Չափորոշիչ

Չափորոշիչներ (ներածություն)

Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում: Դրանք
զարգացման տարբեր ոլորտներում մինչև 6 տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են։ Չափորոշիչները ունեն հատուկ նպատակ, որոնցով մեծահասակներին ուղղորդում են արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ’ անկախ այն բանից, թե հաճախում են մանկապարտեզ թե տանն են մեծանում, թե տարբեր կարիքներ ունեցող երեխաներ են, սովորում են խոսել մեկ լեզվով, թե մի քանի լեզուներով և այլն: Վաղ մանկությունը երեխայի աճի, զարգացման եւ սովորելու բացառիկ ժամանակաշրջանն է: Կարեւոր է նկատի ունենալ, որ որոշ երեխաներ կարող են չափորոշիչներով սահմանված ակնկալիքներից շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենալ, մինչդեռ որոշ երեխաներ էլ հնարավոր է, որ ամբողջապես չտիրապետեն այս փաստաթղթում նշված գիտելիքներին և հմտություններին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեն երեխայի առանձնահատկություններին և եթե որոշ կետեր երեխան չի կարողանում իր տարիքին համապատասխան կատարել, օգնեն և լուծեն այդ խնդիրները։ Երեխաները տարբեր են լինում’ կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից և սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետևաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում: Այս չափորոշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում են երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները: Մեծահասակներն մեծ դեր և ազդեցություն ունեն երեխաների աճի և զարգացման վրա, բայց հատկապես ծնողներն են իրենց երեխաների առաջին և ամենակարևոր ուսուցիչները: Ուսուցիչները եւ ընտանիքները պետք է աջակցեն, որ երեխաների մեջ զարգանան ամբողջ կյանքի ընթացքում սովորելու ցանկությունն ու հմտությունները:  Մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են’ առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով: Ըստ այդ սկզբունքների’ երեխաները լավ են զարգանում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական, մտավոր և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեւորվում են որպես անհատներ և ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված
բազմաբնույթ աշխատանքներում: Նրանք իրենց գիտելիքները և արժեքային համակարգը կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասկաների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական ու հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով: Երեխայի առողջ, ներդաշնակ և համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է աշխատանքել նրա ֆիզիկական, իմացական, հուզական և սոցիալական ոլորտների հավասարաչափ զարգացման ուղղությամբ: Չափորոշիչները դասակարգված են ըստ
զարգացման հետեւյալ ոլորտների.
1. Շարժողական զարգացում
2. Խոսք եւ հաղորդակցում
3. Իմացական զարգացում
4. Սոցիալական, հուզական եւ անձնային
զարգացում
5. Ինքնասպասարկում, առողջության
պահպանում եւ անվտանգություն
6. Սովորելու նկատմամբ վերաբերմունք

Չափորոշիչների սույն փաստաթուղթն ունի հետևյալ կառուցվածքը.

ոլորտներըոաումնառության/զարգացման ուղղություններն են,

ենթաոլոլւտները տվյալ ոլորտի բաղկացուցիչ մասերն են,

չափորոշիչներըսահմանում են տվյալ ենթաոլորտում երեխայից ակնկալվող վարքագիծն ընդհանուր առմամբ,

ցուցիչները նշում են, թե երեխան ինչ գիտի եւ ինչ է անում, կամ ինչպիսի դիտարկելի վարքագիծ է դրսևորում,

օրինակները պարզաբանում են յուրաքանչյուր ցուցիչի իմաստը:

Վաղ մանկության զարգացման խնդիրներով զբաղվող մասնագետները կարող են

այս չափորոշիչներն օգտագործել տարբեր
նպատակներով.

• սահմանելու զարգացման նպատակները,
որոնց երեխաները պետք է հասնեն ծննդից
մինչեւ 6 տարեկան հասակը,
• բարելավելու ուսումնական միջավայրը,

• ապահովելու ուսումնառության շարունակական գործընթացը:

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ
չափորոշիչները նախատեսված չեն

• որոշելու համար, թե արդյոք երեխան
«պատրաստ է» մանկապարտեզ կամ
դպրոց գնալու, թե’ ոչ,

• օգտագործվելու որպես գործիք’ երեխաների ախտորոշման կամ պիտակավորման նպատակով,

• պատճառ հանդիսանալու, որ երեխաները զրկվեն նոր ծրագրերի կամ փորձառությունների մասնակցելուց,

• մի երեխային մյուսի հետ համեմատելու
համար,

• երեխայի զարգացման մակարդակը գնահատելու համար,

• որպես ուսումնական ծրագիր օգտագործելու համար (թեեւ ուսուցիչները կարող են

այս նյութերն օգտագործել ուսումնական
պարապմունքներ պլանավորելու համար):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *