13.09.2021

 

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է:Քննարկեք հետևայլ մտքերը.

1.Քննարկել հետևյալ մտքերը:

Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է:

Ստեղծագործելը հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում:

Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է:

2. Խաղալ հետևյալ բանաստեղծությունները.

ՓԻՍՈՆ: Հովհաննես Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

Մեղուն: Աթաբեկ Խնկոյան

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

ԱՔԱՂԱՂՆ ՈՒ ԿՏՈՒՐԸԱթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

3. Քննարկել տեսանյութը.

4. Ընտրել մանկական բանաստեղծություններից և կազմել խաղային սցենար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar