Հունվար ամսվա հաշվետվություն

Ողջույն։👋 Ուսումնական տարվա երկրորդ շրջանը սկսեցինք շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ լի դժվարություններով, որոնք պետք էր հաղթահարել, դառնալ ավելի ինքնուրույն, համարձակ և իհարկե ավելի մտածված և պատասխանատու ձևով մոտենալ մեր ընտրած մասնագիտությանը։ Հունվար ամսում ես շատ եմ եղել նախակրթարանի խմբերում, ունեցել եմ հետաքրքիր ձեռքբերումներ և հմտացել իմ ընտրած աշխատանքում։ Նախակրթարանում եղած ժամանակահատվածում կատարել ենք հետաքրքիր բնագիտատեխնիկական փորձեր, գործունեություններ։

 

Հունվար ամիսը կրթահամալիրում նաև ճամփորդությունների ամիս էր, որը կոչվում է մարզական ստուգատես, որն էլ լի էր հետաքրքրություններով և արկածներով։

Մարզական ստուգատեսի շրջանակներում եղել եմ սահադաշտում և Լեռնանիստում։ Ճամփորդություններն ուղղակի հրաշք էին և անմոռանալի։

Հունվար ամիսը վերջում ամփոփեցինք ղափամայի ծեսով, ազգային երգ ու պարով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *