Հայերը XX դարի սկիզբին

Ցարիզմի հայահալած քաղաքականությունը

Սկսած XIX դարի վերջերից, ցարիզմը ուժեղացրեց հայահալած քաղաքականությւոնը։ Պարբերաբար փակվում էին հայկական դպրոցները, սահմանափակվում էր բարեգործական ու հրատարակչական ընկերությունների գործունեությունը, հետապնդվում ու հալածվում էին հայ մտավորականները, արևմտահյության ազատագրման համար մարտնչող ազատամարտիկները, անցկացվում էր խիստ գրաքննադատություն և այլն։ Բացի այդ դարավերջից Անդրկովկաս ներգաղթաց տարագիրները տեղում հողակտոր և գրանցում չէին ստանում, թափառում էին տարածաշրջանի քաղաքներում ու գյուղերում։ Դարագլխից ցարական ինքնակալության հայահալած քաղաքականության ամենացայտուն դրսևորումը եղավ Նիկոլար II-ի կողմից հաստատվախ 1903թ․ հունիսի 12-ի օրենքը։ Հայ եկեղեցու կալավածքների ու գույքի հարքունիս բռնագրավման մասին։ Նրանք ցանկանում էին զրկել հայ եկեղեցին իր եկամուտի աղբյուրներից։ Այդ քայլը հարված էր ոչ միայն հայ եկեղեցուն, այև՝ հայկական դպրոցներին ու մշակույթին։ Հ․Հ․ Դաշնակցությւոն և Հնչակյան կուսակցությունների ղեկավարության պայքարի ելան իր իրավունքների պաշտպանության համար։ Տեղի ունեցան հակացարական միտինգներ ու ցույցեր։ 1905թ․-ի օգոստոսի 1-ի հրամանագրով չեղյալ համարեց 1903թ․-ի հունիսի 12-ի օրենքը։

1901թ․-ի Առաքելոց վանքի կռվը

Սուլթանակն ռեժիմի դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը հիմնականում շարունակվում էր դրսեվորվել հայդուկային-պարտիզանական կռիվներ ձևով։ Աղբյուր Սերոբի մահից հետո Անդրանիկը նած պատժում է Սերոբին դավադրաբար սպանած քուրդ ավազակապետ Բշարե Խալիլին, այնուհետև 1901թ․-ի նոյեմբեր ամսին, իր մի քանի տասնյակ հայդուկներով Սասունի լեռներից իջնում է Մշո դաշտը և խիզախ մարտեր մղում Մուշի Առաքելոց վանքի շրջակայքում։ Հայ ազատամարտիկները, ամրանալով վանքում, շուրջ մեկ ամիս հմտորեն պաշտպանվում են, իսկ հետո, մի ձյունածածկ գիշեր, քողարկվելով սպիտակ սավաններով, ճեղքում են թշնամական օղակը ու աննկատ հեռանում վանքից։

1904թ․ Սսունի ապստամբությունը

Դարասկզբի արևմտահայ ազադագրական ոգորումների բարձրակետը եղավ 1904թ․ Սասունի աբստամբությունը։ 1902թ․-ին թուրքական կառավարությւոնն սկսեց սասունում զորանոցներ կառուցել, որը և հանդիպեց բնակչության դիմադրությանը։ Թուրքական իշխանությունները, անհանգստացած հայերի դիմադրությունից սկսեց լուրջ նախապատրաստվել լուրջ պատժիչ ռամական գորխողությւոնների։ Արդեն 1904թ․-ի հունվարից Սսունը պաշարված էր։ Աբստամբության հենակետ դարձան Գելիեգուզան, Շենիկ, Իշխնձոր, Տալվորիկ և այլ բնակավայրեր։ Այս ապստամբությւոնը հայ քաղաքական կուսակցությունների կողմից լավ նախապատրաստված չլինելու պատճառով, ի սկզբանե կրեց ինքնապաշտպանական բնույթ ու պարտվեց։ Հայ մարտիկները կարողացան մի քանի ամիս դիմագրավել թշնամուն և հարկադրված, մարտեր մղելով նահանջում են դեպի Վան։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին

XX դարի սկզբին Արևելյան Հայաստանի հասարակաակն-քաղաքական կյանքը նշանավորվեց խոշոր իրադարձություններով։ Ամենից առաջ 1905-1907թթ․, տեղի ունեցավ համառուսաստանյան առաջին հեղափոխությունը։ Այն ուներ ժողովրդավարական բովանդակություն և ուղված էր ինքնակալական համակարգի դեմ։ Հեղափոխության հիմնախնդիրներն էին ցարիզմի տապալումը, դեմոկրատական հանրապետության հաստատումը, ագրարային և ազգային հարցերի լուծումը։ Հեղափոխությունը սկսվեց 1905թ․ հունվարի 9-ին Պետերբուրգում տեղի ունեցած իրադարձություններով, երբ ցարի հրամանով գնդակոծվեց ժողովրդի խաղաղ ցույցը։ Սկսվեցին զանգվածային գործադուլներ։ Հեղափոխական շարժումների մեջ ներգրավվեցին նաև հայ ազգային Հնչակյան և Դաշնակցություն կուսակցությւոները։ Հեղափոխության ալիքը հասավ նաև Անդրկովկաս ու Հայաստան։ Արևելյան Հայաստանում տեղի ունեցան բանվորական գործադուլներ, ազգային բնույթի շարժումներ։ Սակայն, ընդհանուր առմամբ հեղափոխական ելույթները թյույլ էին արտահայտվել։ Դա բացատրվում էր նրանով, որ, մի կողմից բանվորությունը Հայաստանում շատ փոքրաթիվ էր, Մյուս կողմից հեղափոխության վերելքի շրջանում հայ ժողովրդի ուշադրությունը բևեռվեց հայ-թաթարական (ադրբեջանական) արյունոտ ընդհարումների վրա։

Հայ-թաթարական ընդհարումներ

1905-1906թթ․ ընթացքում Անդրկովկասի մի շարք քաղաքներում ու շրջաններում ՝ Բաքվում, Շուշիում, Զանգեզուրում, Երվանում, Նախիջևանում, Ելիզավետապոլում, Թիֆլիզում ունեցան արյունալի ընթարումներ հայերի ու ադրբեջանցիների միջև, որոնց հետևանքով սպանվեցին հազարավոր մարդիկ, կրակի ճարակ դարձան ամբողջական թաղամասեր և այլն։ Այդ ընդհարումներից ավելի շատ տուժվեցին հայերը, որովհետև նախահարձակման կողմը հակարակորդն էր, և ընդհարման օջախը սկիզբ էր առնում Բաքվից։ Այդ նախաձեռնեղները ադրբեջանական ազգայնական ու կրոնական մոլեռանդ զանգվածներն էին։ Հայ-ադրբեջանական ջարդերի հրահրման գործում ոչ պակաս դեր խաղացին ցարական իշխանությունների ներկայացուցիչները։ Դրանցից մեկը Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեն էր։ Ինքնապաշտպանական մարտերում աչքի ընկան Նիկոլ Դուլմանը, Վարդանը, Համազասպը, Դրոն, Փարամազը, Քեռին, Սեբաստացի Մուրադը, Արմեն Գարոն, Սև քարեցի Սաքոն և շատ ուրիշներ։

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

1905-1907թթ․ ռուսաստանյան առաջին հեղափոխությունը որոշ առձագանք գտավ Արևելքի երկրներում և այդ թվում Թուրքիայում։ Ավելի ուժեղցացավ ընդիմությունը սուլթանական բռնապետության դեմ։ Աբդուլհամիդյան վարչակարգից դժգոհ էին և ազգային փոքրամասնությունները և նաև թուրք հասարակակն-քաղաքական առանձին շրջաններ, ու առաջին հերթին, երիտասարդ թուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցությւոնը, որը սկզբնավորվել է 1889թ․ Ահմեդ Ռիզաբեի գլխավորությամբ։ Հենց այս կուսակցությունն էլ իրականացրեց 1908թ․-ի պետական հեղաշրջումը։ Շարժվան կենտրոն դարձավ Սլոնիկը, իսկ շարժիչ ուժըէ ուրքական բանակը։ Երկիրը հրչակվեց սահմանադրական միապետություն, հրավիրվեց մեջլիս, որտեղ հայերը ստացան տասը տեղ։ Հայտարարվեց <<Հյուրեթ>>։ Հայ ֆիդայինները իջան լեռներից։ Երկրում մտցվեց զորակոչի պարտականություն անկախ ազգային ու կրոնական պարտականությւոնից։ Խոստացվեցին ագրարային բարեփոխումներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *