Բարև Ձեզ։ Ես Սաթեն Գևորգյանն եմ, սովորում եմ քոլեջի «նախադպրոցական կրթություն» բաժնի երրորդ կուրսում։ Ունեմ շատ նախասիրություններ, բայց առավել շատ սիրում եմ աշխատել երեխաների հետ։ Մասնագիտությունը ընտրելու հարցում շատ երկար եմ մտածել՝ հասկանալով, որ բավականին պատասխանատու աշխատանք է, և միայն երեխաներին սիրելը բավական չէ՝ ընտրելու համար տվյալ մասնագիտությունը։ Կրթահամալիրում հնարավորություն եմ ունեցել աշխատելու և՛ նախակրթարանի տարբեր տարիքի երեխաների հետ, և՛ ամառային ճամբարում, որն ամենասիրելի և տպավորիչ ժամանակահատվածներից էր։
Այս գրառմամբ ներկայացնում եմ «Աիդա Պետրոսյան» անվանակարգում կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
Մասնակից եմ եղել Գագարին նախագծին, որի շրջանակում այցելել ենք Զովաբերի միջնակարգ դպրոց, երեխաների հետ անցկացրել ազգային երգ ու պարի դասընթաց, որը շատ ուսուցանող էր նաև ինձ համար։
Մասնակից եմ եղել Ծաղկունքում անցկացվող ատամհատիկի ծեսին։
Շատ գեղեցիկ, բացահայտումներով լի և հագեցած հուլիս ամիս եմ ունեցել 2-4 տարեկանների խմբում Էմմա Տերտերյանի հետ։
Հուլիսի 25-29 աշխատել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի ամառային ճամբարում ջոկատավար Աննա Վարոսյանի հետ։ Արևմտյան դպրոցը ինձ համար ևս բացահայտում էր, քանի որ առաջին անգամ էի աշխատելու և ծանոթ չէի միջավայրին, բայց շատ ջերմ և հրաշալի միջավայրում անցավ այդ հեքիաթային մեկ շաբաթը։
Համագործակցային նախագիծ եմ ունեցել 2-4 տարեկանների խմբի հետ։
Ընթացիկ նախագծեր և գործունեություններ, որոնք կատարել եմ այլ խմբերում՝
2-4 տարեկանները ծեփամածիկներով պատրաստում են մեղուներ։
Խաղողածեսին ընդառաջ՝ խաղողախաղ 2-4 տարեկաններ։
Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա։
Սերմնահավաք Քոլեջի բակում։
Մաթեմատիկական զարգացնող, ինքնաշեն խաղ «Գույնզգույն գորտեր»
Սեղանի խաղ «Հույզեր» 5 տարեկանների համար։
Մաթեմատիկական ուշադրության և մարզական խաղ 5-6 տարեկանների համար։
Նախագիծ շոշափողական զգայարանների վերաբերյալ 5-6 տարեկանների համար «հպման լեզուն»։
Շոշափողական զգայարաններին ուղղված նախագիծ 2-4 տարեկանների համար։
Մարզական խաղերի փաթեթ 5-6 տարեկանների համար։
3 ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն։ Դիպլոմային աշխատանք։