Հունվարյան ստուգատես

Հունվարյան ստուգատես 

Հունվար ամիսը մեզ համար եղավ ստուգատեսային, նախագծային, փառատոնային և հագեցած ամիս։

Դիջիթեք 2021 նախագծի շրջանակներում ես և ընկերներս գնացինք 2-5 տարեկանների խումբ և կազմակերպեցինք  հետաքրքիր ուսուցանող խաղեր, որը եղավ սովորող – սովորեցնող նախագիծը։ Մանրամասն կարող եք տեսնել այս հղումով։

Բնագիտական ստուգատես նախագծի ընթացքում մենք պետք է պատրաստենք ընտանեկան ինչ-որ մի բան, որը կլինի արտադրողական, կարող է լինել թխվածքաբլիթ կամ այն, ինչ ցանկանում եք։

Մարզական ստուգատեսը մեզ համար եղավ նաև հետաքրքիր ձնագնդիկ խաղալը։

Հագեցած օր🖇

Մենք այսօր ընկեր Մարիամի և ընկեր Մարինեի հետ գնացինք ագարակ՝ 《լավաշթխիկի և հացթխիկի》 նպատակով։ Չմոռանամ նշել, որ ես ագարակ գնում էի առաջին անգամ, ինձ շատ դուր եկավ այն, այնտեղ պահվող կենդանիները նույնպես շատ լավն էին։ Մենք խոհարարի օգնությամբ թխեցինք հաց և լավաշ, պատրաստվեցին ավանդական ուտեստներ, քաղցրավենիք և հյուրասիրվեց բոլորին։ Այս մեդիաուրբաթը ինձ համար տարբերվեց մյուսներից նրանով, որ տեղի ունեցավ ագարակում և շատ հաճելի անցավ։ Երգեցինք, պարեցինք, խաղեր խաղացինք։ Ես շատ մեծ սիրով եմ մասնակցում բոլոր ծիսական արարողություններին, մեդիաուրբաթին, շատ հաճելի է, երբ ջերմ մթնոլորտում է անցնում մեր օրը և ժամանակն անցկացնում ենք շատ հետաքրքիր ու բովանդակալից։💛

Մեր հաճելի օրը թե ինչ ենք կատարել կարող եք տեսնել այս հղմամբ։

упражнения

  1. Задайте вопросы:

          Это мальчик. Это он?

          1) Это мама. Это она ?                     7) Это врач. Это он?

2) Это студент. Это он?                8) Это бабушка. Это она?

3) Это сын. Это он?                       9) Это папа. Это он?

4) Это отец. Это он?                      10) Это дедушка.  Это она?

5) Это девочка. Это она?                 11) Это муж. Это он?

6) Это собака. Это она?                   12) Это жена. Это она?

  1. Пишите предложения:

Это метрооно очень громко шумит. Это шкаф он высокий.

Это дети они играют. Это книга она интересная․

Это сад он красивый. Это мама она добрая Это папа,он работает

Это врач он лечит.Это стол и хлеб мы будем позавтрокать.

Это студент он любит учить. Это дом и сад они принадлежат моей тете

Это семья они счасливые Это дочка она любит играть   Это сын он любит играть со своей сестрой

Это стол и стул они они очень коьфортные

  1. Зачеркните лишнее слово:

Семья, мама, брат, сестра, папа,  муж, жена, мы, бабушка, отец, дедушка, мать, дети, врач.

Дом, стол, шкаф, одеяло, сад, стул,  семья, метро.

Книга, журнал, собака.

  1. Прочитайте слова. Поставьте ударения. Запишите слова под правильным вопросом:

ма/ма, я, сто/л, са/д, па/па, де/ти, мы/, сестра/, до/м, ма/льчик, ты/, де/вочка, оте/ц, метро/, ба/бушка, кн/ига, му/ж, де/душка, учени/к, фо/то, жена/, ученица/, сту/л, вра/ч, докуме/нт, студе/нт, вы/, собака/, журна/л, шко/ла, ко/шка, одея/ло, портре/т, бра/т, ма/ть, кла/сс, па/рк, жена/, хле/б.

кто это? что это?
мама, я  дети папа мы сестра мальчик ты девочка отец бабушка муж дедушка ученик жена ученица врач студент  вы собака кошка брат мать жена

 

 

 

 

 

 

 

 

 

 

хлеб, стол сад дом метро книга фото стул документ журнал школа одеяло портрет  класс парк хлеб

Գեղեցիկ, ձնառատ օր

 

Սկսվեցին ձնառատ  օրերը և բոլորի ակտիվությունը։ Ինչպես միշտ, խառնաշփոթ է, բոլորը խաղում են, ուրախանում։ Մենք՝ ուսանողներս, նույնպես խաղացինք, և այս անգամ մեր խաղերը կոչեցինք մարզական ստուգատես։ Քոլեջի տարածքում խաղացինք ուսուցչուհիների, դաստիրակների և փոքրիկ քոլեջիկների հետ։ Այնուհետև բոլորս գնացինք սահելու, իսկ դասը անտեսել հնարավոր չէր, խաղացինք, սահեցինք, և ուսանողներից մի քանիսը  գնացին իրենց նախագծերը իրականացնելու։ Մենք դասերն ավարտելուց հետո չէինք կարող չխաղալ։ Սկսվեց նորից, խաղացինք մինչև տուն հասնելը։ Ես շատ եմ սիրում ձնառատ Երևանը և բոլորի ակտիվությունը։ Ձյունը իր հետ բերում է բոլորիս ուրախություն։

հայոց պատմուտյուն

Հայ – պարթևական համագործակցության շնորհիվ դարում Արշակունիների հարստության գահակալության ներքո Հայաստանը վերականգնում է քաղաքական իր անկախությունը, նախկին հզորությունը և տարածաշրջանային նշանակությունը:
Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Տրդատ I

1․ Կառավարման թվականները- 66–88 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – րդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:
Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։

3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով:

4․ Որպես դիվանագետ- Նա իր դիվանագիտության շնորհիվ կարողացավ պարտության մատնել, Հռոմին և դառնալ Հայոց թագավոր, նա կարողացավ դաշնակցել Պարսկաստանի դեմ, և պահպանել Հայաստանի անկախությունը ձուլման վտանգից:

5․ Որպես շինարար- Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:
Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թեմայի մեջ չկար սխալ քայլեր, իսկ ճիշտ քայլերը դաշնակցելով Պարսկաստանի հետ հիմք դրեց Հայոց թագավորության Արշակունիների տոհմին:

Սանատրուկ

1․ Կառավարման թվականները- 88–110 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։

3․ Որպես ռազմական գործիչ-Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։

4․ Որպես դիվանագետ –Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

5․ Որպես շինարար – Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրքքաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ:

Աշխադար

1․ Կառավարման թվականները – 110–113 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։

3․ Որպես ռազմական գործիչ –  Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։

4․ Որպես դիվանագետ – տեղեկություններ չկան

5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

Պարթամասիր

1․ Կառավարման թվականները – 113–114 թթ

2․ Որպես թագավորության ղեկավար – Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։

3․ Որպես ռազմական գործիչ – 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։

4․ Որպես դիվանագետ- Վարեց սխալ դիվանագիտություն առանց Հռոմի տեղեկատվության դարձավ Հայոց թագավոր, Պարթևաց Խոսրով թագավոր, Պարթևաց Խոսրով թագավորի կողմից:

5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր –  Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

Վաղարշ I

1․ Կառավարման թվականները – 117–144 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար –  Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքիթագավոր։  Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։

3․ Որպես ռազմական գործիչ-  116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքիթագավոր։

4․ Որպես դիվանագետ – Ճիշտ դիվանագիտության շնորհիվ վերականգնեց Հայաստանի անկախությունը

: Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։

5․ Որպես շինարար – Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը:

Սոհեմոս–Տիգրան

1․ Կառավարման թվականներըն- 144–161 թթ

2․ Որպես թագավորության ղեկավար – ։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։

3․ Որպես ռազմական գործիչ –  163–ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Մեծ Հայք, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։

4․ Որպես դիվանագետ- Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում:

5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումը

Բակուր I

1․ Կառավարման թվականները – 161–163 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար –  Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։

3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։

4․ Որպես դիվանագետ- Վարել է հակահռոմեական քաղականություն:

5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղականություն:

Վաղարշ II

1․ Կառավարման թվականները – 186–198 թթ

2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։

3․ Որպես ռազմական գործիչ – 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյանլեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։

4․ Որպես դիվանագետ –  Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։

5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։

Խոսրով I

1․ Կառավարման թվականները – 198–216 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Գահակալման սկզբին Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։

3․ Որպես ռազմական գործիչ – Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ հանեց Հայոց բանակը, և նա հարկադրաբար ազատեց հայոց թագուհուն։ Խոսրով I-ը հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։

4․ Որպես դիվանագետ – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։

5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։ Սխալը ՝ գնաց Հռոմի Կարակալա կայսեր մոտ, և բանտարկվեց:

Տրդատ II

1․ Կառավարման թվականները – 217–252 թթ

2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։

3․ Որպես ռազմական գործիչ – Տրդատ Բ-ն իր կառավարման ժամանակ, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։

4․ Որպես դիվանագետ- Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։

5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր –  Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։

Արտավազդ V

1․ Կառավարման թվականները- 252–262 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար- Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։

3․ Որպես ռազմական գործիչ-  Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։

4․ Որպես դիվանագետ – Վարել է հակահռոմեական քաղաքականություն

5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղաքականություն, Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։

Որմիզդ–Արտաշիր Սասանյան

1․ Կառավարման թվականները- 262–272 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան (պարս․՝ هرمز یکم), Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը[1]։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Հայաստանի մարզպանը[2]։
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հոր պարսից գահին բազմելուց հետո Որմիզդը հորջորջվում է նաև Մեծ Հայքի թագավորության արքա տիտղոսով։

3․ Որպես ռազմական գործիչ- (252 կամ 253) մ.թ.-ին միայն պարսիկներին հաջողվեց վերջնական գրավել Հայաստանը, այն էլ Հայոց նախարար Արտավազդի (ըստ Լեոի՝ անվանված՝ Ոստանիկ /արքայազարմ/) ու իր համախոհների միջամտությամբ, որն էլ Շապուհ I-ի համաձայնությամբ դարձավ Հայոց թագավոր:

4․ Որպես դիվանագետ – Պարսկաստանի հետ վատ հարարաբերությունների պատճառով ստեղծվեցին թշնամական հարաբերություններ:

5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր –Ըստ որոշ պատմաբանների ենթադրության. Մ. Խորենացու <Հայոց Պատմությունում> Արտաշիր Պապականին վերագրվող՝ Հայաստանում կատարված շատ իրողություններ իրականում վերաբերվում են Որմիզդ Արտաշիրին: Ինչպիսիք են օրինակ՝ հայ-պարսկական ընդհարումների հետևանքով Հայաստանից գաղթած որոշ նախարարական տների ետ վերադարձնելը, պարսիկ զավթիչների դեմ ապստամբած նախարարների հետ բանակցելը (որին հակառակվեց Օտա Ամատունին), Արմավիրում, Բագավանում և Արտաշատում Հայ-Արամազդական կրոնի արձանների փշրելը և Որմզդական հուրի պաշտամունքի ուժեղացնելը, և վերջապես Մանդակունինների տոհմին կոտորելը (Արտավազդ Մանդակունին Հռոմ էր փախցրել Խոսրով Մեծի մանկահասակ որդուն՝ Տրդատին

նախագիծ

Մենք գնացել էինք 2-5 տարեկանների խումբ, նախագիծն իրականացնելու նպատակով։ Կազմակերպեցինք հետաքրքիր ուսուցանող խաղեր գույների, երկրաչափական պատկերների հետ կապված և ժապավեններով պատկերեցինք կերպարներ։ Երեխանրի հետ մեր ժամանակը անցավ էլ ավելի հետաքրքիր։ Կաին չարաճճի երեխաներ որոնք շատ ակտիվ էին և նրանց տված հետաքրքիր հարցերը որին պատասխանում էինք շատ սիրով։ Ճիշտ է իմ մասնագիտությունը չի բայց շատ լավ և հաճելի էր երեխաների հետ ժամանակը անցկացնելը։ Հուսամ մենք նորից կայցելենք երեխաներին այս անգամ ավելի լավ մտքերով և հետաքրքիր ուսուցանող խաղերով։

Արտադրողական ընտանեկան նախագիծ

Բնագիտական ստուգատեսի ընթացքում ես որոշեցի պատրաստել  համեղ 《կարակում》։ Ես շատ եմ սիրում պատրաստել, բայց ինձ համար մի փոքր դժվար էր կարակում պատրաստել, որովհետև ես այն առաջին անգամ էի պատրաստում և մի փոքր օգնեց մայրիկը։ Ինձ համար հետաքրքիր էր, քանի որ այս նախագծի շնորհիվ արդեն ինքնուրյուն կարողանում եմ պատրաստել համեղ ևս մեկ տորթ։

Բաղադրատոմս՝

Խմոր

1. Ձվի դեղնուց – 6 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կարագ – 200 գ
4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
5. Ալյուր – 500-600 գ
6. Կակաո – 3 թ/գ

Բեզե

1. Ձվի սպիտակուց – 6 հատ
2. Շաքարի փոշի – 6 թ/գ

Միջուկ

1. Ծիրանի ջեմ – 150 մլ
2. Ընկույզ – 150 գ

Պատրաստման եղանակ

Լավ հարեցի ձվի դեղնուցները ավելացրեցի շաքարավազի և ավելացրեցի փափուկ կարագը և այդ բոլորը խառնեցի։Ավելացրեցի փխրեցուցիչով ալյուրը և հունցեցի խմորը։Պետք է ստացվի բավականին պինդ խմոր: Խմորը բաժանեցի 2 ոչ հավասար մասերի: Փոքր մասը նորից բաժանել 2 մասի: Այդ մասերից մեկին խառնեցի 3 թ/գ կակաո:Խմորի 3 մասերը գնդել, փաթաթել թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:Լավ հարել ձվի սպիտակուցները շաքարի փոշու հետ:Գրտնակել խմորի մեծ գունդը և դնել տապակին:Վրան հավասարաչափ ջեմ քսել:Վրան շաղ տալ մանրացրած ընկույզ:Կակաոյով խմորը քերել քերիչով և հավասարաչափ ցանել ջեմի և ընկույզի վրա:Վրան հավասարաչափ տեղաբաշխել հարած սպիտակուցը։Վրան շաղ տալ քերիչով անցկացրած առանց կակաոյի խմորը: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե։

 Շատ համեղ էր և կփորձեմ կրկին պատրաստել

ՆԱԽԱԳԻԾ«ԽԱՂԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 11։00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Մասնակիցներ՝ քոլեջի 2-5 տարեկանների խումբ

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար:

Առաջարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:

1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

3. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված պարկ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ պարկի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

4. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:

5. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար:

Նախագիծը շարունակական է։

Նախագծի պատասխանատուներ՝

Տղա դարձող Ախչիկը

ՏՂԱ ԴԱՐՁՈՂ ԱԽՉԻԿԸ

քորփա-փոքր

կշտին-մոտը

բերուց-բերեց

օխտն-յոթ

տկճոր-փոքր տիկ

հավուզ — ջրավազան

ըլես-լինես

ղոնաղ-հյուր

մսրքում — ախոր

ֆոտֆոտել-հոտոտել

խարջ-հարկ

նեքսև-ներս

թամաշ արուց- տեսավ

հավալամիշ-ծառս լինել

տերօղորմիա-թզբեհ

էս դոմում-այս անգամ

էքսի օրը-հաջորդ որը

յախա- օձիք

Անեծք

Ոե տղա ես, ախչիկ դառնաս թե ախչիկ ես, տղա դառնաս։

Ոչ դուք ըլեք ոչ ձեր թագաորությունը

Օրնհնանք

Թագավորն ապրած կենա

Урок

Вот наша аудитория. А это мои друзья. Они

иностранные студенты.
Сейчас урок. Мы изучаем русский язык.
Сначала мы учим русские звуки и буквы. Мы
читаем, пишем, говорим по-русски, но медленно
и ещё не очень хорошо.
Сейчас мы пишем и переводим
русские слова. Это очень трудно.
Преподаватель читает слова, а мы
повторяем. Потом преподаватель
спрашивает, а мы отвечаем. Сначала
отвечает Жан. Мы слушаем, как он отвечает. Он отвечает хорошо:
правильно и быстро. Потом отвечает Аммар. Он говорит по-русски
ещё не очень хорошо.
Потом мы пишем упражнения и читаем новый текст
“Друзья”. Текст большой и сложный. Сначала текст читает
преподаватель, а мы слушаем. Потом текст читает Жан. Он читает
громко и быстро. Дальше — Хасан. Он читает очень медленно.
Преподаватель говорит, что мы читаем правильно.
Вот и звонок. Перерыв. Сейчас мы будем отдыхать.

Ահա մեր լսարանը. Իսկ դա իմ ընկերներն են ։ Նրանք
միջազգային ուսանողներեն։
Հիմա դասն է ։ Մենք սովորում ենք ռուսերեն ։
Սկզբում մենք սովորեցնում ենք ռուսական հնչյուններ եւ տառեր: Մենք
կարդում ենք, գրում, խոսում ռուսերեն, բայց դանդաղ
եւ դեռ շատ լավ.
Այժմ մենք գրում եւ թարգմանում ենք
ռուսական բառեր. Դա շատ դժվար է ։
Դասախոս կարդում է բառեր, իսկ մենք
կրկնում ենք. Այնուհետեւ դասախոս
հարցնում է, իսկ մենք պատասխանում ենք ։ Առաջին
պատասխանում է Ժան. Մենք լսում ենք, թե ինչպես է նա պատասխանում. Նա պատասխանում է նաեւ:
ճիշտ եւ արագ. Հետո պատասխանում է Ամմարը։ Նա խոսում է ռուսերեն
դեռ շատ լավ.
Հետո մենք գրում ենք վարժություններ և կարդում նոր տեքստ
“Ընկերներ”. Տեքստը մեծ է եւ բարդ. Սկզբում տեքստը կարդում է
դասախոսը, իսկ մենք լսում ենք ։ Այնուհետեւ տեքստը կարդում Ժան. Նա կարդում է
բարձրաձայն եւ արագ. Նովոստի-Արմենիա” ։ Նա կարդում է շատ դանդաղ.
Դասախոսն ասում է, որ մենք ճիշտ ենք կարդում։
Ահա զանգը: Ընդմիջում. Հիմա մենք հանգստանալու ենք ։

Дайте ответы на вопросы.

  1. Чья это аудитория? — Это наша аудитория.
  2. Кто твои друзья? — Они иностранные студенты.
  3. Что вы изучаете? — Мы изучаем русский язык.
  4. Что вы сначала учите? — Сначала мы учим русские звуки и буквы.
  5. Как вы читаете, пишете и говорите по-русски? — Мычитаем, пишем, говорим по-русски, но медленно и ещё не очень хорошо.
  6. Кто читает, а кто повторяет слова? — Преподаватель читает слова, а мы повторяем.
  7. Как отвечает Жан? — Он отвечает хорошо: правильно и быстро.
  8. Как Аммар говорит по-русски? — Он говорит по-русски ещё не очень хорошо.
  9. Что вы пишете и что вы читаете потом? — Потом мы пишем упражнения и читаем новый текст “Друзья”.
  10. Как Жан читает текст? — Он читаетгромко и быстро.
  11. Что говорит преподаватель?— что мы читаем правильно․