Մաթեմատիկական պատկերացումներ

Մաթեմատիկական յուրաքանչյուր խաղ ունի իր խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին: Խաղերի ընթացքում երեխաները դիտում են, համեմատում, վերլուծում: 3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկական հիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում իրենց շրջապատող իրական առարկաների հետ: Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը 3-6 տարեկան նախադպրոցական երեխաներին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել, չափել, համեմատել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության (համեմատություն, վերլուծություն, ընդհանրացում) զարգացմանը:

Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ունի երկու խնդիր՝  նախաթվային և թվային։

Նախաթվային հասկացություններ
1. Մեծություն
• Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
ըստ

— երկարության. երկար — կարճ, հավասար-անհավասար (հավա-
սար են երկարությամբ),

— բարձրության. բարձր — ցածր, հավասար-անհավասար (հավա-
սար են բարձրությամբ),

— լայնության. լայն — նեղ, հավասար-անհավասար (հավասար են
լայնությամբ)

— հաստություն. հասատ — բարակ, հավասար-անհավասար ( հա-
վասար են հաստությամբ),

— չափի. մեծ — փոքր, հավասար-անհավասար (հավասար են մե-
ծությամբ)։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճ-
ման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

2. Ձև

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկա-
նիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկա-
նիշները (խորանարդ, գունդ)։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յու-
րացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկա-
նիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

 

3. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում

• Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,
ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
• Շարժվել նշված ուղղությամբ։
• Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
• Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,
կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:

Թվային հասկացություններ

• Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
• Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հա-
ջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տե-
սակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշ-
վելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական
խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարու-
նակել այն: