Մագնիսական դաշտ

Մագ. դաշտը առաջանում է շարժվող լիցքերի հիման վրա։ Այսպիսով հոսանքը անցնելով հաղորդչի միջով իր շուրջը առաջացնում է մագնիսական դաշտ, հաղորդիչը վերածվում է մագնիսի։ Մագնիսական դաշտ ստանալու ամենապատկերավոր օրինակը դա էլեկտրամագնիսական կոճն է, որքան շատ են կոճի վրաի փաթույթները այնքան մեծ է մագնիսական դաշտը։

Ձախ ձեռքի կանոնը

Այս կանոնը ցույց է տալիս մագնիսական և էլեկտրական դաշտերի ուղղությունը։ Երբ էլեկտրական հոսանքը ուղված է ձախ ձեռքի մատերի ուղղությամբ ապա մագնիսական դաշտը դուրս է գալու ձախ ձեռքի ափին ուղահայաց։ Այն մագնիսական դաշտը որը առաջանում է էլեկտրական հոսանքի շնորհիվ կոչվում է՝ ինդուկցիոն մագնիսական դաշտ։ Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այն ալիքը, որը առաջանում է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի տատանումների շնորհիվ էլէկտրամագնիսական ալիքի օրինակ է հանդիսանում լույսը։ Լույսի փոքրագույն մասնիկները ֆոտոներն են ֆոտոնը իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ։

Արքիմեդյան ուժ

 

Մարմնին գազից և հեղուկից դուրս մղող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ։ Եթե վերցնենք եկաթե կտոր և գցենք ջրով տարաի մեջ այն կսուզվի ջրի հատակը քանի որ նրա խտությունը մեծ է և այդ ժամանակ ազդում է երկրի ձգողության ուժը, իսկ եթե վերցնենք փուչիկ և մեջ լցնենք ջուր ու գցենք այդ տարաի մեջ մարմինը չի սուզվում մնում է հեղուկում կախված անշարժ դիրքում այդ դեպքում երկրի ձգողության ուժը և արքիմեդյան ուժը հավասար են,եթե վերցնենք փուչիկ  կամ փայտի կտոր դնենք ջրի մեջ այն ջրի երեսին կլողա որովհետև նրանց խտությունը ավելի փոքր է քան ջրինը այդ հեպքում արքիմեդյան ուջը ավելի մեծ է։

Մեխանիկական շարժում,հետագիծ,նյութական կետ,արագություն

Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Կյանքի դաս համար մեկ

Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, և ամեն ինչ փոփոխվում է:

Մենք բոլորս պիտի փոխվենք:

Մարմնի հետևից թողաց գիծը կոչվում է հետագիծ:

Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափերը կարելի է ամտեսել:

Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է:

Անցած ճանապարհը դա հետագծի երկարություն է

V=S:t

Շփում, Շփման ուժ, Շփման ուժի տեսակներ

Շփում, հպվող մարմինների մեխանիկական ազդեցություն։ Տեղի ունի մարմինների հպվող մակերևույթների հարաբերական շարժման ժամանակ (արտաքին շփում), կամ հեղուկների, գազերի կամ դեֆորմացվող մարմինների ներքին զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժի ժամանակ (ներքին շփում)։Այսուհետ, շփում ասելով ի նկատի կունենանք արտաքին շփումը։Շփումը հիմնականում էլեկտրոնային բնույթ ունի, եթե նյութը գտնվում է նորմալ վիճակում։ Գերհաղորդիչ վիճակում, կրիտիկական ջերմաստիճանից հեռու պայմաններում, շփման հիմնական աղբյուր են հանդիսանում ֆոնոնները, իսկ շփման գործակիցը փոքրանում է շատ անգամ։

Շփման ուժ

Շփման ուժը առաջանում է երկու հպվող մարմինների հարաբերական շարժման ժամանակ և խոչնդոտում է նրանց շարժումը։ Շփման առաջացման պատճառը մակերևույթների խորդուբորդություններն են և մոլեկուլների փոխազդեցությունը։ Շփման ուժը կախված է նյութի տեսակից և նրանից, թե մարմիններ միմյանց ինչ ուժով են սեղմում։ Շփման պարզագույն մոդելներում (Կուլոնի օրենքը շփման համար), համարվում է, որ շփման ուժը ուղիղ համեմատական է շփվող մակերևույթների միջև ռեակցիայի ուժին։Ազատ մարմնի դիագրամ ՝ թեքահարթակի վրա գտնվող բլոկի համար: I և J վեկտորներ են, որոնք նշում են ուժերի ուղղությունները և մեծությունները: N-ն նորմալճնշման ուժն է, mg-ն ծանրության ուժն է, իսկ F-ն `շփման ուժը:

Շփման ուժի տեսակներ

Շփման ուժերը բաժանվում են երեք տեսակների։Սահքի շփման ուժ, առաջանում է հպվող մարմինների հրաբերական շարժման ժամանակ,ուղղված է շարժման ուղղությանը հակառակ։Ճոճման շփման ուժ, առաջանում է մի մարմնի, մյուսի մակերևույթին ճոճվելու ժամանակ։Դադարի շփման ուժ, առաջանում է հպվող մակերևույթներին և խանգարում հարաբերական շարժմանը։Այդ ուժը պիտի հաղթահարել,որպեսզի շարժման մեջ դնել մարմիններից որևէ մեկը։Գլորման շփման ուժ, առաջանում է հպվող մարմիններին, մարմիններից մեկի՝ մյուսի մակերևույթին գլորման ժամանակ, ուղղված է գլորման ուղղությանը հակառակ։ Որոշվում է M=pN բանաձևով:

Մարմնի կշիռ

Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=m⋅g

Խնդիր Մարմնի կշիռ

Որքան է մարմնի կշիռը ՝ P Երկրի նկատմամբ դադարի վիճակում , եթե մարմնի զանգվածը հավասար է 100 գրամ:

Լուծում ՝

P=100*10=1000Ն

Պատասխան`1000Ն։

Խնդիր Երկրի ձգողություն

Որքան է Երկրի ձգողության ուժը ՝ F , եթե մարմնի զանգվածը հավասար է 50 գ:

Լուծում F=m⋅g

F=50*10= 500Ն

Պատասխան`500Ն։

ֆիզիկա

Շփման ուժ, ձգողության ուժ, առաձգականության ուժ, կշիռ

Շփման ուժը այն ուժն է,որը առաջանում է 2 շփվող մակերեսների միջև և ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ։

 

Երկրի ձգողության ուժը ցույց է տալիս,թե ինչ ուժով է երկրագունդը դեպի իրեն ձգում մարմինները։Այդ ուժը նաև անվանում են գրավիտացիոն ուժ։Ուղղվաժ է միշտ դեպի ներքև։

F=mg

g=9.8=10

Տրված է Լուծում

m=68կգ F=68*10=680Ն

g=10ն/կգ

F=?

Պատասխան՝ 680Ն։

 

Առաձգականության ուժ է կոչվում այն ուժը,որը առաջանում է դեֆորմացիայի ժամանակ F=-kx(Հուկի օրենք), որտեղ k-ն հավասար է նյութի տեսակից կախված մի թվի,իսկ x-ը ցույց է տալիս դեֆորմացիայի աստիճանը։ Առաձգականության ուժը ձգտում է բերել առարկան իր նախկին տեսքին։

 

Մարմնի կշիռ է կոչվում այն ուժը,որը ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողականության հետևանքով։

P=mg