Օլիգոֆրենո մանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով:Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված է ընդհանուր մանկավարժության, հատուկ մանկավարժության մյուս բնագավառների, հոգեբանության, գենետիկայի, բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա, ֆիզիոլոգիա և այլն/:

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.
1. Խնդրի բացահայտում:
2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:
3. Խնդրի շտկում:
4. Անհատական մոտեցում, ուսուցում:
5. Շերտավորված ուսուցում:
6. Ֆիզկական դաստիարակություն:
7. Գեղագիտական դաստիարակություն:
8. Բարոյական դաստիարակություն:
9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Այս գիտության զարգացումը կախված է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական զարգացումից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *