Իմ Տերյանը

Վահան Տերյանը առանձնանում է այլ հայ բանաստեղծներից: Նա ասես ավելի ջինջ և ռոմանտիկ, բայց միաժամանակ շատ անհանգիստ և թախծոտ մարդ է: Իմ կարծիքով նա իր տարիքի համար շատ իմաստուն էր, ով արդեն հասկացել էր կյանքի իմաստը, ուզում էր ապրել, զգալ, հասկանալ կյանքը իր բոլոր կողմերով։ Մարմինդ փշաքաղվում է իր բանաստեղծություններից, ասես զգում ես `ինչ է նա ապրել: Եվ իմ կարծիքով Վահան Տերյանը կզոհեր ամեն ինչ, որպեսզի իրեն հարազատ  մարդիկ լավ կյանքով ապրեն: Ահա այսպես եմ ես տեսնում Տերյանին իմ աչքերով: Այսօր քոլեջում տեղի ունեցավ հավաքույթ՝ որի ժամանակ բոլորս կարդում էինք մեր ցանկացած,  մեզ հոգեհարազատ բանաստեղծությունները։ Մենք՝ առաջին կուրսեցիներս, մեկ ամիս է,  որ անցնում ենք Տերյան,  և ես փորձեցի ընտրել այն, ինչ դեռ չէինք հասցրել անցնել։ Տերյանի բանաստեղլությունները չեմ կարող նշել, քանի որ ինձ համար բոլորն էլ շատ իմաստալից և հետաքրքիր բանաստեղծություններ են։ Բանաստեղծության ամեն տողը ունի իր խորը բացատրությունը, կան բանաստեղծություններ, որ անհնար է կարդալ չոր աչքերով։ Տերյանի մասին մեր անցածի և սովորածի մասին ինչքան էլ խոսենք, մեկ է քիչ է, իսկ սա ուղղակի մի փոքրիկ կարծիք էր իմ իմացածի և տպավորությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *