Սովորող սովորեցնող

Մենք`ուսանողներս ընկեր Քրիստինեի հետ այցելեցինք 5տարեկանների խումբ սովորելու ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը։ Սովորեցինք ճիշտ լվացվելու տեխնիկան։

Ձեռքերը շատ են շփվում տարբեր մակերեսների, առարկաների հետ, այն մարմնի ամենաօգտագործվող հատվածն է և շատ հաճախ է պետք լվանալ։ Քոլեջիկները գիտեն, որ ուտելուց առաջ, պետքարանից հետո, կենդանիների, հողի, ավազի հետ խաղալուց հետո, դրսից տուն, խմբասենյակ գալուց հետո պարտադիր պետք է լվացվեն։ Բայց արդյո՞ք ճիշտ են լվացվում։

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ (նախընտրելի է հեղուկ օճառը), իսկ ձեռքերը չորացնելու համար անհատական սրբիչ կամ թղթե սրբիչ, որն ավելի ընդունված տարբերակ է։ Երեխաները միանգամից նշեցին, որ քոլեջում թղթի տարբերակն ենք օգտագործում։ Հետաքրքիր և ուսուցողական հանդիպում ստացվեց, քոլեջիները տպավորված էին։

Դասի մասին մանրամասն կարդացեք Էլյա Գրիգորյանի և Անահիտ Գրիգորյանի բլոգներում