Տարրական մաթեմատիկական պատկերացումներ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների համակարգված ու հետեւողական գործընթաց է:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակտիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը, զբոսանքները,

էքսկուրսիաները, պարապմունքների զանազան տեսակների կապերը:

Ձեւավորվում են քանակական պատկերացումները, երկրաչափական պատկերների եւ մարմինների վերաբերյալ պատկերացումները, տարածության,ժամանակի ընկալման առանձնահատկությունները:
Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իր
խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին:

3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկական հիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում իրենց շրջապատող իրական առարկաների հետ:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը.նախադպրոցականին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել,
չափել, համեմատել, տարրական մաթեմատիկական գործողություններկատարել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության (համեմատություն, վերլուծություն,ընդհանրացում) զարգացմանը:

Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ներառում է ծրագրային երկու հիմնական խնդիր. նախաթվային կամ մինչթվային եւ թվային կամ քանակական.
Նախաթվային հասկացություններ

  1. Մեծություն
    • Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
    ըստ
  • երկարության. երկար – կարճ, հավասար-անհավասար (հավասար են երկարությամբ),
  • բարձրության. բարձր – ցածր, հավասար-անհավասար (հավասար են բարձրությամբ),
  • լայնության. լայն – նեղ, հավասար-անհավասար (հավասար են լայնությամբ)
  • հաստություն. հասատ – բարակ, հավասար-անհավասար ( հավասար են հաստությամբ),
  • չափի. մեծ – փոքր, հավասար-անհավասար (հավասար են մեծությամբ)։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

  1. Ձեւ

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները (խորանարդ, գունդ)։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկանիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

  1. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում
    • Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
    • Շարժվել նշված ուղղությամբ։
    • Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
    • Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:
    Թվային հասկացություններ
    • Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
    • Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հաջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տեսակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշվելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարունակել այն:

 

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորմանն ու
զարգացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հիմնական ձեւը պարապմունքն է։