Ամփոփիչ հաշվետվություն

 

Տարվա ամփոփում

Երբ եկա քոլեջ, դեռ չէի ճանաչում ոչ մեկին, բայց հիմա իմ շրջապատը դարձել է ինձ համար հարազատ։ Ձեռք եմ բերել մտերիմ ընկերուհիներ, լավ ընկերներ։ Լավագույն օրերը քոլեջում շատ են։ Լավագույն ու անմոռանալի պահեր։ Քոլեջում ես այնքան հոգեհարազատ մարդկանց հետ եմ շփվում, որ մի տեսակ զգում եմ ինձ իմ տանը, ինձ հարազատ մարդկանց հետ։ Քոլեջում սովորեցնում են ամեն-ամեն ինչ։ Մանրուքից մինչ պատասխանատու գործեր և ինչու՞ չէ՝ պատասխանատվության զգացում ունենալ։ Սովորելուց ու սովորեցնելուց շատ մասնակցում ենք հետաքրքիր միջոցառումների ու աշխատանքների։ Նշեմ նաև, որ մենք մեր ներդրումն ունեցանք այս տարի զինվորների համար որոշակի չափով։  Օգնության նպատակով հավաքվեց շատ մեծ քանակի տաք հագուստ, սնունդ և, իհարկե, բոլորս միասին գործեցինք պաշտպանիչ ցանցեր։ Այս նախաձեռնությանը  ես մասնակցել եմ շատ մեծ սիրով։ Մասնակցում էինք ծառատունկի և այլ միջոցառումների։ Ճամփորդությունների ենք մասնակցում և հետո վերլուծում ու կարծիքներ հայտնում միմյանց հետ։ Մեր ամեն մի ժամը անցնում է արագ ու հետաքրքիր։ Հաճախել եմ դասերին նորմալ։ Կարողանում և հաճույքով եմ վարում բլոգս։ Այս տարին ամփոփեցինք շատ հետաքրքիր, իսկ վերջում մեզ սպասվում են քննություններ և հետաքրքիր ճամփորդություններ։ 🤍❄🤍

 

Նախագծեր որոնց մասնակից եմ եղել

Մասնակցել եմ՝ ծառատունկին և տնկել բալենի, որը տեղի է ունեցել Նոյեմբերի 23-ին։ Մասնակցել եմ՝ 《Սեաստացու օրեր》նախագծին։ Մասնակից եմ եղել նաև 《Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում》նախագծին, որի շնորհիվ մենք բացահայտեցինք մեր նախնիների պատմությունը։ Եղել է ընտանեկան 《ֆիլմադիտում》նախագիծ, որտեղ ներկայացրել ենք մեր ընտանիքի սիրված ֆիլմը։ Իմ ընտանիքի սիրելի ֆիլմը 《Գիքոր》ֆիլմն է։ Գնացել եմ ճամփորդությունների՝ 《Ապարան》《Էջմիածին》մասնակցել եմ նաև տիար Բլեյանի հետ քայլքի։