Առաջադրանք

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի

Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:

Ես անցնում էի արտերի եզերքով։Ամբողջ դաշտի եզերքով տարածված էր  տղամարդ ու կին հնձվորների բազմությունը, որոնք հնձում էին անդադար։ Ամբողջ ճանապարհին նույնպես հասկերի խրձերով բարձված ջորիների,էշերի շարաններ էին հայտնվում։ Նրանք գալիս, հասնում էին ու միանում ինձ, երկար-երկար  քարավան էին կազմում, ու խուրձեր կրող տղաների մեծ խմբով, կենդանիների պարանոցներից կախված զանգակների բազմաձայն հնչյուններով ու երգերով հաղթականորեն իջնում էինք գյուղ՝ կալերը։ Սայլերով փոխադրությունը անհնար էր,որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը՝ զառիվար ու զառիվեր ճամփաներով: