղեցիկ փաթիլները խճանկարային պատկեր էին հավաքել պատուհանիս։ Հը՜մ, մտածեցի, որ ձյունը լավ պատրվակ է՝ ձնագնդիկ խաղալու համար ու մտածելով սկսեցի պատրաստվել։ Դե, հագնվեցի տաք ու ինձ հետ վերցրի թերմոս՝ տաք թեյով, ի դեպ, այն մոռացա քոլեջում։ Ինքս ինձ հետ խոսելով՝ առաջ շարջվեցի։ Ահա հասանք։ Բակում հավաքվել էին արդեն 1-2 և 1-3 կուրսերը, ուրախ տրամադրություն էր։ Դասախոսներից մեզ հետ էին ընկեր Դիանան, ընկեր Մարիամը և ընկեր Ելենան։ Վերջապես շարժվեցինք։ Ինչպես միշտ, մեկը ուշացավ և այդ մեկը եղավ Լիանան։ Ու հենց այդ 《ուրախ ավտոբուսով》հասանք Էջմիածնի հրապարակ։ Դե, իմ պատկերացումները տեղին էին, առաջին բանը, որ արեցինք դա ձնագնդիկ խաղալն էր։ Երևի հիշում եք Լիանային, նրան բերեց իր հայրիկը։ Դե, բարի գալուստ 《գժանոց》։ Խառնաշփոթ էր, բոլորս խաղում էինք, նկարվում, իսկ այն ուսանողները, ովքեր ունեին նախագիծ Էջմիածնի վերաբերյալ, հենց այդ տեղ էլ նկարեցին իրենց տեսաերիզները։Շարժվում ենք առաջ դեպի Ս. Գայանե։  Օրը ավելի ու ավելի էր հետաքրքրանում։ Մենք՝ բոլորս, աղոթեցինք մեր զինվորների, վիրավորների ապաքինման, գերիների հետ վերադարձի և մեր զոհված հերոսների վառ հիշատակի համար։   Մի փոքր ցրվենք։                                    Մի փոքր տուր եկեղեցու տարածքում, շարժվում ենք դեպի Մհեր Աբեղյանի պատկերասրահ, որտեղ էլ ծանոթացանք Եղիշե Թադևոսյանի և Մհեր Աբեղյանի՝ հայ այս անվանի  նկարիչների ստեղծագործությունների հետ։ Մոռացա նշեմ, որ Էջմիածնի հրապարակով պտտվեցինք և տեսանք եկեղեցիների մակետներ։ Օրը վերջացավ ընկերական հացկերույթով։ Գնում ենք քոլեջ։          Երբ հասանք բակ, մեզ սպասում էին զինված ուսանողներից մի քանիսը. ձնագնդիկը շարունակվեց մինչև տուն։ Շնորհակալություն այս գեղեցիկ օրվա համար։❄☃️🤍

Քայլք Տիար Բլեյանի հետ

Այսօր ժամը 9.00-ին մենք՝ Սեբաստացիներս Աշոտ Բլեյանի հետ քայլք կատարեցինք և ստացանք շատ տեղեկություններ։ Այցելեցինք վայրեր որտեղ եղել եմ շատ բայց չգիտեի այն կարուցվելու, վայրի պատմությունը։ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ հավաքվեց մեր խումբը, և սկսեցինք լսել 《կասկադի》 պատմությունը, բարձրացանք կասկադը, նայեցինք Երևան քաղաքը վերևից։Այնուհետև զրուցելով և հետաքրքիր պատմություններ լսելով գնացինք 《Հաղթանակի զբոսայգի》,այնտեղ կաին հատվածներ որ առաջին անգամ էի լինում և շատ հետաքրքիր էր այն կարուցվելու զբոսայգի լինելու պատմությունը։ Այսօրվա քայլքից, ես հասկացա որ մենք ունենք շատ հետաքրքիր պատմություններ որը չգիտեի։Ես շատ ուրախ եմ որ այսօրվա ժամանակիցս հատկացնելով 3-4 ժամ իմացա այն ինչ որ չգիտեի։ Շնորհակալություն Տիար Բլեյանին որ իր ժամանակը տրամադրեց մեզ💛։

ԴԵՊԻ ԱՊԱՐԱՆ

ԴԵՊԻ ԱՊԱՐԱՆ

Մենք սեպտեմբերի 24-ին՝ ժամը 9։00-ին ուղևորվեցինք դեպի Ապարան։ Ճանապարհին տեսանք Արա լեռը։ Սկզբում գնացինք մի գյուղ՝ Եղիպատրուշ անունով, որտեղ էլ  այցելեցինք  Ս. Աստվածածին եկեղեցին։ Նաև իմացեք, որ միայն Տեղերի և Եղիպատրուշ գյուղի եկեղեցիների կտուրների վրա են զանգակատուն եկեղեցիներ կառուցված։ Այնուհետև մենք գնացինք Ապարանի ջրամբար և այցելեցնք բարձունքի վրա գտնվող Թուխ Մանուկ և Վարդանի մատուռները, իսկ հետո գնացինք ջրամբարի մոտ գտնվող Ս. Պողոս-Պետրոս եկեղեցի։ Այսօրվա մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Մեզ հետ կար նաև մւ մեծ գամփռ շուն, որը ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց։